Ազատ բեմ

ՊԱՅՔԱՐԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՀՆԱԲՆԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆ

Անկախության սերունդ

Այսօր կարելի է արձանագրել, որ ՀՀ-ում կա անկախության սերունդ: Անկախության սերունդը սոսկ տարիք չէ: Այն գաղափար է, արժեք, հոգեվիճակ: Անկախության սերնդի անդամ կարող է լինել ինչպես 1991թ.-ից այս կողմ ծնվածն այնպես էլ թեկուզ իննսուն տարեկան, բայց հոգով երիտասարդ մարդը: Պետք է հիշել, որ անկախությունը կրակներից, պատերազմից, բռնատիրության ճանկերից հանեցին ու նվիրեցին մեր հայրերը, որոնք եղան անկախության սերնդի առաջին ներկայացուցիչները և մենք այսօր հպարտությամբ ու մեծ կամքով առաջ ենք շարժվում ՝ լի ենք վճռականությամբ պաշտպանելու այն ամբողջ արժեհամակարգը, որ ավանդ ենք ստացել մեր հայրերի կողմից:
Ցավոք պետք է նշել, որ անկախության սերնուդն այսօր բախվում է «հնաբնակների» համառ դիմադրությանը: Մեր հասարակությունում դեռ ակտիվ են այն մարդիկ, ովքեր ապրում են խորհրդային «կայսերական» արժեքների տակ կքած: Դեռ կան այն խմբերը, որոնց համար անկախությունը գաղափարի չվերածվեց ու մնաց ընդամենը իրավաբանական ձևակերպում: Դեռ կան այն մարդիկ ում համար անկախությունն անթույլատրելի շքեղություն է ու այդ մարդիկ հիմա ողջ թափով ձգտում են հայրենիքը նոր լծի տակ մտցնել: Իհարկե ոչ թե անկախության կորստի, այլ թեկուզ տնտեսական, քաղաքական: Այդ մարդիկ վախենում են թեկուզ մտքում ազատ լինել: Այս է անկախության ու «հնաբնակների» մեջ պայքարի գլխավոր հարցը:
Անկախության սերունդը զիջող չէ, այն ծնվել է ազատ Հայաստանում, նա չի հանդուրժում ոչ մի ճնշում ոչ ոքի կողմից: Անկախության սերունդը մի հսկայական դիալեկտիկական ուժ է՝ ունակ դիմակայելու, ստեղծելու, պայքարելու:
Բայց արդեն որերորդ անգամ անկախության սերունդն ապացուցում է իր՝ արժեքների կրողն ու պաշտպանող լինելը: 2016-ին ու 2020թ․ հուլիսի տասներկուսին 18-20 տարեկան երիտասարդներն առյուծի նման պաշտպանեցին ՀՀ սահմանները: Բազմաթիվ հայ երիտասարդներ այսօր համաշխարհային հաջողությունների են հասնում գիտության, երաժշտության ասպարեզներում: Նրանք վախ չունեն, որ իրենցից ուժեղները կան: Նրանք գիտեն, որ իրենք ուժեղ են ու կարող են վերցնել այն ինչ իրենցն է՝ առանց որևէ մեկից հարցնելու կամ թույլտվության սպասելու: Նրանք մրցել գիտեն, նրանք պաշտպանվել գիտեն ու եթե պետք է՝ նաև հարձակվել:
Հայաստանը մենք ենք ու Հայաստանը մերն է՝ անկախության սերնդինը:

https://m.facebook.com/story.php?story_fbid=653103685552087&id=100025573847801

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *