14.7 C
Yerevan

Քաղա­քա­կան վայրի­վե­րումներ – Մաս առա­ջին

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Հեղի­նա­կը հիմնվում է առա­ջին «ջիհա­դի» սկսման վրա՝

Հռո­մեա-կաթո­լի­կա­կան եկե­ղե­ցու ու եվրո­պա­կան արիստոկրա­տիա­յի կողմից ձեռնարկված խաչակրաց արշա­վանքներ ‘(11-րդ դարի վերջե­րին արևմտյան եկե­ղե­ցու հովա­նու ներքո դեպի Արև­ելք՝ Սուրբ երկիր կազմա­կերպված ռազմա­կան արշա­վանքներ։ Իրենց համա­տեքստում խաչակրաց արշա­վանքնե­րը պատմա­կա­նո­րեն հանդես են գալիս քրիստո­նեության համաշխարհա­յին շահե­րի պաշտպա­նության դիրքե­րից և սուր ծայրով ուղղվել են արև­ելքի մուսուլմա­նա­կան իշխա­նություննե­րի դեմ։ Խաչակրաց արշա­վանքնե­րում հատկա­պես մեծ դերա­կա­տա­րություն ունե­ցան Ֆրանսիա­յի Թագա­վո­րությունն ու Սրբա­զան Հռո­մեա­կան Կայսրությունը: Խաչակրաց արշա­վանքնե­րը շարունակվե­ցին մոտ 200 տարի՝ 1095–1291  թվա­կաննե­րին։ Հետա­գա­յում՝ 15-րդ դարում, այդպի­սի արշա­վանքնե­րը շարունակվե­ցին Պիրե­նե­յան թերակղզում և Արև­ելյան Եվրո­պա­յում: Խաչա­կիրնե­րը մեծ մասամբ կաթո­լիկներ էին (ուղղա­փառ և կաթո­լիկ եկե­ղե­ցի­նե­րի առանձնա­ցումից հետո և Բողո­քա­կան բարե­փո­խումնե­րից առաջ ), ովքեր կռվում էին մուսուլմաննե­րի դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արա­բա­կան Խալիֆա­յության ժամա­նակնե­րից։ Սակայն այդպի­սի արշա­վանքնե­րը հետա­գա­յում շարունակվե­ցին հեթա­նոս սլա­վոննե­րի և բալթիկ ժողո­վուրդնե­րի, հրեա­նե­րի, ռուս ուղղա­փառ քրիստոնյա­նե­րի, մոնղոլնե­րի, աղանդա­վորնե­րի (կատարներ) Հռո­մի Պապի այլ թշնա­մի­նե­րի դեմ ու դրա­նով իսկ խաչակրաց արշա­վանքնե­րը ի սկզբա­նե կորցրին իրենց գաղա­փա­րա­կան բնույթ ու ընդունե­ցին զավթո­ղա­կան-ահա­բեկչա­կան բնույթ):

Քրիստո­նեա­կան խաչակրաց արշա­վանքնե­րի իսլա­մա­կան տեսա­կը սկսվել է 1914թ. նոյեմբե­րի 14-ին, երբ Շեյխ Հայրի բեյը՝ Օսմանյան գերա­գույն կրո­նա­կան ղեկա­վարն ու Օսմանյան կայսր Մեհմեդ 5‑րդը առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ ջիհադ հայտա­րա­րե­ցին Մեծ Բրի­տա­նիա­յին, Ֆրանսիա­յին, Ռուսաստա­նին, Սերբիա­յին ու Չոռնո­գո­րիա­յին: Օսմանցի­նե­րը դաշնակցում էին կենտրո­նա­կան պետություննե­րի հետ(Ավստրո-Հունգարիա, Գերմա­նիա ու Բուլղա­րիա):

Հենց այս կոնտեքստում էլ Կենտրո­նա­կան Կոմի­տեն «Միություն և առա­ջա­դի­մություն կուսակցության կենտրո­նա­կան կոմի­տեն» որո­շեց «երկար ու ընդլայնված քննարկումնե­րից հետո» հայե­րի նկատմամբ ցեղասպա­նություն իրականացնել,(տես Թաներ Աքչամ «Օսմանյան կայսրություն» փաստաթղթերն ու քաղա­քա­կա­նությունը Միություն ու Առա­ջա­դի­մության ցեղասպա­նության …հայե­րի նկատմամբ»)(սեպտեմբեր 2006թ.):

Նոր Ջիհա­դը կազմա­կերպվում է Սաուդյան Արա­բիա­յի կողմից ու նրանք այն ստեղծե­լու համար համա­գործակցում են ամե­րիկյան արիստոկրա­տիա­յի հետ: Հաշվի առնենք, որ Նելսոն Ռոքֆելլե­րը հովա­նա­վո­րեց Հենրի Քիսինջե­րին Հարվարդից որպես գեո-քաղա­քա­գետ, Դեվիդ Ռոքֆելլե­րը հովա­նա­վո­րեց Զբիգնև Բժենսկո­վին Կուլումբիա­յից կրկին որպես գեո-քաղա­քա­գետներ: Նրանք երկուսն էլ դարձան ազգա­յին անվտանգության հարցե­րով խորհրդա­կաններ:

Զբիգնև Բժենսկին կապեր հաստա­տեց Ջոն Հոփկինսի առա­ջա­տար միջազգա­յին ուսումնա­սի­րություննե­րի դպրո­ցի շրջա­նա­վարտի հետ, արքա­յազն Բանդար բին Սուլթան Ալ Սաոի­դի հետ: Տես՝

Դեվիդ Բ. Օտտո­վեյ «Արքա­նե­րի սուրհանդա­կը՝ արքա­յազն Բանդար» 2008թ. էջ 41–44

Ակբար Գենջի «ԱՄՆ ջիհա­դիստնե­րի հարաբերությունները(Մաս 1)՝ մոջա­հեդնե­րի ստեղծումը Աֆղանստա­նում»:

Խորհրդա­յին Միությունն ու Վարշավյան ռազմա­կան համա­ձայնա­գի­րը դադա­րեցրին իրենց գործունեությունը 1991թ.: Բայց սառը պատե­րազմի այդ մասունքնե­րին շարունա­կում էին օժանդա­կություն ցույց տալ ու դրանց վերջին արտա­հայտումը եղավ Սիրիա­յում: 2009թ. նախա­գահ Օբա­ման ու պետքարտուղար Քլինթո­նը ծրագրե­ցին ապստա­բությունը Սիրիա­յում՝ «Արա­բա­կան Գարուն» անունով: Գլխա­վոր դերա­կա­տարնե­րից կլի­նի սիրիա­կան Ալ-Քաի­դան, որն անվա­նա­փոխվեց «Ալ-Նուսրա», որովհետև քաղա­քա­կա­նա­պես խնդրա­հա­րույց էր ներգրա­վել «Ալ-Քաի­դա­յին» (Վերջինս գործընկերների/տերերի դեմ էր դուրս եկել 2001/11/9):

Ես չեմ խորա­նա սիրիա­կան ապստամբության մանրա­մասնե­րի մեջ: Բավա­կան է ասել միայն այն, որ այդ պատե­րազմը ոչնչացրեց Սիրիա­յի հայ համայնքը: Այո, դեռ որոշ հատվածներ մնա­ցել են և մենք սիրիա­կան պառլա­մենտում ներկա­յա­ցուցիչներ ունենք, բայց Սիրիա­յում հայկա­կան համայնքը թուլա­ցած է ու վերա­կանգման քիչ հույսեր կան:

Ավե­լի նախընտրե­լի է կենտրո­նա­նալ Թուրքիա­յի ունե­ցած դերի վրա:                                             Թուրքիան օգտա­գործվեց, որպես հատուկ գործո­ղություննե­րի համար արտա­քին զորա­կա­յան՝ Սիրիա­յում գրոհներ սկսե­լու ու օկուպացված օջախներ ստեղծե­լու համար, որն էլ ի վերջո ընդգրկեց Սիրիա­յի ողջ տարածքը: Բայց Թուրքիան իր սեփա­կան պլաննե­րը սկսեց իրա­գործել այդ թատրո­նում:

Թուրքիա­յի կողմից երկա­րատև անեքսիա­յի ծրա­գում ՝

Արաբ բնա­կիչնե­րի հարկադրյալ տեղա­հա­նում իրենց տնե­րից՝ ռազմա­կա­լում թուրքե­րի կողմից հյուսի­սա­յին Սիրիան:

Թուրքիան նաև միլիո­նա­վոր «փախստա­կաննե­րի» ընդունեց իր  տարածքի հարա­վա­յին հատվածներ և դա որպես լծակ օգտա­գործվեց ԱՄՆ-ից ու Եվրո­պա­յից ֆինանսա­վո­րում ստա­նա­լու համար:

Պետք է նշել, որ դա Թուրքիա­յի հին քաղա­քա­կա­նությունն է, ու բազմա­թիվ պատմա­կան գրքեր ու վերլուծություններ կան այդ առումով:

Փիթեր «Մեծ Խաղ՝ պայքար կայսրության համար կենտրո­նա­կան Ասիա­յում» Փիթեր Հոփքըրքը ներկա­յացնում է Ռուսա­կան և Բրի­տա­նա­կան կայսրություննե­րի միջև 19-րդ դարում Միջին Ասիա­յում գերիշխա­նության համար պայքա­րի վերլուծությունը:

«Գաղտնի ծառա­յությունում Կոստանդնուպոլսից արև­ելք, Մեծ խաղ ու Մեծ Պատե­րազմ» գործե­րը ներկա­յացված՝ կրկին Փիթեր Հոփքըրքի կողմից:

 Սկզբնա­կան շրջա­նում Բրի­տա­նա­կան կայսրությունը զգուշա­նում էր, որ Ռուսաստա­նը կընդարձակվի դեպի հարավ ու կներխուժի Հնդկաստան:

Ժամա­նա­կի ընթացքում Միացյալ Գերմա­նա­յի առա­ջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը դարձավ մեծ խաղի մասնա­կից: Նրա մոտե­ցումը կայա­նում էր նրա­նում, որ կոնֆլիկտ սկսվի և դրա արդյունքում ռուսա­կան զորքե­րը մնան հեռա­վոր ասիա­կան տափաստաննե­րում: Վիլհելմ II կայսրը  երեք անգամ այցե­լեց Օսմանյան կայսրություն՝ 1889, 1898 և 1917թ: Երկրորդ այցե­լության ժամա­նակ նա ճառով հանդես եկավ, որտեղ նա ասաց. «Ես մեծ ուրա­խությամբ կօգտվեմ երախտա­գի­տություն հայտնե­լու հնա­րա­վո­րությունից, ամե­նից առաջ սուլթան Աբդուլ Համի­դին՝ հյուրընկա­լության համար: Թող սուլթա­նը և աշխարհով մեկ ցրված 300 մլն մուսուլմաննե­րը , որ նրան իրենց խալիֆն են ընդունում վստահ լինեն, որ գերմա­նա­կան կայսրը միշտ նրանց ընկե­րը կմնա»:

Վիլհելմ II կայսեր համար թուրքե­րի գլխա­վո­րությամբ 300 մլն մահմե­դա­կաննե­րը թշնա­մի­նե­րի դեմ պայքա­րե­լու գործիք էին: Դա է հենց այն դերը, որին հղում է անում նախա­գահ Էրդո­ղա­նը, երբ խոսում է օսմաննե­րի նախկին փառքի մասին:

Ներկա­յումս վճա­րողներն տարբեր են, թշնա­մի­նե­րը տարբեր են, կոնֆլիկտի թատե­րա­բե­մե­րը տարբեր են, բայց Թուրքիա­յի դերը համե­մա­տա­բար մշտա­կան է մնա­ցել՝ նա իրեն վճա­րողնե­րի «վարձկանն է»:

Սիրիա­յում ռուսա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րի հետև­անքով սկզբնա­կան շրջա­նում ջիհա­դիստնե­րի հույսե­րը հօդս ցնդե­ցին:  Հիմա Ռուսաստա­նի ու Թուրքիա­յի մեջ ևս մի խաղ կա:  Թուրքիան ուզում է իր ակտիվնե­րը տեղա­փո­խի Իդլի­բի շրջան, քանի դեռ դրանք չեն ոչնչացվել Ռուսաստա­նի ռազմա­կան ուժե­րի ու Սիրիա­յի բանա­կի կողմից:

Ոմանք արդեն իսկ ուղարկվել են Լիբա­նան՝ Թուրքիա­յի ախորժա­կը գրգռե­լու համար

Մյուսնե­րը պատրաստվում են Ադրբե­ջա­նին ( ևս մի նավթով հարուստ երկիր)

«օգնե­լու» Արցա­խի վերա­դարձման պայքա­րի գործում:

Հուլի­սի 18-ին American Herald Tribune‑ը հոդված հրա­տա­րա­կեց. վերնագրված՝ «Ինչպես որ եղել է Լիբա­նա­նում, Թուրքիան սիրիա­կան մարտիկնե­րին պատրաստում է Ադրբե­ջա­նում կռվե­լու համար» Խալեդ Իսկեֆ: Հոդվա­ծում ասվում էր «Ըստ աղբյուրնե­րի Թուրքիան հատուկ գրա­սենյակներ է բացել Աֆրի­նի տարբեր հատվածնե­րում, հյուսի­սա­յին Հալե­պում, մարտիկնե­րի բերե­լու ու պայմա­նագրեր կնքե­լու համար, ըստ որի նրանք վեց ամսով Ադրբե­ջան կմեկնեն: Պայմա­նա­գի­րը կերկա­րացվի, եթե նրանք ցանկա­նան դա»: Պայմա­նագրի համա­ձայն մարտիկներն ամեն ամիս պիտի 2500 դոլար աշխա­տա­վարձ ստա­նան, այն դեպում, երբ մարտիկնե­րի ընտա­նիքնե­րին թուրքա­կան քաղա­քա­ցիություն տալը բացառվում է նրանց մահվան դեպքում:

Ճակա­տագրի հեգնանք կայա­նում է նրա­նում, որ այս նոր «խողո­վա­կա­շա­րա­յին» պատե­րազմը կարող Թուրքիա­յին դրդել դեպի Ռուսաստան: Դա նշա­նա­կում է, որ ՆԱՏՕ‑ն քրիստոնյա­նե­րի դեմ կլինի(Ռուսաստան ու Հայաստան)՝ Ադրբե­ջա­նի աջակցությամբ, որը 85 տոկոս շիա­ներ են: Հետև­ա­բար նման կոնֆլիկտում ԱՄՆ‑ը կարող է հանդես գալ շիա­յա­կան Ադրբե­ջա­նի ինչպես նաև շիա Իրա­նի դեմ:

«Եթե պատմությունը հանդի­սա­նում է ինչ որ մեկի ղեկա­վա­րումը, արիստոկրատնե­րը առա­վե­լություն կունե­նան թեոկրա­տա­կան հետաքրքրություննե­րի նկատմամբ, բայց դեմոկրա­տա­կան հետաքրքրություննե­րը, հասա­րա­կա­կան հետաքրքրություննե­րը, որոնք գործում են, ամբողջո­վին կարհա­մարվեն»:

Առնչվող Հոդվածներ