14.7 C
Yerevan

Խաղա­ղություն ես ուզում, պատրաստվիր պատե­րազմի — մաս 2՝ սահմաննե­րի անվտանգությունը

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

1988թ.-ից սկսած մենք պատե­րազմա­կան վիճա­կում ենք գտնվում:

Հրա­դա­դա­րի համա­ձայնա­գի­րը ստո­րագրվել էր 1994թ. մայի­սի 12-ին՝ Հայաստա­նի, Արցա­խի ու Ադրբե­ջա­նի կողմից: Այդ համա­ձայնա­գի­րը բազմիցս խախտվել է, ու վերջին բախումը տեղի է ունե­ցել 2020թ. հուլի­սի 12-ին՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության Տավուշի մարզում: Կարև­որ է ընդգծել, որ Տավուշը գտնվում է հենց ՀՀ տարածքում, այլ ոչ թե Արցա­խի:

Վերջին ագրե­սիան ուղղված է մեր ազգա­յին պետության դեմ և պետությունն ու ազգը իրա­վունք ունի պաշտպա­նել ինքն իրեն: Թեև հայկա­կան բանա­կը պայքա­րում է թվա­յին գերակշռության դեմ և բավա­կան հաջո­ղությամբ է կատա­րում ՀՀ տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պահպա­նե­լու իր առա­քե­լությունը, բայց ես կցանկա­նա­յի կենտրո­նա­նալ այս պատե­րազմում  հայ ժողովրդի ունե­ցած դերի վրա:

Մենք մի խաղա­ցանկ ունենք ու մենք ուսա­նո­ղի նման ուշա­դիր հետև­ել ենք այս ամբողջ իրա­դարձություննե­րին առանց որևէ բանով շեղվե­լու: Ես մի քանի օրի­նակ կբե­րեմ՝

  • Երեք օր անց կոտրված ապա­կու, փշրված պատուհաննե­րի մասին հեռուստա­տե­սա­յին տեսանյութեր հայտնվե­ցին: Գյուղա­ցի­նե­րը ցույց էին տալիս, թե ինչպես են ռումբե­րը ընկել տանիքնե­րին ու որոշ ռումբեր էլ գետնին (զոհի համախտա­նիշ):
  • Մասնա­գետնե­րը սպա­ռել էին զինվորնե­րի մարտա­կան ոգին:
  • Սփյուռքի հազա­րա­վոր հայեր Facebook-ում իրենց նկարնե­րը փոխե­ցին, այդ թվում և բաներներ դրե­ցին (մեր զինվորնե­րի նկարնե­րով)՝ ի աջակցություն մեր զինված ուժե­րին:

Թեև գովե­լի է, բայց այս ամե­նը պիտի լինի է՛լ  ավե­լի մեծ ազգա­յին մոբի­լի­զա­ցիա­յի մաս  ու սահմաննե­րի անվտանգության ստրա­տե­գիա, երբ ողջ ազգը տարբեր դերե­րի մաս է կազմում:

Ադրբե­ջա­նա­կան գծի բոլոր գյուղե­րը ամրացվե­լու կարիք ունեն (ներառյալ Նախիջև­ա­նը)՝

  • Ապա­հով ապաստա­րաննե­րի ցանց, ուր բնակչությունը կարող է պատսպարվել ճգնա­ժա­մի դեպքում:
  •  Հատուկ խոչնդոտներ, որոնք թույլ չեն տան հակա­ռա­կորդի դիպուկա­հարնե­րին ուղիղ տեսա­նե­լիություն ունե­նալ ու արգե­լա­կել ազատ տեղա­շարժը:
  • Շտապ օգնության կայան, որ պիտի ակտի­վա­նա լուրը ստա­նա­լուն պես և կապի մեջ լինի ՀԱԱՎՀ‑ի հետ՝ (Հայաստա­նի արագ արձա­գանքման վիրա­բուժա­կան հիվանդա­նոց) տեղա­կայված երկրի խորքում:
  • Հատուկ պատնեշներ ու մեխա­նիզմներ, որ կպաշտպա­նեն տնտե­սա­կան ակտի­վությունը, լինի դա գյուղատնտե­սա­կան աշխա­տանք, թե մի այլ բան:
  • Վերո­հիշյալ բոլոր պաշտպա­նա­կան միջոցնե­րի կիրա­ռում այնտեղ, ուր անվտանգության շերտեր ու մեխա­նիզմներ կան:
  • Իմ համար լակմուսի թուղթ է երե­խա­նե­րի կրթության շարունակման հնա­րա­վո­րությունը (լինի դա դասա­րա­նա­յին կամ էլեկտրո­նա­յին ուսուցում) կրկնվող ոտնձգություննե­րի ժամա­նակ:

Ես մեծա­ցել եմ Մերձա­վոր Արև­ելքում, ուստի ինքս օրի­նակներ կբե­րեմ:

Գոլա­նի բարձունքնե­րում, ուր նախա­պես սիրիա­ցի­նե­րը հենա­կե­տեր ունեին (occupied the heights), իսրա­յելցի­նե­րը շարունա­կում էին իրենց գյուղատնտե­սա­կան աշխա­տանքնե­րը՝ իրենց տրակտորնե­րը զրա­հա­վո­րե­լով, որպեսզի պաշտպա­նեին հակա­ռա­կորդի կրա­կից:  Նրանք իրենց բնակչությունը բերե­ցին տարա­ծաշրջան այն դեպքում, երբ սիրիա­ցի­նե­րը քանդում էին սահմա­նի իրենց կողմում գտնվող գյուղե­րը: Ի վերջո՝ 1967թ. վեցօրյա պատե­րազմի ժամա­նակ  Իսրա­յե­լը օկուպացրեց  Գոլա­նի բարձունքնե­րի երկու երրորդն ու 1981թ. ընդունե­ցին Գոլա­նի բարձունքնե­րի օրենքը՝ տարա­ծաշրջանն անեքսիա­յի ենթարկե­լով: 

Կիբուցի համա­կարգը իրե­նից հետաքրքիր մոդել է ներկա­յացնում, որը հնա­րա­վո­րության դեպքում կարե­լի է ուսումնա­սի­րել ու ընդօ­րի­նա­կել: «2010թ. Իսրա­յե­լում 270 կիբուց կար: Նրանց գործա­րաններն ու  տնտե­սություննե­րը տալիս էին Իսրա­յե­լի ողջ արտադրության մոտ 9 տոկո­սը՝ 8 մլրդ ԱՄՆ դոլար արժո­ղությամբ ու գյուղատնտե­սա­կան արտադրանքի մոտ 40 տոկո­սը՝ 1.7 մլրդ ԱՄՆ դոլար արժո­ղությամբ: Որոշ կիբուցնե­րի մոտ նկա­տե­լիո­րեն զարգա­ցած են բարձր տեխնո­լո­գիա­կան ու ռազմա­կան արհեստնե­րը: Օրի­նակ 2010թ. կիբուց Սասան, որի կազմում մոտ 200 անդամ կար, 850 մլն դոլար տարե­կան եկա­մուտ է ստա­ցել իր՝ ռազմա­կան պլաստի­կի արտադրությունից» (Վիքի­պե­դիա): Սա սահմաննե­րը անվտանգ դարձնե­լու փորձված և ապա­հով մեթոդ է, որը որպես բնա­կա­վայրի զարգա­ցում էր մշակվել:

Մի հետաքրքիր  մեկնա­բա­նում, ես Բեյրութում՝ Լիբա­նան, հրեա­կան ծագումով ընկե­րուհի ունեի:  Ամռան սկզբում նա ասաց, որ մի քանի ամիս արտա­սահմա­նում կլի­նի ու երբ ես պնդե­ցի, որ մանրա­մասներ իմա­նամ, նա ասաց, որ պատրաստվում է Իսրա­յե­լում կիբուց գնալ, որպեսզի ամռան ընթացքում իր ներդրումը տա գործին: Նա ասաց. «Ես ձեռքով  կանեմ սահմա­նի մյուս կողմից»:

Շատ կարև­որ է սահմա­նա­մերձ շրջաննե­րը բնա­կեցնել  աշխա­տունակ մարդկանցով, ովքեր կարող են հասկա­նալ իրենց դերն ու կատա­րեն այն: Փոխա­դարձա­բար, կարև­որ է որ  իրար օգնեն ու ամուր կապեր մշա­կեն: Ինչ վերա­բե­րում է նրան, թե ով պիտի  ձեռնա­մուխ լինի սահմա­նի անվտանգության այս նախա­ձեռնություննե­րին, ապա այնտեղ բավա­կան տարածք կա ամե­նա­տարբեր գործե­րի ու մասնա­գի­տություննե­րի համար:

  • Ճարտա­րա­պե­տա­կան ընկե­րություններն ընդդեմ շինա­րա­րա­կան կազմա­կերպություննե­րի

-Շինա­րա­րա­կան կազմա­կերպություննե­րը կարող են ապաստա­րաններ կառուցել, ինչպես նաև պատնեշներ դնել ազատ տեղա­շարժն ապա­հո­վե­լու համար:

-Ուսուցիչնե­րը կարող են ճկուն կրթա­կան համա­կարգ մշա­կել դպրոցնե­րի համար, որը ամուր ու հաստա­տուն կլի­նի:

-Ուրիշնե­րը կարող են օգտա­կար լինել սննդամթերքի առաքման ու բաշխման հարցում:           ‑Լավ օրի­նակնե­րը շատ են ու դրանք սահմա­փակված են միայն մեր երև­ա­կա­յությամբ: 

Ամփո­փե­լով երկրորդ հատվա­ծը՝ թույլ տվեք կրկնել մի քանի մտքեր՝

  • Հուսով ենք նոր սցե­նար հավա­քա­ծու մշա­կել. Որտեղ մեր ԶԼՄ-ները հաշտվե­վություն կներկա­յացնեն նոր տարածքնե­րի հաղթա­նակնե­րի վերա­բերյալ:                                                Ես Վիետնա­մի պատե­րազմի ժամա­նա­կաշրջա­նից եմ, որտեղ բլուրնե­րի վրա­յի մարտե­րը (Բլուր № 882, մարտեր Դակ Տոյի համար, Բլուր № 937, մարտեր Համբուրգեր Հիլլի համար) ոչինչ չեն նշա­նա­կում: Ամե­րի­կա­ցի­նե­րը հաղթե­ցին բլուրնե­րի վրա­յի մարտե­րում, բայց պարտվե­ցին պատե­րազմում:
  • Սա երկա­րատև պատե­րազմ է, և մեզ խոր պաշտպա­նության ստրա­տե­գիա (խորը պաշտպա­նությունը ստրա­տե­գիա­յի տեսակ է, որ խորհրդա­յին բանա­կը կիրա­ռում էր գերմա­նա­ցի­նե­րի դեմ երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ) է պետք՝ պաշտպա­նա­կան ու հարձա­կո­ղա­կան ունա­կություն ունե­ցող շերտե­րով: Ծրա­գիր, որը պիտի իրա­կա­նացվի մեր ազգի ներկա­յա­ցուցիչնե­րի կողքին՝ ներա­ռե­լով մասնա­գետներ Հայաստանից/Արցախից/Սփյուռքից:
  • Մեր ազգի ոգին չի կարե­լի անտե­սել ու պետք է ակտիվ/արդյունավետ քայլեր անել Հայաստանում/Արցախում/Սփյուռքում հինգե­րորդ շարասյունը լիկվի­դացնե­լու համար:
  • Եվ վերջա­պես այն բոլո­րի համար, ովքեր կարծում են, որ այս ամե­նը շատ ջանք է պահանջում սկսե­լու համար: Խնդրում եմ ասեք, թե ինչ տեղի կունե­նա, եթե ադրբե­ջա­նա­կան բանա­կը ճեղքի ու առաջ գա: Հիշեք 1920թ. Շուշիի ավե­րումը, 1988թ. փետրվար/մարտ ամիսնե­րի Սումգա­յիթյան ջարդե­րը, 1990թ հունվա­րին Բաքվի ջարդե­րը:
  • Ինչպես ասել է գենե­րալ Ջորջ Պատտո­նը՝

-Պատե­րազմի նպա­տա­կը ոչ թե սեփա­կան երկրի համար մեռնելն է, այլ ստի­պել, որ մի ուրիշ վիժվածք մեռնի իր երկրի համար:

Առնչվող Հոդվածներ