14.7 C
Yerevan

Ընթացքի մեջ է Արցա­խում վերաբնակվե­լու ցանկություն հայտնած լիբա­նա­նա­հայ ընտա­նիքնե­րի տեղա­փո­խումը. Արա­յիկ Հարությունյան

«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին   սեպտեմբե­րի   2‑ին  Կառա­վա­րության ընդունե­լություննե­րի տանը  կայա­ցած   մամուլի ասուլի­սի  ժամա­նակ   ասել է  Արցա­խի Հանրա­պե­տության նախա­գահ  Արա­յիկ  Հարությունյա­նը: 

Նախա­գա­հի հրա­մա­նագրով՝ ստեղծվել է աշխա­տանքա­յին խումբ՝ Բեյրութում տեղի ունե­ցած ողբերգության կապակցությամբ Լիբա­նա­նի հայկա­կան համայնքին ֆինանսա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու գործընթա­ցը կազմա­կերպե­լու և համա­կարգե­լու նպա­տա­կով:

«Լիբա­նա­նա­հայ մեր հայրե­նա­կիցնե­րին աջակցե­լու նպա­տա­կով 35 մլն ՀՀ դրամ է փոխանցվել ԱՀ կառա­վա­րության կողմից: Բեյրութ է հասել «Արցա­խի ժողովրդից՝ Լիբա­նա­նին» հումա­նի­տար օգնությունը. աջակցությունը՝ պարե­նամթերքի տեսքով, նախա­ձեռնության հեղի­նա­կը՝ ԱՀ կառա­վա­րությունը: Ընթացքի մեջ է Արցա­խում վերաբնակվե­լու ցանկություն հայտնած մի շարք լիբա­նա­նա­հայ ընտա­նիքնե­րի տեղա­փո­խումը՝ ապա­հո­վե­լով նրանց բնա­կա­րա­նով և աշխա­տանքով: Որպես համայն հայության ընդհա­նուր հայրե­նի­քի մի մաս՝ Արցա­խը կշա­րունա­կի նեցուկ լինել աշխարհի տարբեր երկրնե­րում բնակվող մեր քույրե­րին ու եղբայրնե­րին՝ ուժե­րի ներա­ծին չափով աջակցություն ցուցա­բե­րե­լով մեր հայրե­նա­կիցնե­րին»,- մասնա­վո­րա­պես ասել է Ա. Հարությունյա­նը:

Առնչվող Հոդվածներ