20.4 C
Yerevan

Պետութեան ուշադրութիւնն ու հոգա­տա­րութիւնը Սահմա­նա­մերձ գիւղե­րուն հանդէպ

ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ

Սահմա­նա­մերձ գիւղե­րու հանդէպ հանրութեան ուշադրութիւնը դժբախտա­բար միայն պատե­րազմի ու լարուա­ծութեան պայմաննե­րու մէջ կը նկա­տուի։ Պետութեան դերը, սակայն, այդ գիւղե­րու հանդէպ մշտա­կան հոգա­տա­րութիւն ու աջակցութիւն ցոյց տալ է (Սփիւքը՝ Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մի միջո­ցաւ պէտք է զօրակցի պետութեան)։

Ահա երկու լուր, ուր այդ հոգա­տա­րութիւնը կ՝արտայայտուի.

Բարձր տեխնո­լո­գիա­կան արդյունա­բե­րության նախա­րար Հակոբ Արշակյա­նը այցե­լել է Տավուշի մարզի սահմա­նա­մերձ գոտի, տեղե­կացնում է նախա­րա­րության մամուլի ծառա­յությունը։

Այցի արդյունքում ՀՀ ԲՏԱ նախա­րա­րի հանձնա­րա­րա­կա­նով սահմա­նա­մերձ գոտում կանցկացվեն ռադիո­հա­ճա­խա­կա­նություննե­րի չափագրումներ և ռադիո­ծածկույթի, բջջա­յին և ինտերնետ ցանցի քարտե­զագրման աշխա­տանքներ, և քայլեր կձեռնարկվեն թվա­յին հեռուստա­տե­սա­յին ցանցի բարե­լավման, Տավուշի մարզի սահմա­նա­մերձ գյուղե­րում կապի և օպտի­կա­մանրա­թե­լա­յին ինտերնե­տի հասա­նե­լիության ընդլայնման ուղղություննե­րով։ Շարունա­կա­կան բնույթ կկրի նաև «Հայփոստի» բաժանմունքնե­րի արդիա­կա­նացման ծրա­գի­րը՝ հատկա­պես սահմա­նա­մերձ համայնքնե­րում։

«Հետք»ի Սեդա Ղուկասյա­նը կը գրէ.

«Իմ քայլը» խմբակցության պատգա­մա­վորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանն առա­ջարկում են սահմա­նա­մերձ համայնքնե­րի բնա­կիչնե­րին տրվող արտո­նություննե­րի ցանկն ընդլայնել:

Պատգա­մա­վոր Սիսակ Գաբրիելյա­նը օրենսդրա­կան նախա­ձեռնությունը ներկա­յացրեց այսօր հրա­վիրված մամուլի ասուլի­սին: Նախա­գի­ծը շրջա­նա­ռության մեջ է դրվել հուլի­սի 27-ին:

Փոփո­խություննե­րը «Սահմա­նա­մերձ համայնքնե­րի սոցիա­լա­կան աջակցության մասին» օրենքին են վերա­բե­րում: Պատգա­մա­վորնե­րը մի շարք արտո­նություննե­րի տրա­մադրման ժամկետն առա­ջարկում են երկա­րաձգել ևս երեք տարով, ինչպես նաև նոր արտո­նություններ տրա­մադրել, ինչպես‘ ընտա­նի­քում երկու և ավե­լի աշա­կերտ ունե­նա­լու դեպքում դպրո­ցա­կան դասագրքե­րը մասնա­կի կամ ամբողջա­կան փոխհա­տուցե­լու է Կառա­վա­րությունը:

Գործող օրենքով‘ սահմա­նա­պահ համայնքնե­րի բնա­կան գազի, սպա­ռած էլեկտրաէ­ներգիա­յի, ոռոգման ջրի ծախսե­րի հիսուն տոկո­սը փոխհա­տուցում է Կառա­վա­րությունը: Օրենսդիրներն առա­ջարկում են օրենքի գործո­ղության ժամկե­տը ևս երեք տարով երկա­րաձգել, նաև այլ արտո­նություններ ներա­ռել‘ այդ թվում հողի գույքա­հարկի և հողի հարկի ամբողջա­կան փոխհա­տուցում:

Նախագծում նոր դրույթնե­րից է նաև այն, որ Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության տարածքից իրա­կա­նացված ռազմա­կան կամ ահա­բեկչա­կան գործո­ղություննե­րի հետև­անքով սպանված գյուղատնտե­սա­կան և/կամ այլ մթե­րա­տու կենդա­նի­նե­րի դիմաց տրվե­լու է փոխհա­տուցում պետա­կան բյուջեի միջոցնե­րի հաշվին: Իսկ եթե նույն գործո­ղություննե­րի հետև­անքով սահմա­նա­մերձ համայնքնե­րի բնա­կիչներն առա­ջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդա­մություն ձեռք բերեն, տրա­մադրվե­լու է միանվագ գումա­րա­յին հատուցում‘ համա­պա­տասխա­նա­բար 3 միլիոն, 2 միլիոն և 1 միլիոն դրամ:

Զոհված քաղա­քա­ցի­նե­րի ընտա­նի­քին տրա­մադրվե­լու է միանվագ գումա­րա­յին հատուցում‘ 5 միլիոն դրամ: Պետա­կան բյուջեի միջոցնե­րի հաշվին է նաև վնասված կացա­րա­նի ծախսերն իրա­կա­նացվե­լու:

Գաբրիելյա­նի խոսքով‘ Կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ այս նախագծի վերա­բերյալ շուրջ չորս ամիս քննարկում է եղել, չորս-հինգ գերա­տեսչություն դրա­կան եզրա­կա­ցություն է ներկա­յացրել:

Այս փոփո­խություննե­րի շահա­ռու են սահմա­նա­մերձ 25 համայնքնե­րի 37 բնա­կա­վայրե­րի բնա­կիչներ:

Նախա­գի­ծը դեռևս պետք է ստա­նա ԱԺ գլխա­դա­սա­յին հանձնա­ժո­ղո­վի եզրա­կա­ցությունը, որից հետո ընդգրկվի լիա­գումար նիստե­րի օրա­կարգ: Այն կարող է գործել միայն երկու ընթերցմամբ ընդունվե­լուց հետո:

https://m.facebook.com/story.php?story_fbid=10221442297020741&id=1049729071

Առնչվող Հոդվածներ