14.7 C
Yerevan

Ահա­բեկչության ակունքնե­րը – Մաս 1

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

Այսօր ահա­բեկչությունը շատ տարածված երև­ույթ է ողջ աշխարհում: Ամեն տարի ահա­բեկչության զոհ են դառնում հարյուրա­վոր մարդիկ: Ահա­բե­կիչնե­րը գործում են աշխարհի շատ երկրնե­րում ու շատ դեպքե­րում կարո­ղա­նում են բավա­կան «տպա­վո­րիչ» արդյունքնե­րի հասնել: Ահա­բեկչության զոհեր դառնում են, ինչպես կոնկրետ թիրա­խա­վորված անձինք (հիմնա­կա­նում քաղա­քա­կան ու ռազմա­կան գործիչներ), այնպես էլ խաղաղ բնա­կիչներ, որոնք «սխալ ժամա­նակ հայտնվում են սխալ տեղում»: Ահա­բե­կիչնե­րը առաջ են քաշում ամե­նա­տարբեր պահանջներ՝ քաղա­քա­կա­նից մինչև ֆինա­նա­սա­կան, ազգա­յի­նից մինչև կրո­նա­կան: Ահա­բե­կիչնե­րը գործում են ինչպես անհատ, այնպես էլ խմբա­յին ձևով: Ահա­բեկչությունն այսօր պատե­րազմ վարե­լու ու այս կամ այն երկրում իրա­վի­ճակն ապա­կա­յունացնե­լու ամե­նաարդյունա­վետ միջոցնե­րից է: Շատ դեպքե­րում, երբ քաղա­քա­կան պատճառնե­րը թույլ չեն տալիս ուղղա­կի ներխուժում ու ռազմա­կա­լում այս կամ այն երկիր, այդ գործն անում են վարձկաննե­րը, որոնք միա­խառնվում են ահա­բե­կիչնե­րի հետ: Քիչ չեն դեպքե­րը, երբ որևէ ուժեղ երկիր ռազմա­կա­լում է ավե­լի թույլի տարածքը՝ հայտա­րա­րե­լով, որ պայքա­րում է ահա­բե­կիչնե­րի դեմ, թեև այդ թատրո­նում հենց սկզբից էլ պարզ է, որ այդ ահա­բե­կիչնե­րը կամ գոյություն չունեն, կամ էլ հենց այն երկրի աճեցրած խմբերն են, որը հետաքրքրություն ունի այդ տարածքնե­րում: Ահա­բե­կիչնե­րը նույնիսկ այսօր «պետություններ» են ստեղծում (բնա­կա­նա­բար դրանք դադա­րում են գոյություն ունե­նա­լուց իրենց դերը խաղա­լուց հետո): Դրա համար էլ բերնից բերան է անցնում մի արտա­հայտություն, որ «ահա­բեկչության դեմ պայքա­րը երբեք չի ավարտվի: Ինչպե՞ս կարե­լի է հաղթել մի պատե­րազմում, որտեղ հակա­ռա­կորդ չկա»: Բայց ես այժմ չեմ խորա­նա քաղա­քա­կա­նության մեջ այլ պատմա­կան անդրա­դարձ կանեմ ահա­բեկչություն երև­ույթին: Դա կօգնի լավ պատկե­րացնե­լու այդ երև­ույթի ի հայտ գալու պայմաններն ու սկզբունքնե­րը:

Ահա­բեկչության մասին նախ և առաջ կարե­լի է հստա­կո­րեն ասել, որ այն չունի կոնկրետ առա­ջացման թվա­կան ու տարա­ծաշրջան, այն աշխարհի պես հին է, բայց պատմա­կան տեղե­կություննե­րը օգնում են որո­շա­կիացնե­լու, թե առա­ջին անգամ երբ ու որտեղ այդ գործե­լաո­ճը որդեգրվեց որպես հիմնա­կան սկզբունք:

Այս առումով ամե­նա­հայտնի երև­ույթը, որի մասին կարե­լի է խոսել՝ միջնա­դարյան մահմե­դա­կան խմբա­վո­րումն էր՝ իսմա­յի­լիտնե­րը կամ նիզա­րիթնե­րը: Լայն հասա­րա­կությա­նը նրանք ավե­լի հայտնի են «ասա­սին» անունով:

Ասա­սին անվա­նումը պատա­հա­կան չէ: Անվան վերա­բերյալ  տարբեր կարծիքներ ու վարկածներ կան, դրանցից ամե­նա­հա­վա­նա­կա­նը անվան արա­բա­կան ծագումն է՝

Նրանց այդպես անվա­նե­ցին, որովհետև նրանք մշտա­պես թմրանյութ էին օգտա­գործում ու դրա օգնությամբ կարե­լի էր տրանսի մեջ պահել ու մանի­պուլացնել սեփա­կան աշա­կերտնե­րին: Թմրանյութ՝ ավե­լի կոնկրետ հաշիշ: Շատե­րը նշում են, որ այդ մարդիկ մշտա­պես հաշիշ են ծխում: Տարբե­րակնե­րից մեկում հենց այդպես էլ կոչվե­ցին «հաշա­շիններ»՝ այսինքն հաշիշ օգտա­գործողներ, կամ խաշա­շիններ (խասա­շիններ): Հետա­գա­յում էլ հենց արա­բե­րեն «hashasheen» բառից ձևա­վորվեց անգլե­րեն «assassin» բառը, որն նշա­նա­կում է «մարդասպան»:

Որոշ պատմա­բաններ ընդգծում են այն տեսա­կե­տը, որ ասա­սիննե­րը գուցե մոլե­ռանդ հավա­տացյալներ չէին, այլ պարզա­պես կրո­նա­կան քողով էր ծածկվում: Նրանք դա հիմնա­վո­րում են այն բանով, որ ասա­սիննե­րը (կամ գոնե նրանց ղեկա­վա­րությունը) առաջնորդվում էին առա­վե­լա­պես քաղա­քա­կան շահե­րով: Դա այնքան էլ հեռու չէ տրա­մա­բա­նությունից, բայց նրանք հաստատ աթեիստներ չէին, ընդհա­կա­ռա­կը նրանց ստո­րին խավը՝ սպա­նություններ իրա­գործող ասա­սիննե­րը, որոնց անվա­նում էին ֆիդա­յի­ներ, սրբո­րեն պաշտում էին մահմե­դա­կան կրոնն ու իրենց գործո­ղություննե­րի հիմքում ընկած էր դրախտ ընկնե­լու անհագ ցանկությունը: Թեև չի կարե­լի նաև հաշվի առնել այն հանգա­մանքը, որ ասա­սիննե­րին ոչ «ճիշտ» մահմե­դա­կաններ անվա­նում էին նրանց հակա­ռա­կորդնե­րը: Դա կարող էր սևացնել նրանց, և այդ մեղադրանքնե­րը, որ ասա­սիննե­րը հավա­տացյալներ չեն կամ կեղծա­վորներ են, ավե­լի շատ քաղա­քա­կան բնույթ ուներ և այնքան էլ վստա­հե­լի չէ: Նրանք ամե­նայն հավա­նա­կա­նությամբ ջերմե­ռանդո­րեն հավա­տում էին թե՛ Աստծուն, թե՛ Մուհա­մե­դին: 

Ամեն դեպքում ասա­սիննե­րը, անկախ իրենց կրո­նա­կան համոզմունքնե­րից կամ աղանդա­վոր լինե­լու մեղադրանքնե­րից, հսկա­յա­կան ազդե­ցություն ունե­ցան տարա­ծաշրջա­նում՝ թե՛ քրիստոնյա­նե­րի ու թե՛ մահմե­դա­կաննե­րի նկատմամբ:

Ասա­սիննե­րի առա­ջացման սկիզբը համարվում է 11-րդ դարը, երբ շիա ուղղության ներկա­յա­ցուցիչնե­րից առաջնորդ Հասան իբն աս-Սաբա­հը 11-րդ դարի 80–90-ականներին քարոզչա­կան բուռն գործունեություն ծավա­լեց Իրա­նում: Նրանք կոչ էին անում ապստամբել սելջուկնե­րի դեմ, ազա­տագրել իրա­նա­կան ժողովրդին ու երկի­րը: Նրա կոչին շատե­րը արձա­գանքե­ցին՝ հատկա­պես արհեստա­վորներ, գյուղա­ցիությունը, քաղա­քա­յին չքա­վո­րությունը: Իր գաղա­փարնե­րը Հասան իբն աս Սահա­բը զարգացրեց «Դավաթ ի ջադիդ» (Davat e jadid) անվանմբ ուսմունքում, որը թարգմա­նա­բար նշա­նա­կում է «Նոր կոչ»(New call).

Նրանց սկզբա­նա­կան գործունեությունը խիստ բարդ էր, հատկա­պես, որ նրանք չունեին ոչ դրա­մա­կան մեծ միջոցներ, ոչ էլ զինված ջոկատներ, բայց նրանք ունեին ամե­նա­կարև­ո­րը՝ գաղա­փար, որը գերա­զանցում էր բոլոր վտանգներն ու դժվա­րություննե­րը: Դա էլ հենց դարձավ նրանց ամե­նա­սարսա­փե­լի զենքը՝ գաղա­փա­րը: Այդ գաղա­փա­րը կյանքի կոչե­լու համար նրանք կանգ չառան ոչնչի առջև:

Առա­ջին նշա­նա­կա­լից հաջո­ղությունը կարե­լի է համա­րել 1090թ, երբ իսմա­յի­լիտնե­րը տիրա­ցան Ալա­մուտ անա­ռիկ ամրո­ցին: Դա դարձավ ասա­սիննե­րի առա­ջին ու կարև­ո­րա­գույն ձեռքբե­րումնե­րից մեկը: Նրանց առաջնորդ Հասան իբն  աս Սաբա­հը կամ, ինչպես նրան անվա­նում էին «սարի ծերունին» ընտրեց անհա­տա­կան ահա­բեկչա­կան մեթո­դը՝ ի հակադրություն մեծ բանա­կի, որը հսկա­յա­կան ծախսեր էր պահանջում: Շուտով բոլո­րը զգա­ցին այդ մեթո­դի ողջ սարսափն ու արդյունա­վե­տությունը: Դա սկսվեց այն բանից հետո, երբ սելջուկ սուլթա­նի վեզիր Նիզա­մա ալ Մաքը գլխա­տեց տեղա­կան իսմա­յի­լիտնե­րի ղեկա­վա­րին՝ կասկա­ծե­լով մահմե­դա­կան հոգև­ո­րա­կա­նի սպա­նության մեջ: Ասա­սիննե­րը դրան պատասխա­նե­ցին ահա­բեկչությամբ: Նրանցից մեկը՝ Աբու Թահիր Արրա­նի անունով կամա­վո­րը սողոսկեց վեզե­րի պալատ ու թունա­վորված դաշույնով սպա­նեց վեզի­րին ու ինքն էլ սպանվեց նրա թիկնա­պահնե­րի կողմից:

Այս մեթո­դը ռումբի ազդե­ցություն ունե­ցավ բոլո­րի վրա ու ցույց տվեց անհա­տա­կան ահա­բեկչության արդյունա­վե­տությունը:  Ասա­սիննե­րը անհա­տա­կան ահա­բեկչությունը դարձրին իրենց գործունեության հիմնա­կան մեթո­դը ու այն ապշե­ցուցիչ արդյուքներ տվեց: Այն այնքան սարսա­փե­լի ու անկանխա­տե­սե­լի էր, որ նրանց կանգնեցնելն անհնար դարձավ:

 Հասա­նը ողջ տարա­ծաշրջա­նը լցրեց իր մարդասպաննե­րով, որոնք անվե­րա­պահ կատա­րում էին նրա բոլոր հրա­մաննե­րը: Նրանց առաջնորդը շատ լավ էր հասկա­ցել, որ դաշույնի մեկ հարվա­ծը կամ մի կաթիլ թույնն ի զորու է շատ ավե­լին անել, քան հարյուր հազա­րա­նոց բանա­կը, և նա չսխալվեց: Անգամ հզոր սուլթան Սալահ ադ Դինն էր նրանցից զգուշա­նում: Սալահ ադ Դինը ևս փորձել էր ասա­սիննե­րից ազատվել ու նույնիսկ պաշա­րել էր նրանց ամրո­ցը՝ հավա­տա­ցած լինե­լով, որ պաշա­րումը երկար չի տևի, քանի որ ասա­սիննե­րը բանակ չունեին: Բայց նա դադա­րեցրեց պաշա­րումն ու նրանց հանգիստ թողեց, այն բանից հետո, երբ մի օր արթնա­ցավ ու իր  վրա­նում՝ սեղա­նին խրված ասա­սի­նի դաշույն տեսավ, իսկ հետո էլ պարզվեց, որ իր երկու թիկնա­պահնե­րը, որոնց նա վստա­հում ու սիրում էր եղբոր նման, ասա­սիններ են: Այդ ասա­սիննե­րը մեկ անգամ չէ, որ փրկել էին նրա կյանքը, քանի որ նրա թիկնա­պահներն էին, բայց դա այսպես կոչված «աշխա­տանքա­յին գործունեություն էր», սուլթա­նը չպի­տի մեռներ, քանի դեռ սարի ծերունին դա չէր կամե­նում: Սուլթա­նը հասկա­ցավ, որ շրջա­պա­տում ամեն մեկը կարող է ասա­սին լինել և նրանք կարող են հասնել իրեն ամեն վայրկյան:

Սալահ ադ Դինը միա­կը չէր: Այդ պրակտի­կան կիրա­ռե­լի է մինչև օրս, երբ մերձա­վո­րա­գույն մարդը, պարզվում է,  վարձու մարդասպան է, կամ ահա­բե­կիչ, որ՝ Ինդի­րա Գանդին սպանվեց իր իսկ թիկնա­պահնե­րի կողմից…

Սա մի հզո­րա­գույն զենք էր, որով ասա­սիննե­րը ջախջա­խում էին իրենց բոլոր հակա­ռա­կորդնե­րին:

Առնչվող Հոդվածներ