Արցախ

Ընթացքի մեջ է Արցախում վերաբնակվելու ցանկություն հայտնած լիբանանահայ ընտանիքների տեղափոխումը. Արայիկ Հարությունյան

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   սեպտեմբերի   2-ին  Կառավարության ընդունելությունների տանը  կայացած   մամուլի ասուլիսի  ժամանակ   ասել է  Արցախի Հանրապետության նախագահ  Արայիկ  Հարությունյանը: 

Նախագահի հրամանագրով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպելու և համակարգելու նպատակով:

«Լիբանանահայ մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով 35 մլն ՀՀ դրամ է փոխանցվել ԱՀ կառավարության կողմից: Բեյրութ է հասել «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հումանիտար օգնությունը. աջակցությունը՝ պարենամթերքի տեսքով, նախաձեռնության հեղինակը՝ ԱՀ կառավարությունը: Ընթացքի մեջ է Արցախում վերաբնակվելու ցանկություն հայտնած մի շարք լիբանանահայ ընտանիքների տեղափոխումը՝ ապահովելով նրանց բնակարանով և աշխատանքով: Որպես համայն հայության ընդհանուր հայրենիքի մի մաս՝ Արցախը կշարունակի նեցուկ լինել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *