ԳԱՐԵԳԻՆ ՄԻՍԿԱՐՅԱՆ
Գիտեմ, որ շատերը կասեն՝ համաճարակաբան Միսկարյանը հիմա էլ ծախու քաղաքագետ է, բայց ես իմ ասելիքը ասեմ, թող էդ ասող քաղաքագետները ինձ շարունակեն քննադատել վատ վիրուսոլոգ լինելու համար։
2018-ին ժողովուրդը ելել էր հեղափոխության` անարյուն, առանց բռնության, զուտ հանրային ճնշման ներքո Սերժը պիտի հրաժարական տար, որովհետև ստել էր։ Բայց, արդյոք, միայն հրաժարականը հեղափոխություն է։ Ո՞վ է ասել, որ երկրի ղեկավարի հրաժարականը հեղափոխություն է։ Ոչ ոք… հազարներով հրաժարականներ են լինում ու դա նորմալ է ու Սերժի հրաժարականն էլ կարող էր լինել դրանցից մեկը ու եղավ…
Էդ դեպքում 2018-ի իրադարձությունների մեջ ի՞նչն էր հեղափոխական, որ մարդիկ դուրս էին եկել հեղափոխություն անելու։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության…
Օրակարգը… Հեղափոխական էր օրակարգը, հանուն որի մարդիկ փողոցներ էին փակում։ Հեղափոխական օրակարգն էր հեղափոխության բանալին։ Էդ օրակարգը
-օլիգարխիկ համակարգից հրաժարվելն ու նոր քաղաքական համակարգի հիմքը դնելն էր
-դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության վերականգնումն էր
-սեփականության ճանաչման խնդիրն էր
-ուղիղ ժողովրդավարության գործիքներով ժողովրդի իշխանությունը ժողովրդին վերադարձնելն էր
Էս ամեն ինչը իրականացնելու համար կային տարբեր հեղափոխական գործիքներ, որոնց մասին շատ է խոսվել։ Ընդմենը պիտի նախկին հանցագործ ռեժիմին տրվեր իրավաքաղաքական գնահատական, Անցումային արդարադատության միջոցով/գործիքներով լուծվեր դատաիրավական համակարգի հարցն ու սեփականության ճանաչման հարցը, օրենսդրական կարգավորումներով լուծվեր քաղաքական դաշտի առողջացման և իշխանությունը աստիճանաբար ժողովրդին վերադարձնելու հարցը։ Պարզ է, չէ՞… պարզից էլ պարզ է…
Սրանցից ո՞րն է եղել մինչև հիմա… Ճիշտ եք՝ ոչ մեկը…
Չի եղել ոչինչ՝ բացի Սերժի հրաժարականից … Եվ քանի որ միայն հրաժարական է եղել և դրան հետևել են բացարձակապես նույն քաղաքական միջավայրում նույն մեթոդներով, նույն օրենքներով ընտրություններ, որում հաղթել ու ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է կազմել մեկ այլ ուժ, մենք` ոչ համաճարակաբաններս, սկսեցինք խոսել իշխանափոխության մասին, էդ թվում նաև «հեղափոխության առաջնորդը»։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է իշխանափոխությունը։
Իշխանափոխությունը ժողովրդավարական հասարկության մեջ արտահերթ, կամ հերթական ընտրությունների միջոցով քաղաքական մի թիմի փոխարինումն է մյուսով։ Լավ բան է իշխանափոխությու՞նը… Իհարկե… անխոս լավ բան է և ժողովրդավարական երկիր ունենալու համար առաջին պահանջներից է։ Կակառակ պարագայում լինում է բռնապետություն, ինչես այսօր Բելոռուսում է…
Իսկ ի՞նչ է ենթադրում քաղաքական մի թիմի փոխարինումը քաղաքական մեկ այլ թիմով։ Դա նշանակում է որոշակի արժեքների, գաղափարների, վեկտորների, առաջնահերթությունների փոփոխություն։ Ի՞նչ կարող էր տալ մեզ իշխանափոխությունը` կարող էր լեգիտիմ իշխանության իրական ուժի ցուցադրությամբ տալ սուվերենության բարձր աստիճան։ Էդ ո՞րն է… էդ էն է, որ Լուկաշենկոյի հետ խոսում ես, եթե ոչ հզոր ու ինքնիշխանի, դիրքերից, ապա գոնե որպես սեփական ժողովրդի աջակղությունն ունեցող երկրի ղեկավար` խոսում ես որպես հավասարը հավասարի հետ։ Երկրի ներսում ունեցած բարձր լեգիտիմությունը և ժողովրդի աջակցությունը քեզ արտաքին հարբերություններում հնարավորություններ է տալիս քո շահերը պաշտպանել շատ ավելի բարձր դիրքերից քան քո նախկին էր կարողանում անել։ Ներքին ու արտաքին քաղաքականության մեջ իշխանափոխությունը հնարավորություն է նախկինների վարած սխալ քաղաքականությունը նոր հունով տանելու։ Աշխարհի համար նոր կերպարով հանդես գալու ու բարելավելու դիրքերը տարբեր ուղղություններով։ Սա փոփոխությունների հնարավորություն է։
Ի՞նչ ունեցանք մենք 2018-ից հետո այս ուղղություններով որպես իշխանափոխության միջոցով ղեկավարություն փոխած պետություն… ոչինչ… Ներքին քաղաքականությունը մնաց նույնը, արտաքինը մնաց նույնը։ Ներսում զրո ռեֆորմ, դրսում զրո հաղթանակ, կամ ինքնիշխանության դրսևորում։
Եթե չկար փոփոխությունների անհրաժեշտություն, ապա ինչու՞ մարդիկ դուրս եկան փողոց։ Ակնհայտ է, չէ՞, որ էդ փոփոխությունների անհրաժեշտությունից ելնելով։ Եթե այդ փոփոխությունները չես անում հեղափոխական ճանապարհով, ապա այն պետք է անել ռեֆորմների միջոցով։ Հակառակ դեպքում, եթե դա պիտի լինի էվոլյուցիոն ճանապարհով, էլ ցնցումների գնալու իմաստը որն էր։ Նախկիններին պարտադրելը շատ ավելի հեշտ և արդյունավետ կրող էր լինել, քան թե նորիերին, որը մի օր հեղափխական է, մի օր իշխանափախական։ Հաստատ ապրելակերպի ու եկամուտների տեսանկյունից 2018-ը չես համեմատի 2008-ի հետ, 2008-ը չես համեմատի 1998-ի հետ։ «Առաջընդաց» անկախ ամեն ինչից կար։ Կարծում եմ սա էլ է պարզ։
Շատ լավ, էդ դեպքում եկեք հասկանանք, թե ի՞նչ ռեֆորմներ են արել 2018-ից հետո մեր «ազնիվ, արդար, ազատ, թափանցիկ, գեղեցիկ» ընտրություններով իշխանության եկած մեր քույրերը և եղբայրները, ինչպես նաև նախկինի կոստյումը հավանած վարչապետը։
Ասֆալտ… այո, ընկերներ… ուրի՞շ…բանակի սնունդը… ուրի՞շ…
Քաղաքային իշխանությունների մի քանի «դոմիկ» են հանելը։ Բայց մեծամասամբ իրականացնում են նախկինների կիսատ թողած պրոեկտները, փոփոխությունների համար դժգոհում են օրենսդիրի անգործությունից։ Ասում են` դե օրենքը թույլ չի տալիս…Բայց մի քիչ թաքուն են ասում, որ ԱԺ իրենց գործընկերները չվիրավորվեն։
Կառավարող ուժը նախկինների օրենսդրական նախագծերն է առաջ տանում, նույն քաղաքական գծի մեջ: Ամուլսար… սրա մասին երևի չխոսեմ։
Ի՞նչ փոխվեց քաղաքական մշակույթի մեջ… Ինչպես որ մինչև 2018-ի քաղաքական դաշտն էր ապաքաղաքական, ապագազափարական, երկրի ամենամեծ քաղաքական ուժի առաջնորդի թեթև ձեռքով էդպես էլ շարունակում է մնալ։
Այո, ազգային ժողովում Շմայսը չկա, բայց եթե ԱԺ-ը չկա, այլ կա կառավարության կցորդ, քաղաքական առումով ի՞նչ տարբերություն, թե ով է նստած այնտեղ։ Կոճակ սեղմողը մնում է կոճակ սեղմող, «ընդդիմադիրնեն» էլ «ընդդիմադիր»։
Ի՞նչ է փոխվել ԱԺ-ի ընդդիմադիրմերի կյանքում։ Ինչպես որ ապաքաղաքական կային մեծամասամբ էդպես էլ կան։ Մի տարբերությամբ՝ առաջ մեկն էր բամփում, հիմա մի ուրիշը։ Առաջ վնասը փոխհատուցեց, հիմա էլ կփոխհատուցի ու… Քաղաքական «վերնախավի» նպատակահարմարություննից ելնող որոշումներ։ Հա` չկան շմայիսները, բայց դա շմայսներին պետք էլ չի։ Լավ կյանքից չէր, որ էդ մարդիկ ԱԺ-ում միմոսություն էին անում։ Իրենց համար հազար անգամ ավելի լավ է շառից հեռու վայելեն իրենց թալանածը, քան թե ԱԺ-ում թուքումուր ուտեն։
Իրականում երկուսուկես տարի է մենք փոփոխություններ, ռեֆորմներ անելու փոխարեն «պայքարում» ենք ինչ որ վերացական «հակահեղափոխության» դեմ։ Ինքներս «նախկիններին» արժևորում, ինքներս «պայքարում» ենք նրանց դեմ։ «Վայ, աման, հանկարծ հակահեղափոխոխությունը չգա»։ Իրականում ի՞նչ էր պետք, որ հակահեղափոխությունը չգա։ Մի բան բան` հեղափոխություն։ Եթե չկա հեղափոխություն՝ չի կարող լինել հակահեղափոխություն։ Եթե լիներ հեղափոխություն, ապա հակահեղափոխություն չէր կարող լիներ, որովհետև էդ փոփոխությունները իսպառ փակելու էին նախկինի վերադարձը մեր իրականությունը։
Հակահեղափոխությունը, ըստ էության, դաշտ նետված վերացական մի «հրեշ է» ժողովրդին վախեցնելու համար։ Բայց սա այլ հարց է։ Հիմա մեր խնդիրն է հասկանալ, թե արդյոք իշխանափոխությունը` իշխանափոխություն էր։
2008-ին Քոչարյանին փոխարինեց Սերժը։ Իշխանափոխությո՞ւն էր արդյոք։ Կարծում եմ ոչ։ Ինչո՞ւ… որովհետև քաղաքական կոնյուկտուրայում ոչինչ չփոխվեց, չփոխվեց ոչինչ բացի անձը։ Թե հետո ուր տարավ այդ երկիրը այդ անձը՝ այլ հարց է, բայց կարծում եմ, որ 2015-ի Սահմանադրական հանրաքվեն ավելի շատ իշխանափոխություն էր, քան թե 2008-ի ընտրությունները։ Էդ դեպքում ինչ էր 2008-ին տեղի քւնեցածը` իշխանության ժառանգական հանձնում՝ «ժառանգափոխություն»։
2018-ից հետո ունենք մի իրավիճակ, երբ նախկին ռեժիմի դեմ պայքարած մարդիկ դատվում են նույն դատախազի կողմից և նույն դատարանում, նույն կոնտեքստով, որով նրանց գուցե կդատեին մինչև 2018-ը։ Ունենք մի իրավիճակ երբ մեզ վրա մեր ԵԱՏՄ «գործըմկերները» թքում էին, մենք ասում ենք «անձրև է գալիս»։ Ունենք մի վիճակ, երբ քաղաքական «իզմերի բացակայությունը» մեկին մեկ համընկնում է նախկին ապագաղափարաբանական, կամ կեղծ գաղափարաբանական դաշտին։ Մի վիճակ, երբ քաղաքական ուժի արած կամ չարածը կարելի է գնահատել միայն փռած ասֆալտի կիլոմետրով ու զինվորի կերած ելակով։ Մի իրավիճակ, երբ ջերմուկցիները ստիպված են երկու տարի իրենց Սահմանադրական իրավունքը պաշտպանելու համար բողոքի ակցիաներ անցկացնել ու միջազգային կորպորացիաների հետ կռիվ տալ, իսկ էդ ընթացքում կառավարևությունը որդեգրել է. «Я не черный, я не красный, ничего не видел, ничего не знаю» «մարտավարություն»։
Արդյոք կարելի է համարել, ասֆալտի քանակնից և զինվորի սնունդից եզրակացնել, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել։ Կարծում եմ, ոչ…
https://m.facebook.com/story.php?story_fbid=4965866740106002&id=100000481744921
Այ ապեր, էս ինչ լաւն ես գրել: Ես էլ եմ տեսնում, որ Նիկոլը եւ նրա ընկերներն անում են հների արածը, մի քիչ անուններն են փոխել, ասում են յեղափոխությունը էսպէս է ուզում: Էս քո ասածը կարո՞ղ է կարդան Նիկոլի գլուխգովողները: Հա, լաւ օրինակներ ես տվել, ասեմ, որ մի բան էլ մոռացել ես: հները իրանց գրպանը լցնում էին ապորինի հնարքներով, կաշարք էին վերցնում, ավազակություն էին անում եւ խեղճ մարդկանց, գործարարներին էին թալանում, նրանք թալանչի էին: Հիմի, նոր սիստեմ են ստեղծել: Ասում են, նախարարները եւ պետական մարդիկը կաշառք չեն վերցնում, չեն թալանում, հապա ի՞նչ ասենք ամեն ամիս պարգեվավճար տվողին եւ ընդունողին: Սա կաշառք չէ, պա ի՞նչ ա: