14.7 C
Yerevan

Հացը երբեք չէր հերիքում․․կրկին բանա­կի մասին

Արա­յիկ Մկրտումյան

Ես կցանկա­նա­յի, որ ամեն մեկը ով զինվո­րի սնունդը լավացնե­լը պոպուլիզմ է համա­րում, տեսներ, թե ինչպես էինք մենք տասը տարի առաջ սրտխառնուքներս զսպե­լով ուտում մեզ տրված զիբի­լը, օձ որսում, կամ խոտ ծամում, կամ ուղղա­կի սոված քնում։ Բայց կա մի բան, որ կցանկա­նա­յի ավե­լի շատ․ կուզեի, որ էս փիլի­սո­փա­նե­րը նույն ագա­հությամբ ուտեին էն ինչ մենք։

Բանա­կի սննդի հարցով էնքան պիտի խոսեմ, մինչև որոշ մարդկանց գլուխը մտնի քաղա­քա­կան պոպուլիզմի ու կուշտ զինվո­րի տարբե­րությունը։

Էս վերջերս էլի ինչ որ մարդիկ բողո­քում էին, որ զինվորնե­րի սնունդը լավացնե­լը պոպուլիզմ է, քաղա­քա­կան ռեկլամ ու նման բաներ: Մի պահ հիշե­ցի, թե իմ զինվոր ժամա­նակ ինչ էին տալիս ուտե­լու ու հիմա շատ ուրախ եմ, որ մեր զինվորնե­րը էն ստո­րա­ցուցիչ վիճա­կում չեն, ինչ որ իմ ծառա­յության ժամա­նակ էր:

Մի քանի օրի­նակ բերեմ, որ անտեղյակ, մունաթ ու դժգոհ մարդիկ հասկա­նան ու զգան տարբե­րությունը:

Էն ժամա­նակ

Շատ քիչ է եղել, որ մենք սեղա­նից վեր կենանք կուշտ: Այո՛, մի՛ զարմա­ցեք, մենք սոված մտնում էինք ճաշա­րան ու կիսա­քաղց դուրս գալիս: Ու դա մեծա­գույն խայտա­ռա­կություն էր:

Սննդի որա­կի մասին խոսել անգամ չարժե, թե ինչքան վատն էր: Ոչ թե վատն էր, այլ շատ դեպքե­րում զզվե­լի էր, ոմանք ուտել անգամ չէին կարո­ղա­նում այդ փչա­ցած կարտոֆիլն ու թթված կաղամբը, սևա­ցած սոխն ու նեխած ձուն: Անհնար էր ուտել լեշի հոտ արձա­կող միսը (հուսով եմ երբեք առիթ չեք ունե­նա սատկած, սառեցված ու դաղված յուղով եփած միս ուտե­լու):

Ձեզնից ոչ ոք դա չէր ուտի։

Էն ինչ մատուցվում էր, որպես փլավ, սովո­րա­բար խաշած մակա­րո­նի համա­սեռ զանգված էր, այլ կերպ ասած խմո­րա­գունդ, որը նախ ուտելն էր տհաճ ու հետո՝ մարսել չէինք կարո­ղա­նում (Ով զինվոր է եղել, կհասկա­նա, թե ինչ է նշա­նա­կում կայուն փորա­ցավ, փորկա­պություն ու լուծ ունե­նալ, երբ դու հրա­մա­նի տակ ես):

Բորշչ կոչվա­ծը բաղկա­ցած էր թթու կաղամբով եփած ինչ-որ զզվե­լի ջրիկ հեղուկից, դա սովո­րա­բար չէինք ուտում, ու որոշ ենթասպա­ներ դա տանում տալիս էին խոզե­րին (Սպա­նե­րի մի մասը խոզ էր պահում, որոնց կերակրում էին մեր հաշվին):

Հացը երբեք չէր հերի­քում: Գիտե՞ք ինչ ես զգում, երբ տեսնում ես, որ 18–25 տարե­կան տղա­նե­րը սկսում են իրար ձեռքից մի կտոր հաց փախցնել: Դուք գիտե՞ք, թե ինչ էինք մենք զգում, երբ էլի ինչ որ մեկին անգամ մի կտոր հաց չէր հասնում, իսկ դուք ասում եք պոպուլիզմ: Պոպուլիզմը դա էր, երբ մարդիկ միլիոններ էին դիզում, իսկ զինվորնե­րը իրար հետ կռվում էին զուտ մի կտոր հացի համար: Ու որ դու էլ պիտի կռվեիր, որ սոված չմնա­յիր: Զոռբա­ներն ու լավ տղերքը երեք կտոր հաց էին ուտում, իսկ խեղճե­րը՝ ոչինչ: Դա նորմա՞լ էր:

Սահմա­նա­պահ զինվո­րը քնում էր քաղցած դա լա՞վ էր։ Դա՞ էր ձեր ուզա­ծը։ Է բա փոխեիք, բա մի բան անեիք։ Դուք ի՞նչ գիտեք, թե սոված զինվորն ինչ սրտով է պառկում քնե­լու։ Թե՞ քեֆից քեֆ զինվո­րի կենաց խմե­լով ձեր պարտքը զինվո­րի առաջ կատարված էր համա­րում։

Մեր միակ քաղցրա­վե­նի­քը խտացրած կաթն էր, որ 10 հոգուն մի տուփ էլ չէր հասնում, ու մշտա­պես որդնած շաքա­րա­վա­զը, երբ արդեն կատա­կով ասում էինք, որ պեսո­կը մսով է, որովհետև մեջը ավե­լի շատ մրջյուն ու միջատ կար, քան շաքա­րա­վազ:

Գիտե՞ք ինչ ես զգում, երբ ապուրն ուտե­լիս հանկարծ մարմնովդ սարսուռ է անցնում, երբ նկա­տում ես գդա­լիդ մեջի որդե­րին: Երբ չգի­տես էդ պահին գոռաս ու հենց նույն ափսեով ջարդես ճաշի պատասխա­նա­տուի գլուխը, թե լռես, որովհետև կողքիդ զինվո­րի հույսը միայն դա է ու ուտում է, որովհետև դեռ չի նկա­տել, կամ էլ չի ուզե­ցել նկա­տի: Որովհետև փող չունի, որ երե­կո­յան թեյա­րա­նում մի բան ուտի, որովհետև գիտի, որ մինչև հաջորդ առա­վոտ ուտե­լու առիթ չի լինե­լու:

Գիտե՞ք քանի հոգու տղա­մարդկա­յին արժա­նա­պատվություն է գետնով տրվել, երբ մի անկյունում կուչ են եկել ու հասկա­ցել, որ իրենց էլի ուտե­լու ոչինչ չի հասնի:

Գիտե՞ք քանի հոգի է կորցրել մարդկա­յին դեմքն ու դիմա­ցի­նին հայհո­յե­լով մի գդալ շաքա­րա­վազ փախցրել, ու որ հետո շատե­րը իրար դեմքի նայել չէին կարո­ղա­նում, որովհետև ամա­չում էինք, թե էս ինչ ենք դառել:

Բայց չէ որ բոլորս տնե­րից էինք եկել ու մեզ սովո­րեցրել էին, որ ամե­նից կարև­ո­րը սեփա­կան արժա­նա­պատվությունն ու դիմա­ցի­նի հանդեպ հարգանքն է: Իսկ մեզ էն օրին հասցրին, որ երեք հոգու համար նախա­տեսված ջրիկ պյուրեն ստիպված տասը հոգով պիտի ուտեինք ու կշտա­նա­յինք, այո, հրա­ման կար, որ կշտա­ցեք ու վերջ:

Գիտե՞ք քանի անգամ իրար գլուխ բացե­ցին թեյնի­կով ու փորձե­ցին գդա­լով աչք հանել, որովհետև անընդհատ քաղցած մնա­լով ինչքան վատ գծեր ունեինք ջրի երես ելավ ու մենք արդեն նման չէինք էն մարդկանց, ովքեր մտել էին զորա­մաս:

Չէ դուք իրո՞ք պոպուլիզմ եք համա­րում զինվո­րի սնունդը լավացնե­լը: Գիտե՞ք, որ ճաշա­րա­նի պետերն ու թիկունքա­յին ծառա­յողնե­րի մի մեծ մաս զբաղված էր մեր խեղճ օրա­բա­ժիննե­րը ծախե­լով:

Գիտե՞ք ինչ է նշա­նա­կում, երբ տոննա­նե­րով կարտոֆիլ էինք դատարկում ու մի շաբաթ հետո էլի փչա­ցած կաղամբ էին տալիս, որովհետև պահեստը դատարկ է, որովհետև կարտոֆիլ չկա, չգի­տենք ուր է, ինչու էսքան արագ վերջա­ցավ:

Գիտե՞ք, որ ճաշա­րա­նից էնպի­սի զզվե­լի հոտ էր գալիս, որ մենք մեզ կենդա­նի էինք զգում, որ նման գարշա­հո­տության մեջ պիտի հաց ուտեինք:

Ասում են պոպուլիզմ, ախր ձեզ ինչ ասեմ։

Նորմա՞լ էր, որ հոսպի­տա­լում պառկած էինք ու հինգ օր միայն թեյ էինք խմել, որովհետև ռեզի­նը մսի տեղ չկա­րո­ղա­ցանք ուտել: Ու որ ստիպված մեր ընկերնե­րին կամ տնեցնե­րին ենք խնդրել, որ կամ ուտե­լիք ուղարկեն կամ փող:

Ես քաղա­քա­կան հարցե­րի չեմ խառնվում, բայց հաստատ գիտեմ, մենք չպի­տի էդ օրին հասնեինք, որ սովից օձ բռնենք ուտենք, որովհետև մի տականքի ծնունդ մեր մի ամսվա ուտե­լի­քը տարել իր կրպա­կում վաճա­ռել էր, ու մեզ միայն թեյ էին տալիս ու քրջիկ կոչվա­ծը, որը վերջում իրենց խոզե­րին էր հասնում:

Ախր դուք էլ եք մարդ, տեսնում եք է, տեսնում։

Ես շնորհա­կալ եմ իշխա­նությա­նը, որ գոնե էդ հարցը լուծեց, թեկուզ և մասնա­կի, բայց լուծեց, ու որ ջուր պղտո­րողներ քիչ լինեն, հուսով եմ ավե­լի նորմալ կլի­նի:

Ու հիշեք, ինչպես ասում էր Բոնա­պարտը՝ «Էն ժողո­վուրդը որ չի ցանկա­նում կերակրել իր բանա­կը, ստիպված կլի­նի կերակրել ուրի­շի բանա­կը»:

Հ.գ. Իմ համար մեկ է՝ անձամբ ով կնստի վարչա­պե­տի աթո­ռին։ Ինձ պետք է, որ սահմա­նի զինվո­րը սոված չմնա ու նա հիմա սոված չէ՛։ Կարող էիք, դուք անեիք։ Եթե զինվո­րին հաց տալը պոպուլիզմ է, ուրեմն կեցցե՛ն պոպուլիստնե­րը։ Թող նոր զենքեր առնեն, թող հայկա­կան բանա­կը դառնա մոլո­րա­կի թիվ մեկը, թող իշխա­նությունն էլ պոպուլիստ լինի։

Առնչվող Հոդվածներ