Միջազգային

Քաղաքական վայրիվերումներ – Մաս առաջին

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Հեղինակը հիմնվում է առաջին «ջիհադի» սկսման վրա՝

Հռոմեա-կաթոլիկական եկեղեցու ու եվրոպական արիստոկրատիայի կողմից ձեռնարկված խաչակրաց արշավանքներ `(11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։ Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի Թագավորությունն ու Սրբազան Հռոմեական Կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291  թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական Խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ ու դրանով իսկ խաչակրաց արշավանքները ի սկզբանե կորցրին իրենց գաղափարական բնույթ ու ընդունեցին զավթողական-ահաբեկչական բնույթ):

Քրիստոնեական խաչակրաց արշավանքների իսլամական տեսակը սկսվել է 1914թ. նոյեմբերի 14-ին, երբ Շեյխ Հայրի բեյը՝ Օսմանյան գերագույն կրոնական ղեկավարն ու Օսմանյան կայսր Մեհմեդ 5-րդը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ջիհադ հայտարարեցին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին, Սերբիային ու Չոռնոգորիային: Օսմանցիները դաշնակցում էին կենտրոնական պետությունների հետ(Ավստրո-Հունգարիա, Գերմանիա ու Բուլղարիա):

Հենց այս կոնտեքստում էլ Կենտրոնական Կոմիտեն «Միություն և առաջադիմություն կուսակցության կենտրոնական կոմիտեն» որոշեց «երկար ու ընդլայնված քննարկումներից հետո» հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնել,(տես Թաներ Աքչամ «Օսմանյան կայսրություն» փաստաթղթերն ու քաղաքականությունը Միություն ու Առաջադիմության ցեղասպանության …հայերի նկատմամբ»)(սեպտեմբեր 2006թ.):

Նոր Ջիհադը կազմակերպվում է Սաուդյան Արաբիայի կողմից ու նրանք այն ստեղծելու համար համագործակցում են ամերիկյան արիստոկրատիայի հետ: Հաշվի առնենք, որ Նելսոն Ռոքֆելլերը հովանավորեց Հենրի Քիսինջերին Հարվարդից որպես գեո-քաղաքագետ, Դեվիդ Ռոքֆելլերը հովանավորեց Զբիգնև Բժենսկովին Կուլումբիայից կրկին որպես գեո-քաղաքագետներ: Նրանք երկուսն էլ դարձան ազգային անվտանգության հարցերով խորհրդականներ:

Զբիգնև Բժենսկին կապեր հաստատեց Ջոն Հոփկինսի առաջատար միջազգային ուսումնասիրությունների դպրոցի շրջանավարտի հետ, արքայազն Բանդար բին Սուլթան Ալ Սաոիդի հետ: Տես՝

Դեվիդ Բ. Օտտովեյ «Արքաների սուրհանդակը՝ արքայազն Բանդար» 2008թ. էջ 41-44

Ակբար Գենջի «ԱՄՆ ջիհադիստների հարաբերությունները(Մաս 1)՝ մոջահեդների ստեղծումը Աֆղանստանում»:

Խորհրդային Միությունն ու Վարշավյան ռազմական համաձայնագիրը դադարեցրին իրենց գործունեությունը 1991թ.: Բայց սառը պատերազմի այդ մասունքներին շարունակում էին օժանդակություն ցույց տալ ու դրանց վերջին արտահայտումը եղավ Սիրիայում: 2009թ. նախագահ Օբաման ու պետքարտուղար Քլինթոնը ծրագրեցին ապստաբությունը Սիրիայում՝ «Արաբական Գարուն» անունով: Գլխավոր դերակատարներից կլինի սիրիական Ալ-Քաիդան, որն անվանափոխվեց «Ալ-Նուսրա», որովհետև քաղաքականապես խնդրահարույց էր ներգրավել «Ալ-Քաիդային» (Վերջինս գործընկերների/տերերի դեմ էր դուրս եկել 2001/11/9):

Ես չեմ խորանա սիրիական ապստամբության մանրամասների մեջ: Բավական է ասել միայն այն, որ այդ պատերազմը ոչնչացրեց Սիրիայի հայ համայնքը: Այո, դեռ որոշ հատվածներ մնացել են և մենք սիրիական պառլամենտում ներկայացուցիչներ ունենք, բայց Սիրիայում հայկական համայնքը թուլացած է ու վերականգման քիչ հույսեր կան:

Ավելի նախընտրելի է կենտրոնանալ Թուրքիայի ունեցած դերի վրա:                                             Թուրքիան օգտագործվեց, որպես հատուկ գործողությունների համար արտաքին զորակայան՝ Սիրիայում գրոհներ սկսելու ու օկուպացված օջախներ ստեղծելու համար, որն էլ ի վերջո ընդգրկեց Սիրիայի ողջ տարածքը: Բայց Թուրքիան իր սեփական պլանները սկսեց իրագործել այդ թատրոնում:

Թուրքիայի կողմից երկարատև անեքսիայի ծրագում ՝

Արաբ բնակիչների հարկադրյալ տեղահանում իրենց տներից՝ ռազմակալում թուրքերի կողմից հյուսիսային Սիրիան:

Թուրքիան նաև միլիոնավոր «փախստականների» ընդունեց իր  տարածքի հարավային հատվածներ և դա որպես լծակ օգտագործվեց ԱՄՆ-ից ու Եվրոպայից ֆինանսավորում ստանալու համար:

Պետք է նշել, որ դա Թուրքիայի հին քաղաքականությունն է, ու բազմաթիվ պատմական գրքեր ու վերլուծություններ կան այդ առումով:

Փիթեր «Մեծ Խաղ՝ պայքար կայսրության համար կենտրոնական Ասիայում» Փիթեր Հոփքըրքը ներկայացնում է Ռուսական և Բրիտանական կայսրությունների միջև 19-րդ դարում Միջին Ասիայում գերիշխանության համար պայքարի վերլուծությունը:

«Գաղտնի ծառայությունում Կոստանդնուպոլսից արևելք, Մեծ խաղ ու Մեծ Պատերազմ» գործերը ներկայացված՝ կրկին Փիթեր Հոփքըրքի կողմից:

 Սկզբնական շրջանում Բրիտանական կայսրությունը զգուշանում էր, որ Ռուսաստանը կընդարձակվի դեպի հարավ ու կներխուժի Հնդկաստան:

Ժամանակի ընթացքում Միացյալ Գերմանայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը դարձավ մեծ խաղի մասնակից: Նրա մոտեցումը կայանում էր նրանում, որ կոնֆլիկտ սկսվի և դրա արդյունքում ռուսական զորքերը մնան հեռավոր ասիական տափաստաններում: Վիլհելմ II կայսրը  երեք անգամ այցելեց Օսմանյան կայսրություն՝ 1889, 1898 և 1917թ: Երկրորդ այցելության ժամանակ նա ճառով հանդես եկավ, որտեղ նա ասաց. «Ես մեծ ուրախությամբ կօգտվեմ երախտագիտություն հայտնելու հնարավորությունից, ամենից առաջ սուլթան Աբդուլ Համիդին՝ հյուրընկալության համար: Թող սուլթանը և աշխարհով մեկ ցրված 300 մլն մուսուլմանները , որ նրան իրենց խալիֆն են ընդունում վստահ լինեն, որ գերմանական կայսրը միշտ նրանց ընկերը կմնա»:

Վիլհելմ II կայսեր համար թուրքերի գլխավորությամբ 300 մլն մահմեդականները թշնամիների դեմ պայքարելու գործիք էին: Դա է հենց այն դերը, որին հղում է անում նախագահ Էրդողանը, երբ խոսում է օսմանների նախկին փառքի մասին:

Ներկայումս վճարողներն տարբեր են, թշնամիները տարբեր են, կոնֆլիկտի թատերաբեմերը տարբեր են, բայց Թուրքիայի դերը համեմատաբար մշտական է մնացել՝ նա իրեն վճարողների «վարձկանն է»:

Սիրիայում ռուսական ռազմական գործողությունների հետևանքով սկզբնական շրջանում ջիհադիստների հույսերը հօդս ցնդեցին:  Հիմա Ռուսաստանի ու Թուրքիայի մեջ ևս մի խաղ կա:  Թուրքիան ուզում է իր ակտիվները տեղափոխի Իդլիբի շրջան, քանի դեռ դրանք չեն ոչնչացվել Ռուսաստանի ռազմական ուժերի ու Սիրիայի բանակի կողմից:

Ոմանք արդեն իսկ ուղարկվել են Լիբանան՝ Թուրքիայի ախորժակը գրգռելու համար

Մյուսները պատրաստվում են Ադրբեջանին ( ևս մի նավթով հարուստ երկիր)

«օգնելու» Արցախի վերադարձման պայքարի գործում:

Հուլիսի 18-ին American Herald Tribune-ը հոդված հրատարակեց. վերնագրված՝ «Ինչպես որ եղել է Լիբանանում, Թուրքիան սիրիական մարտիկներին պատրաստում է Ադրբեջանում կռվելու համար» Խալեդ Իսկեֆ: Հոդվածում ասվում էր «Ըստ աղբյուրների Թուրքիան հատուկ գրասենյակներ է բացել Աֆրինի տարբեր հատվածներում, հյուսիսային Հալեպում, մարտիկների բերելու ու պայմանագրեր կնքելու համար, ըստ որի նրանք վեց ամսով Ադրբեջան կմեկնեն: Պայմանագիրը կերկարացվի, եթե նրանք ցանկանան դա»: Պայմանագրի համաձայն մարտիկներն ամեն ամիս պիտի 2500 դոլար աշխատավարձ ստանան, այն դեպում, երբ մարտիկների ընտանիքներին թուրքական քաղաքացիություն տալը բացառվում է նրանց մահվան դեպքում:

Ճակատագրի հեգնանք կայանում է նրանում, որ այս նոր «խողովակաշարային» պատերազմը կարող Թուրքիային դրդել դեպի Ռուսաստան: Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն քրիստոնյաների դեմ կլինի(Ռուսաստան ու Հայաստան)՝ Ադրբեջանի աջակցությամբ, որը 85 տոկոս շիաներ են: Հետևաբար նման կոնֆլիկտում ԱՄՆ-ը կարող է հանդես գալ շիայական Ադրբեջանի ինչպես նաև շիա Իրանի դեմ:

«Եթե պատմությունը հանդիսանում է ինչ որ մեկի ղեկավարումը, արիստոկրատները առավելություն կունենան թեոկրատական հետաքրքրությունների նկատմամբ, բայց դեմոկրատական հետաքրքրությունները, հասարակական հետաքրքրությունները, որոնք գործում են, ամբողջովին կարհամարվեն»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *