20.4 C
Yerevan

ԱՄՆ‑ի տարա­ծաշրջա­նա­յին շահը պահանջում է, որ զինված բախումնե­րով բարդա­ցում չլի­նի այս տարա­ծաշրջա­նում

Tert.am‑ը զրուցել է Արևմտյան Ամե­րի­կա­յի Հայկա­կան Խորհրդի անդամ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նին լարվա­ծության ֆոնին Միացյալ Նահանգնե­րի վարած քաղա­քա­կա­նության, ամե­րի­կա­հա­յության լոբբիի հնա­րա­վո­րություննե­րի և ԼՂ հիմնախնդրի բանակցություննե­րից նրա սպա­սումնե­րի մասին:

-Պարոն Հովսեփյան, վերջին շրջա­նում հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նում պարբե­րա­բար լարվա­ծություն է նկատվում: Ամե­նա­լարված օրե­րին երկու կողմե­րին հանդարտության կոչ արեց նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պոմպեո­յի արձա­գանքը կարե­լի՞ է համա­րել որպես հակա­մարտության նկատմամբ ԱՄՆ‑ի ուշադրության նշան:

-Կարծում եմ՝ Պոմպեո­յի կոչը նվա­զա­գույնն էր, որ պետք է կատա­րեր ԱՄՆ պետքարտուղա­րը, և իր բովանդա­կությամբ շատ ընթա­ցիկ էր: Նկա­տի առնե­լով այն, որ արդբե­ջա­նա­կան հարձա­կումից ժամեր էին անցել և արդեն ամե­րի­կա­հայ համայնքը և Հայ դատի հանձնախմբե­րը մեծ աղմուկ էին բարձրացրել կատարվա­ծի ուղղությամբ և նկա­տի ունե­նա­լով, որ երեք-չորս ամսից ԱՄՆ-ում նախա­գա­հա­կան ընտրություններ են, դժվար թե Պոմպեոն կատա­րեր կողմնա­կալ և զայրացնող հայտա­րա­րություն: Հետև­ա­բար պետքարտուղա­րը տվյալ կոչը շատ ընթա­ցիկ և պայմաննե­րին համա­հունչ էր:Նույնիսկ Հայաստա­նի դաշնա­կից և ռազմա­վա­րա­կան գործընկեր պետություննե­րը նմա­նօ­րի­նակ «չեզո­քությամբ» հայտա­րա­րություններ արե­ցին՝ առանց հատուկ զորակցության:

-Որքանո՞վ է հիմա ԱՄՆ‑ը հետաքրքրված այս հակա­մարտության լուծմամբ:

-Երկա­րատև հեռանկա­րում չպետք է մոռա­նալ, որ Ադրբե­ջա­նը, նաև նրան տեր կանգնող Թուրքիան, ի տարբե­րություն Հայաստա­նի Հանրա­պե­տության, ԱՄՆ‑ի դաշնա­կիցներն են և կարև­որ չափով ամե­րիկյան ռազմա­կան օգնություն ստա­ցողներ: Ուստի, բնա­կան է, որ ԱՄՆ‑ը հայ-ադրբե­ջա­նա­կան թնջուկում անա­չառ դերա­կա­տար լինել չի կարող: Այսուհանդերձ, նկա­տի ունե­նա­լով Հայաստա­նի հարև­ա­նությունը Իրա­նի հետ, որն այս օրե­րին զանա­զան պատճառնե­րով ԱՄՆ-ին գլխա­վոր անհանգստություն պատճա­ռող երկրնե­րից է, ԱՄՆ‑ի տարա­ծաշրջա­նա­յին շահը պահանջում է, որ զինված բախումնե­րով բարդա­ցում չլի­նի այս տարա­ծաշրջա­նում, քանի որ դա անկանխա­տե­սե­լի դրություն կարող է ստեղծել և խանգա­րել ԱՄՆ-Իսրա­յել ծրագրե­րի կյանքի կոչմանը:Իմ համոզմամբ, Թրամփը նախա­գա­հության այս շրջա­նը չավարտած՝ Իրա­նի նկատմամբ ինչ-որ ռազմա­կան գործո­ղություն պիտի իրա­գործի ԱՄՆ-Իսրա­յել գործընկե­րության կողմից: Տա Աստված, որ իմ կանխա­տե­սումնե­րը սխալ դուրս գան, բայց տվյալնե­րը դա են ցույց տալիս: Եվ ուրեմն, ԱՄՆ‑ի պետքարտուղա­րությունը պիտի չուզի զուգա­հեռ բարդություննր ունե­նալ այս տարա­ծաշրջա­նում:

-Այս օրե­րին արցա­խա-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտությունը Միացյալ Նահանգնե­րում և սփյուռքում տեղա­փոխվել է քարոզչա­կան և այլ դաշտեր: Փողոցնե­րում ընդհա­րումներ են լինում, քննարկվում է ԱՄՆ կոնգրե­սում, ներառվում են երկու կողմե­րին էլ վերա­բե­րող բանաձև­եր: Այս ոլորտում որքանո՞վ են մեր դիրքերն ամուր, հայ համայնքը որքանո՞վ է կարո­ղա­նում դիմա­կա­յել ադրբե­ջա­նա­կան լոբբիին:

-Ինչպես արդեն ասա­ցի՝ սահմա­նին ընդհա­րումներ սկսե­լուց ժամեր անց ամե­րի­կա­հայ համայնքը և Հայ դատի գրա­սենյակնե­րը քարոզչա­կան գրո­հի էին անցել՝ ամե­րիկյան քաղա­քա­կան շրջա­նակնե­րին առարկա­յա­կան լուրեր փոխանցե­լու համար, ինչպես նաև թույլ չտա­լու, որ թուրք-ադրբե­ջա­նա­կան դոլարներն իրենց ավե­րը գործեն: Համոզված եմ՝ հայկա­կան դիվա­նա­գի­տությունը լավ գործեց, լավ գործե­ցին ամե­րի­կա­հայ լոբբիի ճիգերը:Հուլիսի 13-ին արդեն կոնգրե­սա­կաններ և ամե­րի­կա­ցի ազդե­ցիկ քաղա­քա­կան դեմքեր կոչե­րի տարափ հասցրե­ցին ամեն կողմ, ինչպես նաև պետքարտուղա­րության ուղղությամբ, որպեսզի անհա­պաղ կերպով Ադրբե­ջա­նը սանձող քայլեր ձեռք առնի: Ավե­լի ուշ, ինչպես սփյուռքի այլ կենտրոննե­րում, ԱՄՆ‑ի կարև­ո­րա­գույն քաղաքնե­րում ադրբե­ջա­նա­կան ներկա­յա­ցուցչություննե­րի դիմաց ևս բողո­քի ցույցեր կազմա­կերպվե­ցին: Անվա­րան կարող եմ հաստա­տել, որ ամե­րի­կա­հայ համայնքն իր բոլոր կազմա­կերպություննե­րով և ժողովրդով գոտեպնդված է և ճիգ չի խնա­յում Հայաստա­նի պաշտպա­նության համար: Այդ մեկը տեսա­նե­լի էր, երբ ԱՄՆ‑ի իշխա­նություննե­րը պարտա­վորվում էին իրենց զույգ դաշնա­կիցնե­րին զորակցել-չզո­րակցե­լու հարցում զսպվա­ծություն դրսև­ո­րել:

‑ԱՄՆ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տը 186 կողմ ձայնով հաստա­տեց ԱՄՆ 2021թ. ֆիսկալ տարվա արտա­սահմանյան օգնության օրի­նագծում Speier-Cox-Krishnamoorthi երկկուսակցա­կան փոփո­խության առա­ջարկը: Բանաձև­ով նախա­տեսվում է 1.4 մլն դոլա­րի օգնություն տրա­մադրել Արցա­խին՝ շարունա­կե­լու HALO Trust‑ի ակա­նա­զերծման ջանքե­րը: Այն դեռ հոկտեմբե­րին պետք է հաստատվի նաև Սենա­տի կողմից: Ձեր կարծի­քով՝ որքանո՞վ է հնա­րա­վոր դրա հաստա­տումը։ Օգնության չեղարկումից հետո նորից դրա հաստատվե­լը ի՞նչ նշա­նա­կություն կունե­նա Արցա­խի համար։

-Առա­ջին օրվա­նից այս օգնությունը խորհրդանշա­կան արժեք էր ներկա­յացնում, և այդ խորհրդանշա­կան արժե­քը պահպա­նե­լու համար արժեր պայքա­րել: Ինչպես արդեն ասա­ցիք՝ այն դեռ պետք է հասնի Սենատ և հաստատվի: Ես կասկած չունեմ, որ այն Սենա­տում էլ կհաստատվի և կդառնա ԱՄՆ արտա­քին օժանդա­կության բյուջեի մաս: Նախ՝ այս օժանդա­կությունը հանուն խաղա­ղության է և այնտեղ խնդրա­հա­րույց ոչինչ չկա: Երկրորդ՝ այս բանաձևը՝ իր խորհրդանշա­կան արժե­քով ամե­րի­կա­հա­յության համար կարև­որ խնդրի է վերածվել և ինչպես ավե­լի վաղ ակնարկե­ցի՝ ընտրա­կան տարի է, և հայության պահանջնե­րը ծանր կշիռ ունեն ընտրվողնե­րի մոտ: Մնում է, որ շարունա­կենք մեր ճնշումնե­րը՝ վերա­հաստա­տե­լու այս փոքր, բայց խորհրդանշա­կան օժանդա­կությունը, որը կարող է սկիզբ լինել ավե­լի լուրջ և հնա­րա­միտ գործակցության:

‑Այս օրե­րին նաև շատ քննարկվում է, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կամ արդյոք պե՞տք է լինեն բանակցություններ հուլիսյան դեպքե­րից հետո: Ձեր կարծի­քով՝ մեր բանա­կի ունե­ցած հաջո­ղությունը ինչպե՞ս պետք է օգտա­գործվի բանակցա­յին սեղա­նին, որո՞նք պետք է լինեն հայկա­կան կողմի պահանջնե­րը:

-Բանակցություննե­րի պետք լինել-չլի­նե­լը կախված է նրա­նից, թե վերջա­կե­տը որն է: Այսինքն՝ ինչպե՞ս բանակցել պետության հետ, որ պետա­կան ահա­բեկչության կոչ է անում՝ սպառնա­լով ռմբա­կո­ծել ատո­մա­կա­յա­նը: Վերջա­պես այդ կոչը անհա­տի կողմից սոցիա­լա­կան ցանցե­րի վրա կատա­րած ցնո­րա­բա­նություն չէ, ոչ էլ անհատ վերլուծա­բա­նի զգուշա­ցում: Պետա­կան բարձրաստի­ճան ղեկա­վա­րի կողմից պաշտո­նա­կան սպառնա­լիք էր, ինչի համար բացատրություն պետք է տա Ադրբե­ջա­նը և ինչի համար գին պետք է վճա­րի: Դեռ չենք խոսում այն մասին, թե իր սադրանքնե­րով և անհա­ջող գործո­ղություննե­րով Ադրբե­ջա­նը մինչ օրս մեզնից 5 արժե­քա­վոր կյանք խլեց: Այս բոլո­րի պատասխա­նը տալուց հետո իմաստ կստա­նա Ադրբե­ջա­նի հետ խոսե­լը՝ միշտ ու միշտ Արցա­խի պաշտո­նա­կան և իրա­վա­հա­վա­սար մասնակցությամբ:

-Ինչպե՞ս կգնա­հա­տեք Հայաստա­նի քայլերն այս օրե­րին: Արդյոք արդյունավե՞տ էին դրանք, հասկա­նա­լի՞ էին:

-Ցանկա­նում եմ կրկի­նը արժև­ո­րել հայ ազգի քայլերն ու ճիգե­րը, որտեղ յուրա­քանչյուր դերա­կա­տար իր լավա­գույնը ներդրեց մինչ օրս: Բնա­կա­նա­բար դժվա­րա­գույն, բայց պանծա­լի դերա­կա­տա­րությունը հայոց բանա­կինն է, որ պաշտպա­նեց հայրե­նի հողն ու հայրե­նի բնակչությա­նը թշնա­մուց: Ավե­լին՝ այն իրա­գործեց դեռ վերջերս պաշտպա­նության նախա­րա­րի կողմից հայտա­րարված քաղա­քա­կա­նությունը, ըստ որի՝ Ադրբե­ջա­նը պետք է նոր տարածքներ կորցնի ամեն անգամ, երբ հարձակվի հայկա­կան հողե­րի վրա:

Լավ գործեց հայկա­կան դիվա­նա­գի­տությունը և վստա­հա­բար այն քայլե­րի պետք է դիմի՝ միջազգա­յին ատյաննե­րում ՀՀ իրա­վունքնե­րը և բողոքնե­րը լսե­լի դարձնե­լու համար: Վերջա­պես փայլուն դերա­կա­տա­րություն ունե­ցավ հայկա­կան աշխարհը՝ Հայաստա­նից մինչև Արցախ, մինչև Ջավախք և սփյուռքա­հա­յություն, որը որպես մեկը, ծառա­ցավ թշնա­մա­կան վտանգի առջև: Եթե Ադրբե­ջա­նի կողմից սա ճիգ էր՝ չափե­լու հայության պատրաստվա­ծությունն ու պատրաստա­կա­մությունը, ապա մենք փայլուն կերպով պատասխա­նե­ցինք մարտահրա­վե­րին: Այլ կերպ հնա­րա­վոր չէր:

Հռիփսի­մե Հովհաննիսյան

https://www.facebook.com/TERTam.arm/posts/10159054815690809

Առնչվող Հոդվածներ