24.4 C
Yerevan

Ռուսա­կան Գործա­կալնե­րը Նենգա­փո­խում Են Հայկա­կան Ինքնությունը

Ընտրություննե­րից հետո ձևա­վորված քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը չի կարե­լի դիտարկել պարզա­պես որպես նախորդ խորհրդա­րա­նի շարունա­կություն։ Խորհրդա­րա­նում ներկա­յացված ընդդի­մա­դիր ուժե­րը չեն սահմա­նա­փակվե­լու խորհրդա­րա­նա­կան գործունեությամբ, այլ շարունա­կե­լու են սպա­սարկել Ռուսաստա­նի շահե­րը՝ Հայաստա­նի քաղա­քա­կան օրա­կարգը ենթարկե­լով արտա­քին ազդե­ցության։ 

Աղա­սի Թադև­ոսյան

1inTV‑ն զրուցել է մշա­կութա­յին մարդա­բան Աղա­սի Թադև­ոսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Թադև­ոսյա­նը վերլուծում է հետընտրա­կան Հայաստա­նի քաղա­քա­կան իրա­կա­նությունը՝ կենտրո­նա­նա­լով ռուսա­կան ազդե­ցության և ազգա­յին ինքնության վերա­փոխման խնդիրնե­րի վրա: Նա պնդում է, որ Հայաստա­նի ընդդի­մա­դիր ուժե­րը հաճախ հանդես են գալիս որպես օտար շահե­րի սպա­սարկուներ, որոնց նպա­տակն է հայ ժողովրդին պահել սոսկ համայնքա­յին մտա­ծո­ղության շրջա­նակնե­րում՝ զրկե­լով նրան լիարժեք պետա­կա­նության գիտակցումից: Զրույցի առանցքա­յին թեման ինքնիշխա­նության ամրապնդումն ու անվտանգության սեփա­կան համա­կարգի ստեղծումն է, ինչը հնա­րա­վոր է միայն միջազգա­յին խոշոր նախագծե­րին ինտեգրվե­լու և զարգացման վրա հիմնված ինքնության կերտման միջո­ցով: Զրույցի նպա­տակն է ընդգծել, որ առա­ջի­կա տարի­նե­րը վճռո­րոշ են լինե­լու գաղութա­տի­րա­կան մնա­ցուկնե­րի հաղթա­հարման և հասա­րա­կության մտա­ծո­ղության մեջ պետա­կա­նա­կենտրոն արժեքնե­րի արմա­տա­վորման համար:

Աղա­սի Թադև­ոսյա­նը նշեց, որ ընտրություննե­րից հետո ձևա­վորված քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը չի կարե­լի դիտարկել պարզա­պես որպես նախորդ խորհրդա­րա­նի շարունա­կություն։ Նրա կարծի­քով՝ խորհրդա­րա­նում ներկա­յացված ընդդի­մա­դիր ուժե­րը չեն սահմա­նա­փակվե­լու խորհրդա­րա­նա­կան գործունեությամբ, այլ շարունա­կե­լու են սպա­սարկել Ռուսաստա­նի շահե­րը՝ Հայաստա­նի քաղա­քա­կան օրա­կարգը ենթարկե­լով արտա­քին ազդեցության։Մշակութային մարդա­բա­նը դիտարկեց, որ նախորդ տարի­նե­րի համե­մատ էական փոփո­խություն է տեղի ունե­ցել. եթե նախկի­նում այդ ուժե­րի արտա­քին կախվա­ծությունը քողարկված էր, ապա այժմ, ըստ նրա, հասա­րա­կության համար արդեն ակնհայտ է, որ դրանք Հայաստա­նի ապա­գա­յի հետ կապ չունեն և գործում են բացա­ռա­պես Ռուսաստա­նի քաղա­քա­կան շահե­րից ելնե­լով։ Աղա­սի Թադև­ոսյա­նի համոզմամբ՝ նրանց հիմնա­կան որո­շումնե­րը կայացվե­լու են ոչ թե Հայաստա­նում, այլ Կրեմլում։

Թադև­ոսյա­նը կարծում է, որ Հայաստա­նը միա­ժա­մա­նակ նոր հնա­րա­վո­րություններ է ստա­ցել՝ ինտեգրվե­լու համաշխարհա­յին տնտե­սա­կան, տեխնո­լո­գիա­կան և հաղորդակցա­կան ծրագրե­րին։ Նրա խոսքով՝ հենց այդ գործընթացնե­րը կարող են ստեղծել այնպի­սի միջա­վայր, որտեղ հնա­րա­վոր կլի­նի «ստեղծա­գործա­կան ոչնչացման» միջո­ցով հաղթա­հա­րել ռուսա­կան ազդե­ցությունը և ձևա­վո­րել ինքնուրույն զարգացման ուղի։

Ռուսաստա­նը շարունա­կե­լու է տեղե­կատվա­կան, քարոզչա­կան և հիբրի­դա­յին ճնշումնե­րը Հայաստա­նի նկատմամբ՝ օգտվե­լով իր ազդե­ցության ներքո գործող տեղա­կան կառույցնե­րից։ Նրա կարծի­քով՝ իշխա­նություննե­րը պետք է ոչ միայն դիմադրեն այդ գործընթացնե­րին, այլև ստեղծեն նոր զարգացման միջա­վայր, որը կչե­զո­քացնի նման ազդե­ցություննե­րը։ Ուկրաի­նա­յի պատե­րազմը, իր գնա­հատմամբ, փոխել է տարա­ծաշրջա­նա­յին ուժե­րի հարա­բե­րակցությունը։ Նա ասաց, որ եթե Ռուսաստա­նը կարո­ղա­նար հաղթել այդ պատե­րազմում, Հայաստա­նի ինքնուրույն քաղա­քա­կա­նությունը շատ ավե­լի սահմա­նա­փակված կլի­ներ, մինչդեռ ներկա­յիս իրա­վի­ճա­կում Հայաստա­նը հնա­րա­վո­րություն ունի ամրապնդե­լու իր միջազգա­յին դիրքե­րը։

Աղա­սի Թադև­ոսյա­նը պնդեց, որ Ռուսաստա­նը Հայաստա­նին չի դիտարկում որպես լիարժեք ինքնիշխան պետություն, այլ՝ որպես ազգա­յին համայնք, որը պետք է գտնվի ավե­լի հզոր պետության հովա­նու ներքո։ Նրա խոսքով՝ հենց այս գաղա­փարն է երկար տարի­ներ տարածվել նաև ռուսա­կան ազդե­ցության ներքո գործող շրջա­նակնե­րի կողմից։ Մշա­կութա­յին մարդա­բա­նը նկա­տեց, որ ազգա­յին ինքնությունը երկար ժամա­նակ ներկա­յացվել է ոչ թե պետա­կա­նության, այլ համայնքա­յին գոյության տրա­մա­բա­նությամբ։ Նա օրի­նակ բերեց Սփյուռքի համայնքա­յին կյանքի որոշ դրսև­ո­րումներ՝ նշե­լով, որ այդ մոդե­լը, իր համոզմամբ, չի ձևա­վո­րում քաղա­քա­կան ինքնիշխա­նության գաղա­փար։

Թադև­ոսյա­նը նշեց, որ նույնիսկ խորհրդա­յին Հայաստա­նում, իր գնա­հատմամբ, պատմության դասա­վանդումն իրա­կա­նացվում էր խիստ գաղա­փա­րա­կան սահմա­նա­փա­կումնե­րի պայմաննե­րում, և դասա­խոսնե­րը չէին կարող ինքնուրույն մեկնա­բա­նել պատմա­կան իրա­դարձություննե­րը պետա­կա­նության տեսանկյունից։ Հայաստա­նի առջև այժմ կանգնած է ազգա­յին ինքնության վերաի­մաստա­վորման խնդիր։ Աղա­սի Թադև­ոսյա­նի խոսքով՝ անհրա­ժեշտ է ձևա­վո­րել ինքնություն, որի առանցքում կլի­նի ոչ թե համայնքա­յին գոյությունը, այլ պետա­կա­նության գաղա­փա­րը։

Մասնա­գե­տը համոզված է, որ առա­ջի­կա տարի­նե­րին Հայաստա­նը զգա­լի առա­ջընթաց կունե­նա ռազմարդյունա­բե­րության, բարձր տեխնո­լո­գիա­նե­րի և համաշխարհա­յին տնտե­սա­կան նախագծե­րին ինտեգրման ուղղությամբ։ Միա­ժա­մա­նակ, ըստ նրա, այդ գործընթացնե­րին հակազդե­լու են ռուսա­կան ազդե­ցության տարբեր մեխա­նիզմներ, այդ թվում՝ խորհրդա­րա­նում ներկա­յացված ընդդի­մա­դիր ուժե­րի միջո­ցով։ Աղա­սի Թադև­ոսյա­նը շեշտեց, որ Հայաստա­նի անկա­խության և ինքնիշխա­նության ամրապնդումը չի կարող լինել միայն իշխա­նության պատասխա­նատվությունը։ Նրա կարծի­քով՝ այդ գործընթա­ցում պետք է ներգրավված լինեն նաև գիտնա­կաննե­րը, մտա­վո­րա­կաննե­րը, քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը և բոլոր քաղա­քա­ցի­նե­րը։

Թադև­ոսյա­նը նշեց, որ հասա­րա­կությունը պետք է բաց խոսի ռուսա­կան ազդե­ցության մասին և չվա­խե­նա այն պիտա­կա­վո­րումնե­րից, որոնք կիրառվում են նման դիրքո­րո­շում արտա­հայտողնե­րի նկատմամբ։ Նրա դիտարկմամբ՝ եթե պետության շահե­րը պահանջում են աջակցել գործող իշխա­նության որոշ քայլե­րին, ապա դա չպետք է դիտվի որպես ամո­թա­լի երև­ույթ։ Աղա­սի Թադև­ոսյա­նը կարծում է, որ ներկա­յումս Հայաստա­նում չկա այնպի­սի ընդդի­մություն, որը կքննարկի երկրի զարգացման ռազմա­վա­րա­կան ծրագրե­րը՝ առա­ջարկե­լով այլընտրանքա­յին լուծումներ։ Նրա գնա­հատմամբ՝ գործող ընդդի­մությունը հիմնա­կա­նում զբաղված է այդ նախա­ձեռնություննե­րի սաբո­տա­ժով։

Մշա­կութա­յին մարդա­բա­նը առանձնա­հա­տուկ ուշադրություն հրա­վի­րեց ինքնության խնդրի վրա՝ նշե­լով, որ Հայաստա­նը պետք է անցում կատա­րի «համայնքա­յին ազգից» դեպի «պետա­կա­նություն կրող ազգ»։ Նրա խոսքով՝ այդ գործընթա­ցը կարող է ցավոտ լինել, քանի որ երկար տարի­ներ հասա­րա­կությա­նը փոխանցվել են այլ պատկե­րա­ցումներ հայրե­նա­սի­րության վերա­բերյալ։

Թադև­ոսյա­նը նշեց նաև, որ բուհե­րում, հատկա­պես հասա­րա­կա­գի­տա­կան և հումա­նի­տար ուղղություննե­րում, շարունա­կում են դասա­վանդվել մոտե­ցումներ, որոնք, ըստ նրա, վերարտադրում են ռուսա­կան քաղա­քա­կան նարա­տիվնե­րը։ Նա կարծում է, որ անհրա­ժեշտ է խորքա­յին փոփո­խություն կատա­րել այդ ոլորտնե­րի կրթա­կան մեթո­դա­բա­նության մեջ։ 

Առա­ջի­կա հինգ տարի­նե­րը վճռո­րոշ են լինե­լու Հայաստա­նի համար։ Նա ասաց, որ այս շրջա­նը կարե­լի է դիտարկել որպես անցումա­յին փուլ, որի հաջող ավարտը հնա­րա­վո­րություն կտա ձևա­վո­րել ազատ, ինքնիշխան և զարգացման վրա հիմնված հայկա­կան պետա­կա­նություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ