15.1 C
Yerevan

ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐՆ ՈՒ «ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ» ․․․

  ԳԱՐԵԳԻՆ ՄԻՍԿԱՐՅԱՆ

Գիտեմ, որ շատե­րը կասեն՝ համա­ճա­րա­կա­բան Միսկարյա­նը հիմա էլ ծախու քաղա­քա­գետ է, բայց ես իմ ասե­լի­քը ասեմ, թող էդ ասող քաղա­քա­գետնե­րը ինձ շարունա­կեն քննա­դա­տել վատ վիրուսո­լոգ լինե­լու համար։

2018-ին ժողո­վուրդը ելել էր հեղա­փո­խության‘ անարյուն, առանց բռնության, զուտ հանրա­յին ճնշման ներքո Սերժը պիտի հրա­ժա­րա­կան տար, որովհետև ստել էր։ Բայց, արդյոք, միայն հրա­ժա­րա­կա­նը հեղա­փո­խություն է։ Ո՞վ է ասել, որ երկրի ղեկա­վա­րի հրա­ժա­րա­կա­նը հեղա­փո­խություն է։ Ոչ ոք… հազարնե­րով հրա­ժա­րա­կաններ են լինում ու դա նորմալ է ու Սերժի հրա­ժա­րա­կանն էլ կարող էր լինել դրանցից մեկը ու եղավ…

Էդ դեպքում 2018‑ի իրա­դարձություննե­րի մեջ ի՞նչն էր հեղա­փո­խա­կան, որ մարդիկ դուրս էին եկել հեղա­փո­խություն անե­լու։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդա­կան հեղա­փո­խության…

Օրա­կարգը… Հեղա­փո­խա­կան էր օրա­կարգը, հանուն որի մարդիկ փողոցներ էին փակում։ Հեղա­փո­խա­կան օրա­կարգն էր հեղա­փո­խության բանա­լին։ Էդ օրա­կարգը

-օլի­գարխիկ համա­կարգից հրա­ժարվելն ու նոր քաղա­քա­կան համա­կարգի հիմքը դնելն էր

-դատաի­րա­վա­կան համա­կարգի նկատմամբ վստա­հության վերա­կանգնումն էր

-սեփա­կա­նության ճանաչման խնդիրն էր

-ուղիղ ժողովրդա­վա­րության գործիքնե­րով ժողովրդի իշխա­նությունը ժողովրդին վերա­դարձնելն էր

Էս ամեն ինչը իրա­կա­նացնե­լու համար կային տարբեր հեղա­փո­խա­կան գործիքներ, որոնց մասին շատ է խոսվել։ Ընդմե­նը պիտի նախկին հանցա­գործ ռեժի­մին տրվեր իրա­վա­քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան, Անցումա­յին արդա­րա­դա­տության միջոցով/գործիքներով լուծվեր դատաի­րա­վա­կան համա­կարգի հարցն ու սեփա­կա­նության ճանաչման հարցը, օրենսդրա­կան կարգա­վո­րումնե­րով լուծվեր քաղա­քա­կան դաշտի առողջացման և իշխա­նությունը աստի­ճա­նա­բար ժողովրդին վերա­դարձնե­լու հարցը։ Պարզ է, չէ՞… պարզից էլ պարզ է…

Սրանցից ո՞րն է եղել մինչև հիմա… Ճիշտ եք՝ ոչ մեկը…

Չի եղել ոչինչ՝ բացի Սերժի հրա­ժա­րա­կա­նից … Եվ քանի որ միայն հրա­ժա­րա­կան է եղել և դրան հետև­ել են բացարձա­կա­պես նույն քաղա­քա­կան միջա­վայրում նույն մեթոդնե­րով, նույն օրենքնե­րով ընտրություններ, որում հաղթել ու ԱԺ-ում բացարձակ մեծա­մասնություն է կազմել մեկ այլ ուժ, մենք‘ ոչ համա­ճա­րա­կա­բաններս, սկսե­ցինք խոսել իշխա­նա­փո­խության մասին, էդ թվում նաև «հեղա­փո­խության առաջնորդը»։

Հիմա փորձենք հասկա­նալ, թե ինչ է իշխա­նա­փո­խությունը։

Իշխա­նա­փո­խությունը ժողովրդա­վա­րա­կան հասարկության մեջ արտա­հերթ, կամ հերթա­կան ընտրություննե­րի միջո­ցով քաղա­քա­կան մի թիմի փոխա­րի­նումն է մյուսով։ Լավ բան է իշխանափոխությու՞նը… Իհարկե… անխոս լավ բան է և ժողովրդա­վա­րա­կան երկիր ունե­նա­լու համար առա­ջին պահանջնե­րից է։ Կակա­ռակ պարա­գա­յում լինում է բռնա­պե­տություն, ինչես այսօր Բելո­ռուսում է…

Իսկ ի՞նչ է ենթադրում քաղա­քա­կան մի թիմի փոխա­րի­նումը քաղա­քա­կան մեկ այլ թիմով։ Դա նշա­նա­կում է որո­շա­կի արժեքնե­րի, գաղա­փարնե­րի, վեկտորնե­րի, առաջնա­հերթություննե­րի փոփո­խություն։ Ի՞նչ կարող էր տալ մեզ իշխա­նա­փո­խությունը‘ կարող էր լեգի­տիմ իշխա­նության իրա­կան ուժի ցուցադրությամբ տալ սուվե­րե­նության բարձր աստի­ճան։ Էդ ո՞րն է… էդ էն է, որ Լուկա­շենկո­յի հետ խոսում ես, եթե ոչ հզոր ու ինքնիշխա­նի, դիրքե­րից, ապա գոնե որպես սեփա­կան ժողովրդի աջակղությունն ունե­ցող երկրի ղեկա­վար‘ խոսում ես որպես հավա­սա­րը հավա­սա­րի հետ։ Երկրի ներսում ունե­ցած բարձր լեգի­տի­մությունը և ժողովրդի աջակցությունը քեզ արտա­քին հարբե­րություննե­րում հնա­րա­վո­րություններ է տալիս քո շահե­րը պաշտպա­նել շատ ավե­լի բարձր դիրքե­րից քան քո նախկին էր կարո­ղա­նում անել։ Ներքին ու արտա­քին քաղա­քա­կա­նության մեջ իշխա­նա­փո­խությունը հնա­րա­վո­րություն է նախկիննե­րի վարած սխալ քաղա­քա­կա­նությունը նոր հունով տանե­լու։ Աշխարհի համար նոր կերպա­րով հանդես գալու ու բարե­լա­վե­լու դիրքե­րը տարբեր ուղղություննե­րով։ Սա փոփո­խություննե­րի հնա­րա­վո­րություն է։

Ի՞նչ ունե­ցանք մենք 2018-ից հետո այս ուղղություննե­րով որպես իշխա­նա­փո­խության միջո­ցով ղեկա­վա­րություն փոխած պետություն… ոչինչ… Ներքին քաղա­քա­կա­նությունը մնաց նույնը, արտա­քի­նը մնաց նույնը։ Ներսում զրո ռեֆորմ, դրսում զրո հաղթա­նակ, կամ ինքնիշխա­նության դրսև­ո­րում։

Եթե չկար փոփո­խություննե­րի անհրա­ժեշտություն, ապա ինչու՞ մարդիկ դուրս եկան փողոց։ Ակնհայտ է, չէ՞, որ էդ փոփո­խություննե­րի անհրա­ժեշտությունից ելնե­լով։ Եթե այդ փոփո­խություննե­րը չես անում հեղա­փո­խա­կան ճանա­պարհով, ապա այն պետք է անել ռեֆորմնե­րի միջո­ցով։ Հակա­ռակ դեպքում, եթե դա պիտի լինի էվոլյուցիոն ճանա­պարհով, էլ ցնցումնե­րի գնա­լու իմաստը որն էր։ Նախկիննե­րին պարտադրե­լը շատ ավե­լի հեշտ և արդյունա­վետ կրող էր լինել, քան թե նորիե­րին, որը մի օր հեղափխա­կան է, մի օր իշխա­նա­փա­խա­կան։ Հաստատ ապրե­լա­կերպի ու եկա­մուտնե­րի տեսանկյունից 2018‑ը չես համե­մա­տի 2008‑ի հետ, 2008‑ը չես համե­մա­տի 1998‑ի հետ։ «Առա­ջընդաց» անկախ ամեն ինչից կար։ Կարծում եմ սա էլ է պարզ։

Շատ լավ, էդ դեպքում եկեք հասկա­նանք, թե ի՞նչ ռեֆորմներ են արել 2018-ից հետո մեր «ազնիվ, արդար, ազատ, թափանցիկ, գեղե­ցիկ» ընտրություննե­րով իշխա­նության եկած մեր քույրե­րը և եղբայրնե­րը, ինչպես նաև նախկի­նի կոստյումը հավա­նած վարչա­պե­տը։

Ասֆալտ… այո, ընկերներ… ուրի՞շ…բանակի սնունդը… ուրի՞շ…

Քաղա­քա­յին իշխա­նություննե­րի մի քանի «դոմիկ» են հանե­լը։ Բայց մեծա­մա­սամբ իրա­կա­նացնում են նախկիննե­րի կիսատ թողած պրոեկտնե­րը, փոփո­խություննե­րի համար դժգո­հում են օրենսդի­րի անգործությունից։ Ասում են‘ դե օրենքը թույլ չի տալիս…Բայց մի քիչ թաքուն են ասում, որ ԱԺ իրենց գործընկերնե­րը չվի­րա­վորվեն։

Կառա­վա­րող ուժը նախկիննե­րի օրենսդրա­կան նախագծերն է առաջ տանում, նույն քաղա­քա­կան գծի մեջ: Ամուլսար… սրա մասին երևի չխո­սեմ։

Ի՞նչ փոխվեց քաղա­քա­կան մշա­կույթի մեջ… Ինչպես որ մինչև 2018‑ի քաղա­քա­կան դաշտն էր ապա­քա­ղա­քա­կան, ապա­գա­զա­փա­րա­կան, երկրի ամե­նա­մեծ քաղա­քա­կան ուժի առաջնորդի թեթև ձեռքով էդպես էլ շարունա­կում է մնալ։

Այո, ազգա­յին ժողո­վում Շմայսը չկա, բայց եթե ԱԺ‑ը չկա, այլ կա կառա­վա­րության կցորդ, քաղա­քա­կան առումով ի՞նչ տարբե­րություն, թե ով է նստած այնտեղ։ Կոճակ սեղմո­ղը մնում է կոճակ սեղմող, «ընդդի­մա­դիրնեն» էլ «ընդդի­մա­դիր»։

Ի՞նչ է փոխվել ԱԺ‑ի ընդդի­մա­դիրմե­րի կյանքում։ Ինչպես որ ապա­քա­ղա­քա­կան կային մեծա­մա­սամբ էդպես էլ կան։ Մի տարբե­րությամբ՝ առաջ մեկն էր բամփում, հիմա մի ուրի­շը։ Առաջ վնա­սը փոխհա­տուցեց, հիմա էլ կփոխհա­տուցի ու… Քաղա­քա­կան «վերնա­խա­վի» նպա­տա­կա­հարմա­րություննից ելնող որո­շումներ։ Հա‘ չկան շմա­յիսնե­րը, բայց դա շմայսնե­րին պետք էլ չի։ Լավ կյանքից չէր, որ էդ մարդիկ ԱԺ-ում միմո­սություն էին անում։ Իրենց համար հազար անգամ ավե­լի լավ է շառից հեռու վայե­լեն իրենց թալա­նա­ծը, քան թե ԱԺ-ում թուքումուր ուտեն։

Իրա­կա­նում երկուսուկես տարի է մենք փոփո­խություններ, ռեֆորմներ անե­լու փոխա­րեն «պայքա­րում» ենք ինչ որ վերա­ցա­կան «հակա­հե­ղա­փո­խության» դեմ։ Ինքներս «նախկիննե­րին» արժև­ո­րում, ինքներս «պայքա­րում» ենք նրանց դեմ։ «Վայ, աման, հանկարծ հակա­հե­ղա­փո­խո­խությունը չգա»։ Իրա­կա­նում ի՞նչ էր պետք, որ հակա­հե­ղա­փո­խությունը չգա։ Մի բան բան‘ հեղա­փո­խություն։ Եթե չկա հեղա­փո­խություն՝ չի կարող լինել հակա­հե­ղա­փո­խություն։ Եթե լիներ հեղա­փո­խություն, ապա հակա­հե­ղա­փո­խություն չէր կարող լիներ, որովհետև էդ փոփո­խություննե­րը իսպառ փակե­լու էին նախկի­նի վերա­դարձը մեր իրա­կա­նությունը։

Հակա­հե­ղա­փո­խությունը, ըստ էության, դաշտ նետված վերա­ցա­կան մի «հրեշ է» ժողովրդին վախեցնե­լու համար։ Բայց սա այլ հարց է։ Հիմա մեր խնդիրն է հասկա­նալ, թե արդյոք իշխա­նա­փո­խությունը‘ իշխա­նա­փո­խություն էր։

2008-ին Քոչարյա­նին փոխա­րի­նեց Սերժը։ Իշխանափոխությո՞ւն էր արդյոք։ Կարծում եմ ոչ։ Ինչո՞ւ… որովհետև քաղա­քա­կան կոնյուկտուրա­յում ոչինչ չփոխվեց, չփոխվեց ոչինչ բացի անձը։ Թե հետո ուր տարավ այդ երկի­րը այդ անձը՝ այլ հարց է, բայց կարծում եմ, որ 2015‑ի Սահմա­նադրա­կան հանրաքվեն ավե­լի շատ իշխա­նա­փո­խություն էր, քան թե 2008‑ի ընտրություննե­րը։ Էդ դեպքում ինչ էր 2008-ին տեղի քւնե­ցա­ծը‘ իշխա­նության ժառանգա­կան հանձնում՝ «ժառանգա­փո­խություն»։

2018-ից հետո ունենք մի իրա­վի­ճակ, երբ նախկին ռեժի­մի դեմ պայքա­րած մարդիկ դատվում են նույն դատա­խա­զի կողմից և նույն դատա­րա­նում, նույն կոնտեքստով, որով նրանց գուցե կդա­տեին մինչև 2018‑ը։ Ունենք մի իրա­վի­ճակ երբ մեզ վրա մեր ԵԱՏՄ «գործըմկերնե­րը» թքում էին, մենք ասում ենք «անձրև է գալիս»։ Ունենք մի վիճակ, երբ քաղա­քա­կան «իզմե­րի բացա­կա­յությունը» մեկին մեկ համընկնում է նախկին ապա­գա­ղա­փա­րա­բա­նա­կան, կամ կեղծ գաղա­փա­րա­բա­նա­կան դաշտին։ Մի վիճակ, երբ քաղա­քա­կան ուժի արած կամ չարա­ծը կարե­լի է գնա­հա­տել միայն փռած ասֆալտի կիլո­մետրով ու զինվո­րի կերած ելա­կով։ Մի իրա­վի­ճակ, երբ ջերմուկցի­նե­րը ստիպված են երկու տարի իրենց Սահմա­նադրա­կան իրա­վունքը պաշտպա­նե­լու համար բողո­քի ակցիա­ներ անցկացնել ու միջազգա­յին կորպո­րա­ցիա­նե­րի հետ կռիվ տալ, իսկ էդ ընթացքում կառա­վարև­ությունը որդեգրել է. «Я не черный, я не красный, ничего не видел, ничего не знаю» «մարտա­վա­րություն»։

Արդյոք կարե­լի է համա­րել, ասֆալտի քանակնից և զինվո­րի սնունդից եզրա­կացնել, որ Հայաստա­նում իշխա­նա­փո­խություն է եղել։ Կարծում եմ, ոչ…

https://m.facebook.com/story.php?story_fbid=4965866740106002&id=100000481744921

Առնչվող Հոդվածներ