14.7 C
Yerevan

Ժողովրդին չսի­րող և ազգա­յին արժեքնե­րի պաշտպա­նության տրենդը գնա­հա­տող ճիշտ կառա­վարչի կառա­վարման դասե­րը: Հայացք կողքից

 Պատմա­կան գիտություննե­րի թեկնա­ծու Հրա­նուշ Խառատյա­նը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

- Ընտրություննե­րը վեր ածել համա­տա­րած ընտրա­կա­շառքի, այդ թվում տեղա­մա­սա­յին ներկա­յա­ցուցիչնե­րի տեղե­րը վաճա­ռել նույնիսկ մրցա­կից կուսակցություննե­րին. մեկ է՝ ներկա­յա­ցուցիչնե­րը հարց չեն լուծում,

- Ընտրություններն ավարտել եռա­կի — քառա­կի փշա­լա­րե­րի և ոստի­կա­նա­կան վահաննե­րի շարքե­րի ետև­ում «երդմնա­կա­լությամբ»՝ մատնե­րը խաչած,

- Համայնքա­յին պահուստա­յին հողա­յին ֆոնդը հանձնե­լով համայնքնե­րին՝ կեղծ աճուրդնե­րով արա­գո­րեն գնել այդ հողե­րը՝ արհեստա­կա­նո­րեն խոչընդո­տե­լով հողի շուկա­յի ձևա­վո­րա­մա­նը և սնանկացնե­լով փոքր հողա­տե­րե­րին:

- «Ազա­տա­կան շուկա» կոչվա­ծը առասպել է, այդպի­սի շուկա չի լինում, ազա­տա­կան կոչվող շուկան ծրագրա­վորվում, կառա­վարվում, տնօ­րինվում և սեփա­կա­նա­տե­րե­րի դաս ձևա­վորվում է կառա­վա­րիչնե­րի և վարչա­րարնե­րի կողմից՝ հենց կառա­վա­րիչնե­րի համար,

- Վարկա­յին բարձր տոկոսնե­րով ճորտացնել մանր տնտեսվա­րողնե­րին և հավա­քել չսիրված ժողովրդի ունեցվա­ծի վերջին փշրանքնե­րը՝ ոսկե­ղե­նը, անշարժ գույքը, անա­սուննե­րը…,

- Ճիշտ կառա­վա­րումը ոչ թե բյուջե­յի բաշխումն է, այլ կապի­տա­լի բաշխումը մինչև բյուջե,

- Անտա­ռա­յին նշա­նա­կության հողե­րը և քաղա­քա­յին այգի­նե­րը որո­շումնե­րով վերա­վո­րա­կա­վո­րել և կառուցել մասնա­վոր շքեղ հյուրա­նոցներ, ամա­ռա­նոցներ, շահութա­բեր կառույցներ,

- Ոչնչացնել Երև­ա­նի վերջին երկու հարյուրամյա­կի պատմա­կան հանդի­սա­ցող անշարժ գույքի ողջ ժառանգությունը՝ «ոչ մի պատա­ռիկ հաջորդ սերունդնե­րին»,

-Ապա­գա սերնդին որպես ազգա­յին առնձնա­հա­տուկ մշա­կութա­յին արժեք հանձնել «Հյուսի­սա­յին պողո­տան»՝ զոհա­բե­րե­լով ոչ միայն պատմա-մշա­կութա­յին արժեքնե­րը, այլ նաև չափա­զանց չսիրված ժողովրդի մի հատված: Փոխա­րե­նը երկրին նվի­րել մարդկանց արյան վրա արագ կապի­տալ կուտա­կած ազգա­յին բուրժուա­զիա՝ որպես ազգա­յին մշա­կութա­յին ժառանգության հարատևման առհա­վատչյա,

-Չհասկա­ցան, չհասկա­ցան մարդիկ, որ համաշխարհա­յին միջազգայնացման տրենդը փոխվել է, փոխա­րինվել է ազգա­յին ինքնության և մշա­կութա­յին առանձնա­հատկության պաշտպա­նությամբ: Իսկ Հայաստա­նի ազգա­յին ինքնության և մշա­կութա­յին առանձնա­հատկության պաշտպա­նությունը Հայաստա­նի կենսունա­կությա­նը ծառա­յող ոլորտնե­րի սեփա­կա­նաությունը և կառա­վա­րումը ՌԴ-ին հանձնելն է՝ էներգիան, երկա­թուղին, կապը…,

- Ստեղծել քննչա­կան մարմիններ և դատա­րաններ, որոնք կդա­կեն «ճիշտ կառա­վարչի» բոլոր «ճիշտ որո­շումնե­րի» մարդկանց կյանքե­րի համար կործա­նա­րար հետև­անքնե­րի արդա­րա­ցումնե­րը, իսկ ՍԴ‑ն դարձնել սեփա­կան ճշմարտության հաստատման մարմին,

- Արա­րատյան դաշտի անա­պա­տա­ցումն արա­գացնել և դարձնել անդառնա­լի,

- Չսիրված ժողովրդի սիրած երկի­րը դարձնել համա­տա­րած հանքա­հա­նության և անկա­ռա­վա­րե­լի պոչամբարնե­րի տարածք,

- Ամա­յացնել հյուսի­սի և հարա­վի գյուղա­կան բնա­կա­վայրե­րը, ու՞մ են դրանք պետք, դրանցով ո՞վ է հարստա­նա­լու,

- Տնտե­սա­պես աճող երկի­րը կապ չունի երկրի բնակչության բարե­կե­ցության հետ: Տնտե­սա­պես աճող երկի­րը սնուցում է գլխա­վոր կառա­վարչի և նրա հենա­րան անհատնե­րի բարե­կե­ցությունը,

- Իշխա­նության գլխա­վոր հենա­րա­նը ոստի­կա­նությունն ու բանակն է, սնուցման գլխա­վոր աղբյուրը՝ իրա­վա­կան, բնա­կան և սոցիա­լա­կան ռեսուրսնե­րի շուրջ ձևա­վորված սոցիալ-քաղա­քա­կան կապե­րը, գլխա­վոր անվտանգությունը՝ պատիժնե­րից և բռնություննե­րից վախե­ցած բնակչությունը,

- Պատե­րազմող երկրում բանա­կում կենցա­ղա­յին հողի վրա ամե­նօրյա սպա­նություննե­րը բանա­կի ամրության երաշխիքն է,

- Սա ի՞նչ իշխա­նություն է, ճանա­պարհներ է կառուցում նույնիսկ անհե­ռանկար աղքատ գյուղե­րի համար, մանկա­պարտեզներ է կառուցում սնանկա­ցած գյուղե­րում, որ ի՞նչ լինի,

- Ի՞նչ տուգանքներ, բա մեղք չե՞ն մարդիկ, իմ կառա­վարման տարի­նե­րին ո՞վ էր լսել տուգանքնե­րի մասին: Հակա­ճա­ռողնե­րին պետք է սպա­նել կամ լցնել բանտե­րը: Էլ ինչի՞ համար են դատա­րաններն ու բանտե­րը:

Շարունա­կե­լի

https://m.facebook.com/story.php?story_fbid=1688722254613377&id=100004268564327

Առնչվող Հոդվածներ