Հայաշխարհ

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

ՆՈՐԱՅՐ ԷՊԼԻՂԱԹԵԱՆ

Անցյալ շաբաթ հայկական ԶԼՄ-ներում մի քանի ուղղությամբ լուրեր պտտվեցին ու մեծ աղմուկ հանեցին՝

1.Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունն ու հայկական թաղամասի ավերումը, որոնք Հայաստան ու Արցախ ներգաղթելու մասին խոսելու առիթ տվին:

2.Միաժամանակ հայկական սփյուռքի ղեկավարությունը հանդես եկավ Բեյրութում՝ Լիբանան, հայկական գաղթօջախը վերականգնելու մտադրությամբ:

3.Եվ վերջապես, Սփյուռքի հարցերով հանձնակատարը հանդես եկավ մերձավոր արևելյան բնակչության փոքրամասնությանը Հայաստան տեղափոխելու հայտարարությամբ:

Այս թեմաները շատ հուզական էին ու դրանք թունդ բանավեճերի հանգեցրին (երբեմն հերքող) գլխավոր գործող անձանց միջև:

Չնայած դա նորմալ է՝ օգնության հասնել մերձավորին (այս դեպքում հայրենակցին), երբ կան այնպիսի հանգամանքներ՝ ինչպես Բեյրութի ավերումն ու դրա հետևանքները Լիբանանի հայ համայնքի համար: Նաև սպասելի է, որ հայերի մի մասը կհակվեն պետականաշինության մտքին ու կնախընտրեն ներգաղթը, ուժեղ ազգային պետություն ստեղծելու համար, որը կօգնի պաշտպանվել Ադրբեջանից ու նրա դաշնակից Թուրքիայից:

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ երկու ուղղությամբ էլ վրիպել են:

Ա. Ստրատեգիաները ծրագրման ու կազմակերպման կարիք ունեն, որպեսզի հնարավոր լինի դրանք իրականացնել ու հասնել վերջնական սպասված արդյունքի: Ցանկալին իրականության փոխարեն ընդունելը, խմբագրական հոդվածներն ու դոն-կիխոտական հայտարարությունները բավարար չեն:

Բ. Հայաստան ու Արցախ ներգաղթի համար նախադրյալներ կան՝ աշխույժ տնտեսություն, որն ի վիճակի է ընդունել նորեկներին ու սոցիալական միջավայր, որը կարող է օգնել նորեկներին ինտեգրվելու հայկական հասարակությունում: Որոշ հայրենակիցներիս հայտարարությունները, թե «Հայաստանի կառավարությունը պիտի դա ընդունի որպես իր գլխավոր գերակայություն…» պատասխանատվության ամբողջ բաժինը թողնում է կառավարության ուսերին ու ազատում անձնական ու սոցիալական պատասխանատվությունից: Այս հայտարարությունները սահմանափակում են մոտեցումները, ամբոխին գրգռող են,  պոպուլիստական են և կասկածելի ընթացք կարող են ունենալ:

Գ. Լիբանանի հայկական գաղթօջախի վերականգնումը ևս իր խնդիրներն ունի: Միևնույն ժամանակ շատ հեշտ է փողոցի ապակիները մաքրող խումբ հավաքել՝

  • Շատ ավելի բարդ է վերակազմավորել Արաքս փողոցի կյանքով լի կենտրոնը, որպես Բուրջ-Համուտի քաղաքապետարանի առևտրային կենտրոն:
  • Հաշվի առնելով Պարսից ծոցում տնտեսական անկման փաստը, շատ ավելի դժվար է բարելավել թեթև արդյունաբերությունը, այնպես, ինչպես հայկական համայնքում ոսկերչությունը՝ Պարսից ծոցի շուկայի համար:
  • Այնպես, ինչպես նաև շատ բարդ է երիտասարդների համար մրցակցային դպրոցների ապահովումը, որը պիտի մրցակցի միջազգային մակարդակում:

Վերը թվարկված բոլոր երևույթները գտնվում էին անկման մեջ (մինչև պայթյունը) և դրանց բարելավման ծրագրեր չկան (ամեն դեպքում տեսանելի չեն):

Եվ վերջապես մի քանի խոսք այն կազմակերպությունների մասին, որոնք հանգանակություններ կկազմակերպեն ու դրանք կուղղեն վերականգնման տարբեր ծրագրերի: Հայ Եկեղեցին համարվում է օգնող կառույց: Մի հարց է առաջանում՝ Հայ Եկեղեցին այդ օգնությունը ղեկավարելու ունակություն ու հնարավորություն ունի՞:  Գուցե հերթական կոռուպցիոն համակարգի՞ն բախվենք, ուր թափանցիկություն չկա:

Կարծես թե Սփյուռքի կառույցներում (Մերձավոր Արևելք) և Հայաստանում զգացվում է կոմպետենտ կազմակերպությունների պակաս: Թեև մենք բազմաթիվ քաղաքական կուսակցություններ ունենք, բայց դրանց մեծ մասը զբաղված է օլիգարխիկ որսով ոչ թե ազգաշինությամբ ու սոցիալական զարգացմամբ:

Ուշադրություն դարձնենք Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի հայտարարությանը: Նա թվում է, թե գլոբալիստ է, ով ամենևին դեմ չէ Մերձավոր Արևելքից մեծ քանակությամբ  փոքրամասնությունների բերել ու բնակեցնել Հայաստանում/Արցախում:

Առայժմ եկեք թողնենք այդ ներգաղթյալներին առաջադրվող նախնական պահանջները, ինչպես նաև այն, որ դրանք պահանջվում են նաև Հայաստանից գաղթողներից:

Ինչո՞ւ խայտաբղետ դարձնել ազգային պետության բնակչությունը ու այն դարձնել բազմազգ հասարակություն: Մեր ազգային պետություն եզակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ կա շատ մեծ տոկոսային քանակով մեկ էթնիկ պատկանելիություն: Մեր նախնիները պայքարել են այս ազգի համար, իսկ մեր երիտասարդ բանակը պաշտպանում է նրա սահմանները:

Ես նույնիսկ թյուր կարծիք եմ կարդացել, որ մեզ պետք է հասնել բնակչության որոշակի խտության, այլապես չենք կարողանա պահել մեր երկիրը՝ համեմատած մեր հարևանների հաշվարկների ու նրանց կայսերական ձգտումների հետ:  Եկեք մի բան պարզ հասկանանք՝ մեր նպատակը հայկական ազգային պետությունն է, այլ ոչ թե Հարավային Կովկասի Միացյալ Նահանգները, ուր ամեն տիպի փոքրամասնություններ կարող են ապրել ներդաշնակության մեջ ու «Kum by Yah» երգել:

Խնդրում եմ գրեք Սփյուռքի հարցերով Գլխավոր հանձնակատարին ու մի թեթև հիշեցրեք, որ նրա գործառույթները կապված են հայկական Սփյուռքի, ոչ թե ուրիշների հետ:

    

One Response to “ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ”

  1. Serop Kazayan Reply

    Եթէ չսխալիմ, աս գրողը Լիբանանի մեր նշանաւոր եւ պատւաւոր երեսփոխան Մելգոն Էլպիղաթեանին տղան է: Բաւական ճիշտ բաներ մը գրեր է, բայց ես իրեն կարեվոր հարցում մը ունիմ: Երբոր Լիբանանի մէջ կռիւները սկսան 1975ին, այն ատեն ալ մեր ժողովուրդը դրամ չիհաւաքե՞ց եւ վնասւողին, վիրաւորւողին օգնութեան չիհասա՞ւ: Այն ատեն ալ նոյն եկեղեցին էր, նոյն կուսկացութիւններն էր: Իր հայրն ալ, լսած եմ, շատ լաւ գործ ըրած է: Հիմա ի՞նչ փոխուեցաւ, որ այս հարգելի պարոնը կը գրէ որ «Մի հարց է առաջանում՝ Հայ Եկեղեցին այդ օգնությունը ղեկավարելու ունակություն ու հնարավորություն ունի՞: Գուցե հերթական կոռուպցիոն համակարգի՞ն բախվենք, ուր թափանցիկություն չկա»: Ուրեմն Լիբանանի եկեղեցիները եւ կուսակցութիւնները կոռումպացւած մարդի՞կներ են, կաթողիկոսը, առաջնորը եւ տէրհայրները մեր ակումներուն մէջ գիշերը ցորեկին խառնողները գրպանին լեցնելու ետեւէ՞ն կը վազեն աս օրերուն: Եթէ ասանկ գրողները շատ ըլլան, Լիբանանի մէջ վնասւածներուն, տունը եւ խանութը կորսնցուցածներուն ո՞վ պիտի օգնէ, մեր գործերը ընողներուն մասին վստահութիւնը ինչո՞ւ կը քանդէք ասանկ գրելով: Չորս կողմերնիդ չէ՞ք մտածեր քիչ մը: Հետոյ ելեր է եւ վար կըզարնէ Լիբանանը եւ հայութեան մակարդակը: Ո՞վ իրաւունք տւած է ասանկ քարոզներ կարդալու. Լիբանանի մէջ հայութիւնը օգնող ձեռքի պէտք ունի աս օրերուն, ոչթէ օգնող ձեռքերուն կտրողի, օգնողին դիմաց պատ դնողի: Թերեւս անանկ ըսել չուզէր՞, բայց մէկը լաւ կարդանէ անանկ կը հասկնայ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *