20.4 C
Yerevan

ՊԱՅՔԱՐԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Անկա­խության սերունդ

Այսօր կարե­լի է արձա­նագրել, որ ՀՀ-ում կա անկա­խության սերունդ: Անկա­խության սերունդը սոսկ տարիք չէ: Այն գաղա­փար է, արժեք, հոգե­վի­ճակ: Անկա­խության սերնդի անդամ կարող է լինել ինչպես 1991թ.-ից այս կողմ ծնվածն այնպես էլ թեկուզ իննսուն տարե­կան, բայց հոգով երի­տա­սարդ մարդը: Պետք է հիշել, որ անկա­խությունը կրակնե­րից, պատե­րազմից, բռնա­տի­րության ճանկե­րից հանե­ցին ու նվի­րե­ցին մեր հայրե­րը, որոնք եղան անկա­խության սերնդի առա­ջին ներկա­յա­ցուցիչնե­րը և մենք այսօր հպարտությամբ ու մեծ կամքով առաջ ենք շարժվում ՝ լի ենք վճռա­կա­նությամբ պաշտպա­նե­լու այն ամբողջ արժե­հա­մա­կարգը, որ ավանդ ենք ստա­ցել մեր հայրե­րի կողմից:
Ցավոք պետք է նշել, որ անկա­խության սերնուդն այսօր բախվում է «հնաբնակնե­րի» համառ դիմադրությա­նը: Մեր հասա­րա­կությունում դեռ ակտիվ են այն մարդիկ, ովքեր ապրում են խորհրդա­յին «կայսե­րա­կան» արժեքնե­րի տակ կքած: Դեռ կան այն խմբե­րը, որոնց համար անկա­խությունը գաղա­փա­րի չվե­րածվեց ու մնաց ընդա­մե­նը իրա­վա­բա­նա­կան ձևա­կերպում: Դեռ կան այն մարդիկ ում համար անկա­խությունն անթույլատրե­լի շքե­ղություն է ու այդ մարդիկ հիմա ողջ թափով ձգտում են հայրե­նի­քը նոր լծի տակ մտցնել: Իհարկե ոչ թե անկա­խության կորստի, այլ թեկուզ տնտե­սա­կան, քաղա­քա­կան: Այդ մարդիկ վախե­նում են թեկուզ մտքում ազատ լինել: Այս է անկա­խության ու «հնաբնակնե­րի» մեջ պայքա­րի գլխա­վոր հարցը:
Անկա­խության սերունդը զիջող չէ, այն ծնվել է ազատ Հայաստա­նում, նա չի հանդուրժում ոչ մի ճնշում ոչ ոքի կողմից: Անկա­խության սերունդը մի հսկա­յա­կան դիա­լեկտի­կա­կան ուժ է՝ ունակ դիմա­կա­յե­լու, ստեղծե­լու, պայքա­րե­լու:
Բայց արդեն որե­րորդ անգամ անկա­խության սերունդն ապա­ցուցում է իր՝ արժեքնե­րի կրողն ու պաշտպա­նող լինե­լը: 2016-ին ու 2020թ․ հուլի­սի տասներկուսին 18–20 տարե­կան երի­տա­սարդներն առյուծի նման պաշտպա­նե­ցին ՀՀ սահմաննե­րը: Բազմա­թիվ հայ երի­տա­սարդներ այսօր համաշխարհա­յին հաջո­ղություննե­րի են հասնում գիտության, երաժշտության ասպա­րեզնե­րում: Նրանք վախ չունեն, որ իրենցից ուժեղնե­րը կան: Նրանք գիտեն, որ իրենք ուժեղ են ու կարող են վերցնել այն ինչ իրենցն է՝ առանց որևէ մեկից հարցնե­լու կամ թույլտվության սպա­սե­լու: Նրանք մրցել գիտեն, նրանք պաշտպանվել գիտեն ու եթե պետք է՝ նաև հարձակվել:
Հայաստա­նը մենք ենք ու Հայաստա­նը մերն է՝ անկա­խության սերնդի­նը:

https://m.facebook.com/story.php?story_fbid=653103685552087&id=100025573847801

Առնչվող Հոդվածներ