15.1 C
Yerevan

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

Անցյալ շաբաթ հայկա­կան ԶԼՄ-ներում մի քանի ուղղությամբ լուրեր պտտվե­ցին ու մեծ աղմուկ հանե­ցին՝

1.Բեյրութի նավա­հանգստում տեղի ունե­ցած աղե­տա­լի պայթյունն ու հայկա­կան թաղա­մա­սի ավե­րումը, որոնք Հայաստան ու Արցախ ներգաղթե­լու մասին խոսե­լու առիթ տվին:

2.Միաժամանակ հայկա­կան սփյուռքի ղեկա­վա­րությունը հանդես եկավ Բեյրութում՝ Լիբա­նան, հայկա­կան գաղթօ­ջա­խը վերա­կանգնե­լու մտադրությամբ:

3.Եվ վերջա­պես, Սփյուռքի հարցե­րով հանձնա­կա­տա­րը հանդես եկավ մերձա­վոր արև­ելյան բնակչության փոքրա­մասնությա­նը Հայաստան տեղա­փո­խե­լու հայտա­րա­րությամբ:

Այս թեմա­նե­րը շատ հուզա­կան էին ու դրանք թունդ բանա­վե­ճե­րի հանգեցրին (երբեմն հերքող) գլխա­վոր գործող անձանց միջև:

Չնա­յած դա նորմալ է՝ օգնության հասնել մերձա­վո­րին (այս դեպքում հայրե­նակցին), երբ կան այնպի­սի հանգա­մանքներ՝ ինչպես Բեյրութի ավե­րումն ու դրա հետև­անքնե­րը Լիբա­նա­նի հայ համայնքի համար: Նաև սպա­սե­լի է, որ հայե­րի մի մասը կհակվեն պետա­կա­նա­շի­նության մտքին ու կնա­խընտրեն ներգաղթը, ուժեղ ազգա­յին պետություն ստեղծե­լու համար, որը կօգնի պաշտպանվել Ադրբե­ջա­նից ու նրա դաշնա­կից Թուրքիա­յից:

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ էլ վրի­պել են:

Ա. Ստրա­տե­գիա­նե­րը ծրագրման ու կազմա­կերպման կարիք ունեն, որպեսզի հնա­րա­վոր լինի դրանք իրա­կա­նացնել ու հասնել վերջնա­կան սպասված արդյունքի: Ցանկա­լին իրա­կա­նության փոխա­րեն ընդունե­լը, խմբագրա­կան հոդվածներն ու դոն-կիխո­տա­կան հայտա­րա­րություննե­րը բավա­րար չեն:

Բ. Հայաստան ու Արցախ ներգաղթի համար նախադրյալներ կան՝ աշխույժ տնտե­սություն, որն ի վիճա­կի է ընդունել նորեկնե­րին ու սոցիա­լա­կան միջա­վայր, որը կարող է օգնել նորեկնե­րին ինտեգրվե­լու հայկա­կան հասա­րա­կությունում: Որոշ հայրե­նա­կիցնե­րիս հայտա­րա­րություննե­րը, թե «Հայաստա­նի կառա­վա­րությունը պիտի դա ընդունի որպես իր գլխա­վոր գերա­կա­յություն…» պատասխա­նատվության ամբողջ բաժի­նը թողնում է կառա­վա­րության ուսե­րին ու ազա­տում անձնա­կան ու սոցիա­լա­կան պատասխա­նատվությունից: Այս հայտա­րա­րություննե­րը սահմա­նա­փա­կում են մոտե­ցումնե­րը, ամբո­խին գրգռող են,  պոպուլիստա­կան են և կասկա­ծե­լի ընթացք կարող են ունե­նալ:

Գ. Լիբա­նա­նի հայկա­կան գաղթօ­ջա­խի վերա­կանգնումը ևս իր խնդիրներն ունի: Միևնույն ժամա­նակ շատ հեշտ է փողո­ցի ապա­կի­նե­րը մաքրող խումբ հավա­քել՝

  • Շատ ավե­լի բարդ է վերա­կազմա­վո­րել Արաքս փողո­ցի կյանքով լի կենտրո­նը, որպես Բուրջ-Համուտի քաղա­քա­պե­տա­րա­նի առևտրա­յին կենտրոն:
  • Հաշվի առնե­լով Պարսից ծոցում տնտե­սա­կան անկման փաստը, շատ ավե­լի դժվար է բարե­լա­վել թեթև արդյունա­բե­րությունը, այնպես, ինչպես հայկա­կան համայնքում ոսկերչությունը՝ Պարսից ծոցի շուկա­յի համար:
  • Այնպես, ինչպես նաև շատ բարդ է երի­տա­սարդնե­րի համար մրցակցա­յին դպրոցնե­րի ապա­հո­վումը, որը պիտի մրցակցի միջազգա­յին մակարդա­կում:

Վերը թվարկված բոլոր երև­ույթնե­րը գտնվում էին անկման մեջ (մինչև պայթյունը) և դրանց բարե­լավման ծրագրեր չկան (ամեն դեպքում տեսա­նե­լի չեն):

Եվ վերջա­պես մի քանի խոսք այն կազմա­կերպություննե­րի մասին, որոնք հանգա­նա­կություններ կկազմա­կերպեն ու դրանք կուղղեն վերա­կանգնման տարբեր ծրագրե­րի: Հայ Եկե­ղե­ցին համարվում է օգնող կառույց: Մի հարց է առա­ջա­նում՝ Հայ Եկե­ղե­ցին այդ օգնությունը ղեկա­վա­րե­լու ունա­կություն ու հնա­րա­վո­րություն ունի՞:  Գուցե հերթա­կան կոռուպցիոն համակարգի՞ն բախվենք, ուր թափանցի­կություն չկա:

Կարծես թե Սփյուռքի կառույցնե­րում (Մերձա­վոր Արև­ելք) և Հայաստա­նում զգացվում է կոմպե­տենտ կազմա­կերպություննե­րի պակաս: Թեև մենք բազմա­թիվ քաղա­քա­կան կուսակցություններ ունենք, բայց դրանց մեծ մասը զբաղված է օլի­գարխիկ որսով ոչ թե ազգա­շի­նությամբ ու սոցիա­լա­կան զարգացմամբ:

Ուշադրություն դարձնենք Սփյուռքի հարցե­րով գլխա­վոր հանձնա­կա­տա­րի հայտա­րա­րությա­նը: Նա թվում է, թե գլո­բա­լիստ է, ով ամենև­ին դեմ չէ Մերձա­վոր Արև­ելքից մեծ քանա­կությամբ  փոքրա­մասնություննե­րի բերել ու բնա­կեցնել Հայաստանում/Արցախում:

Առայժմ եկեք թողնենք այդ ներգաղթյալնե­րին առա­ջադրվող նախնա­կան պահանջնե­րը, ինչպես նաև այն, որ դրանք պահանջվում են նաև Հայաստա­նից գաղթողնե­րից:

Ինչո՞ւ խայտաբղետ դարձնել ազգա­յին պետության բնակչությունը ու այն դարձնել բազմազգ հասա­րա­կություն: Մեր ազգա­յին պետություն եզա­կի յուրա­հատկությունը կայա­նում է նրա­նում, որ այստեղ կա շատ մեծ տոկո­սա­յին քանա­կով մեկ էթնիկ պատկա­նե­լիություն: Մեր նախնի­նե­րը պայքա­րել են այս ազգի համար, իսկ մեր երի­տա­սարդ բանա­կը պաշտպա­նում է նրա սահմաննե­րը:

Ես նույնիսկ թյուր կարծիք եմ կարդա­ցել, որ մեզ պետք է հասնել բնակչության որո­շա­կի խտության, այլա­պես չենք կարո­ղա­նա պահել մեր երկի­րը՝ համե­մա­տած մեր հարև­աննե­րի հաշվարկնե­րի ու նրանց կայսե­րա­կան ձգտումնե­րի հետ:  Եկեք մի բան պարզ հասկա­նանք՝ մեր նպա­տա­կը հայկա­կան ազգա­յին պետությունն է, այլ ոչ թե Հարա­վա­յին Կովկա­սի Միացյալ Նահանգնե­րը, ուր ամեն տիպի փոքրա­մասնություններ կարող են ապրել ներդաշնա­կության մեջ ու «Kum by Yah» երգել:

Խնդրում եմ գրեք Սփյուռքի հարցե­րով Գլխա­վոր հանձնա­կա­տա­րին ու մի թեթև հիշեցրեք, որ նրա գործա­ռույթնե­րը կապված են հայկա­կան Սփյուռքի, ոչ թե ուրիշնե­րի հետ:

Առնչվող Հոդվածներ