Հայաստան

Ժողովրդին չսիրող և ազգային արժեքների պաշտպանության տրենդը գնահատող ճիշտ կառավարչի կառավարման դասերը: Հայացք կողքից

 Պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

– Ընտրությունները վեր ածել համատարած ընտրակաշառքի, այդ թվում տեղամասային ներկայացուցիչների տեղերը վաճառել նույնիսկ մրցակից կուսակցություններին. մեկ է՝ ներկայացուցիչները հարց չեն լուծում,

– Ընտրություններն ավարտել եռակի – քառակի փշալարերի և ոստիկանական վահանների շարքերի ետևում «երդմնակալությամբ»՝ մատները խաչած,

– Համայնքային պահուստային հողային ֆոնդը հանձնելով համայնքներին՝ կեղծ աճուրդներով արագորեն գնել այդ հողերը՝ արհեստականորեն խոչընդոտելով հողի շուկայի ձևավորամանը և սնանկացնելով փոքր հողատերերին:

– «Ազատական շուկա» կոչվածը առասպել է, այդպիսի շուկա չի լինում, ազատական կոչվող շուկան ծրագրավորվում, կառավարվում, տնօրինվում և սեփականատերերի դաս ձևավորվում է կառավարիչների և վարչարարների կողմից՝ հենց կառավարիչների համար,

– Վարկային բարձր տոկոսներով ճորտացնել մանր տնտեսվարողներին և հավաքել չսիրված ժողովրդի ունեցվածի վերջին փշրանքները՝ ոսկեղենը, անշարժ գույքը, անասունները…,

– Ճիշտ կառավարումը ոչ թե բյուջեյի բաշխումն է, այլ կապիտալի բաշխումը մինչև բյուջե,

– Անտառային նշանակության հողերը և քաղաքային այգիները որոշումներով վերավորակավորել և կառուցել մասնավոր շքեղ հյուրանոցներ, ամառանոցներ, շահութաբեր կառույցներ,

– Ոչնչացնել Երևանի վերջին երկու հարյուրամյակի պատմական հանդիսացող անշարժ գույքի ողջ ժառանգությունը՝ «ոչ մի պատառիկ հաջորդ սերունդներին»,

-Ապագա սերնդին որպես ազգային առնձնահատուկ մշակութային արժեք հանձնել «Հյուսիսային պողոտան»՝ զոհաբերելով ոչ միայն պատմա-մշակութային արժեքները, այլ նաև չափազանց չսիրված ժողովրդի մի հատված: Փոխարենը երկրին նվիրել մարդկանց արյան վրա արագ կապիտալ կուտակած ազգային բուրժուազիա՝ որպես ազգային մշակութային ժառանգության հարատևման առհավատչյա,

-Չհասկացան, չհասկացան մարդիկ, որ համաշխարհային միջազգայնացման տրենդը փոխվել է, փոխարինվել է ազգային ինքնության և մշակութային առանձնահատկության պաշտպանությամբ: Իսկ Հայաստանի ազգային ինքնության և մշակութային առանձնահատկության պաշտպանությունը Հայաստանի կենսունակությանը ծառայող ոլորտների սեփականաությունը և կառավարումը ՌԴ-ին հանձնելն է՝ էներգիան, երկաթուղին, կապը…,

– Ստեղծել քննչական մարմիններ և դատարաններ, որոնք կդակեն «ճիշտ կառավարչի» բոլոր «ճիշտ որոշումների» մարդկանց կյանքերի համար կործանարար հետևանքների արդարացումները, իսկ ՍԴ-ն դարձնել սեփական ճշմարտության հաստատման մարմին,

– Արարատյան դաշտի անապատացումն արագացնել և դարձնել անդառնալի,

– Չսիրված ժողովրդի սիրած երկիրը դարձնել համատարած հանքահանության և անկառավարելի պոչամբարների տարածք,

– Ամայացնել հյուսիսի և հարավի գյուղական բնակավայրերը, ու՞մ են դրանք պետք, դրանցով ո՞վ է հարստանալու,

– Տնտեսապես աճող երկիրը կապ չունի երկրի բնակչության բարեկեցության հետ: Տնտեսապես աճող երկիրը սնուցում է գլխավոր կառավարչի և նրա հենարան անհատների բարեկեցությունը,

– Իշխանության գլխավոր հենարանը ոստիկանությունն ու բանակն է, սնուցման գլխավոր աղբյուրը՝ իրավական, բնական և սոցիալական ռեսուրսների շուրջ ձևավորված սոցիալ-քաղաքական կապերը, գլխավոր անվտանգությունը՝ պատիժներից և բռնություններից վախեցած բնակչությունը,

– Պատերազմող երկրում բանակում կենցաղային հողի վրա ամենօրյա սպանությունները բանակի ամրության երաշխիքն է,

– Սա ի՞նչ իշխանություն է, ճանապարհներ է կառուցում նույնիսկ անհեռանկար աղքատ գյուղերի համար, մանկապարտեզներ է կառուցում սնանկացած գյուղերում, որ ի՞նչ լինի,

– Ի՞նչ տուգանքներ, բա մեղք չե՞ն մարդիկ, իմ կառավարման տարիներին ո՞վ էր լսել տուգանքների մասին: Հակաճառողներին պետք է սպանել կամ լցնել բանտերը: Էլ ինչի՞ համար են դատարաններն ու բանտերը:

Շարունակելի

https://m.facebook.com/story.php?story_fbid=1688722254613377&id=100004268564327

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *