23 C
Yerevan

Իշխա­նությունը Գտնվում Է Իրա­վա­կան Մազո­խիզմի Մեջ

Հայաստա­նի նախկին համա­կարգն ամբողջությամբ կառուցված էր կոռուպցիոն մեխա­նիզմնե­րի վրա, և տնտե­սությամբ զբաղվել ցանկա­ցող շատ մարդիկ ստիպված էին ներգրավվել այդ համա­կարգում։ Եթե այսօր ցանկա­ցած խոշոր բիզնե­սի անցյա­լը մանրա­մասն ուսումնա­սիրվի, գրե­թե բոլո­րի դեպքում հնա­րա­վոր կլի­նի խախտումներ գտնել, քանի որ հենց պետության ստեղծած համա­կարգն էր մարդկանց մղում այդ ճանա­պարհով։

Հայկ Սուքիասյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ Հայկ Սուքիասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Սուքիասյա­նը քննա­դա­տում է Հայաստա­նի գործող իշխա­նությա­նը իրա­վա­կան մազո­խիզմի համար՝ պնդե­լով, որ փտած օրենսդրա­կան համա­կարգի շրջա­նակնե­րում հին արատնե­րի դեմ պայքա­րե­լը միայն խճճում և անարդյունա­վետ է դարձնում պետա­կա­նա­շի­նության գործընթա­ցը։ Նա ընդգծում է, որ նախկին կոռուպցիոն համա­կարգի մասնա­կիցնե­րի նկատմամբ անհրա­ժեշտ է կիրա­ռել հեղա­փո­խա­կան լուծումներ և տնտե­սա­կան ամնիստիա, որպեսզի հստակ տարանջատվեն պետության դեմ գործող հանցա­գործնե­րը ստեղծա­րար գործա­րարնե­րից։ Ըստ Սուքիասյանի՝իշխանությունը պետք է դրսև­ո­րի քաղա­քա­կան կամք ու վերահսկո­ղություն, որպեսզի կասեցնի ապօ­րի­նի ֆինանսա­կան միջոցնե­րի օգտա­գործումը հակա­պե­տա­կան գործունեության մեջ և հասա­րա­կությա­նը դուրս բերի ճորտա­տի­րա­կան մտա­ծո­ղությունից։ Զրույցի նպա­տակն է հորդո­րել կառա­վա­րող ուժին հրա­ժարվել դանդաղ բարե­փո­խումնե­րի մարտա­վա­րությունից և անցնել արմա­տա­կան քայլե­րի՝ երկրի ինքնիշխա­նությունն ու արդա­րա­դա­տությունը վերջնա­կա­նա­պես կայացնե­լու համար։

Հայկ Սուքիասյա­նը նշեց, որ Հայաստա­նում խոշոր գործա­րարնե­րի հարցը պետք է լուծվեր դեռ վաղուց՝ հստակ պետա­կան քաղա­քա­կա­նության միջո­ցով։ Նրա կարծի­քով, այն գործա­րարնե­րը, որոնք ծանր հանցա­գործություննե­րի մեջ ներգրավված չեն, պետք է հնա­րա­վո­րություն ստա­նա­յին տնտե­սա­կան համա­ներման միջո­ցով օրի­նա­կա­նացնել իրենց գործունեությունը՝ վճա­րե­լով համա­պա­տասխան գումարներ և շարունա­կե­լով աշխա­տել։ Իսկ նրանք, ովքեր իրենց անօ­րի­նա­կան կապի­տալն օգտա­գործել են պետության դեմ քաղա­քա­կան կամ հակա­պե­տա­կան գործունեություն իրա­կա­նացնե­լու համար, պետք է ենթարկվեն պատասխա­նատվության։

Քաղա­քա­գե­տը դիտարկում է, որ Հայաստա­նի նախկին համա­կարգն ամբողջությամբ կառուցված էր կոռուպցիոն մեխա­նիզմնե­րի վրա, և տնտե­սությամբ զբաղվել ցանկա­ցող շատ մարդիկ ստիպված էին ներգրավվել այդ համա­կարգում։ Նրա խոսքով՝ եթե այսօր ցանկա­ցած խոշոր բիզնե­սի անցյա­լը մանրա­մասն ուսումնա­սիրվի, գրե­թե բոլո­րի դեպքում հնա­րա­վոր կլի­նի խախտումներ գտնել, քանի որ հենց պետության ստեղծած համա­կարգն էր մարդկանց մղում այդ ճանա­պարհով։

Սուքիասյա­նը կարծում է, որ Գագիկ Ծառուկյա­նի պարա­գա­յում խնդիրն արդեն միայն տնտե­սա­կան չէ։ Նրա գնա­հատմամբ՝ սեփա­կան տնտե­սա­կան հնա­րա­վո­րություննե­րը ծառա­յեցվել են հակա­պե­տա­կան գործընթացնե­րի, ինչի հետև­անքով պետությունն ստիպված է արձա­գանքել։ Միա­ժա­մա­նակ նա ընդգծում է, որ հասա­րա­կության մեջ ձևա­վորված «բարե­րա­րի» կերպա­րը վտանգա­վոր մտա­ծո­ղություն է, քանի որ այդ մարդիկ հարստա­ցել են հենց նույն հասա­րա­կության հաշվին։

Քաղա­քա­գե­տը կարծում է, որ եթե իշխա­նություննե­րը սկսել են նախկին տնտե­սա­կան հանցա­գործություննե­րի քննությունը, ապա այն պետք է տարածվի նաև 1990-ականնե­րից սկսած բոլոր դեպքե­րի վրա։ Նրա խոսքով՝ չի կարե­լի ընտրո­ղա­բար մոտե­նալ խնդրին, սակայն գործընթա­ցը նույնպես չպետք է տարի­նե­րով ձգվի, քանի որ դա կաթվա­ծա­հար է անում տնտե­սությունը։

Անդրա­դառնա­լով իշխա­նության գործո­ղություննե­րին՝ Հայկ Սուքիասյա­նը նշեց, որ կառա­վա­րությունը հայտնվել է «իրա­վա­կան մազո­խիզմի» մեջ։ Նրա կարծի­քով՝ գործող իրա­վա­կան համա­կարգը չի ստեղծվել արդա­րա­դա­տություն ապա­հո­վե­լու կամ պետություն կառուցե­լու համար, այլ կոռուպցիոն հարա­բե­րություններ սպա­սարկե­լու նպա­տա­կով։ Այդ պատճա­ռով իշխա­նությունը, փորձե­լով ամեն ինչ անել միայն գործող օրենսդրության շրջա­նա­կում, անընդհատ բախվում է փակուղի­նե­րի։ Քաղա­քա­կան մեղադրանքնե­րը հաճախ չեն վերածվում քրեա­կան գործե­րի, որովհետև իշխա­նությունը չունի բավա­րար իրա­վա­կան հիմքեր կամ չի ցանկա­նում գնալ ավե­լի կոշտ բախման։ Նրա խոսքով՝ այդ պատճա­ռով ընտրվել է տնտե­սա­կան գործե­րով պատասխա­նատվության ճանա­պարհը, որն էլ կարող է թուլացնել կոռուպցիոն և ազդե­ցության ցանցե­րը։

Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ իշխա­նությունն ինքն էլ ընդունում է դատաի­րա­վա­կան բարե­փո­խումնե­րի ձախո­ղումը, սակայն, ըստ նրա, խնդի­րը հենց այն է, որ փորձ է արվում արմա­տա­պես արա­տա­վոր համա­կարգը փոխել միայն աստի­ճա­նա­կան բարե­փո­խումնե­րով։ Նա օրի­նակ բերեց մի շարք երկրներ, որտեղ անցումա­յին փուլում կիրառվել են տնտե­սա­կան համա­նե­րումներ, իսկ ծանր հանցա­գործություննե­րի հեղի­նակնե­րը ենթարկվել են պատասխա­նատվության։ Հայկ Սուքիասյա­նի գնա­հատմամբ՝ գործող իշխա­նությունը որոշ ոլորտնե­րում պետք է ընտրի ոչ թե բարե­փո­խումնե­րի, այլ հեղա­փո­խա­կան փոփո­խություննե­րի ճանա­պարհը։ Նրա կարծի­քով, եթե համա­կարգը սկզբունքո­րեն արա­տա­վոր է, ապա այն հնա­րա­վոր չէ փոխել միայն մանր շտկումնե­րով։

Խոսե­լով Հայաստա­նի իրա­վա­կան համա­կարգի մասին՝ Սուքիասյա­նը կոշտ գնա­հա­տա­կան տվեց գործող օրենսդրությա­նը։ Նա կարծում է, որ բազմա­թիվ օրենքներ ձևա­կերպված են այնպես, որ լայն հայե­ցո­ղություն են տալիս, ինչը հնա­րա­վո­րություն է ստեղծում կոռուպցիոն գործարքնե­րի համար։ Ըստ նրա՝ այս իրա­վի­ճա­կը ձևա­վո­րել է հակա­պե­տա­կան իրա­վա­կան մշա­կույթ, որն այսօր էլ շարունա­կում է գործել։ Իշխա­նության գլխա­վոր խնդիրնե­րից մեկն արդյունա­վետ վերահսկո­ղության բացա­կա­յությունն է։ Նրա համոզմամբ՝ նույնիսկ եթե քաղա­քա­կան ղեկա­վա­րությունը ցանկա­նում է իրա­կան բարե­փո­խումներ, նախկին համա­կարգը կարո­ղա­նում է հարմարվել նոր կանոննե­րին, գտնել նոր շրջանցման ուղի­ներ և պահպա­նել իր ազդե­ցությունը։

Հայկ Սուքիասյա­նը կարծում է, որ օրի­նա­պահ քաղա­քա­ցին այսօր ամե­նա­բարդ վիճա­կում է, քանի որ տեսնում է՝ օրենքը շրջանցող մարդիկ հաճախ շարունա­կում են առա­վե­լություններ ստա­նալ։ Նրա համոզմամբ՝ սա վտանգա­վոր ազդակ է հասա­րա­կության համար և պահանջում է համա­կարգա­յին լուծումներ։

Անդրա­դառնա­լով հեղա­փո­խությունից հետո ընդունված որո­շումնե­րին՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ իշխա­նությունը սկզբնա­կան շրջա­նում բավա­րար պետա­կան կառա­վարման փորձ ու գիտե­լիք չուներ, ինչի հետև­անքով բազմա­թիվ սխալներ են թույլ տրվել։ Նրա խոսքով՝ այդ գործընթա­ցում իշխա­նությա­նը ներկա­յացվել են կադրեր, որոնք հետա­գա­յում խնդիրներ են ստեղծել հենց իր համար։

Խոսե­լով վերջին ընտրություննե­րի արդյունքնե­րի մասին՝ Սուքիասյա­նը նշեց, որ իրեն անհանգստացնում է այն հանգա­մանքը, որ հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ աջակցել են, իր բնո­րոշմամբ, հակա­պե­տա­կան ուժե­րին։ Նրա կարծի­քով՝ սա վկա­յում է, որ հասա­րա­կության հետ տարվող աշխա­տանքը բավա­րար չի եղել, և եթե այս միտումը շարունակվի, ապա­գա­յում կարող են առա­ջա­նալ նոր խնդիրներ։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստա­նը վերջին տարի­նե­րին կարո­ղա­ցել է խուսա­փել շատ ավե­լի ծանր զարգա­ցումնե­րից, պահպա­նել պետա­կա­նությունը, կայունացնել տնտե­սությունը և ընդլայնել արտա­քին համա­գործակցությունը, սակայն հասա­րա­կության ներսում դեռևս պահպանվում են հին քաղա­քա­կան ու հոգե­բա­նա­կան մեխա­նիզմնե­րը, որոնք խոչընդո­տում են այդ գործընթացնե­րին։

Անդրա­դառնա­լով Ռուսաստա­նի ազդե­ցությա­նը՝ քաղա­քա­գե­տը նշեց, որ խորհրդա­րա­նում ընդդի­մության ներկա­յությունը կարող է քաղա­քա­կան աղմուկ ստեղծել, սակայն, նրա համոզմամբ, բավա­րար չէ իշխա­նության նախա­ձեռնած փոփո­խություննե­րը կասեցնե­լու համար։ Նա կարծում է, որ անհրա­ժեշտ քաղա­քա­կան կամքի դեպքում իշխա­նությունը շարունա­կում է ունե­նալ բավա­րար մանդատ՝ խորքա­յին բարե­փո­խումներ իրա­կա­նացնե­լու համար։

Հայկ Սուքիասյա­նը շեշտեց, որ իշխա­նությունը պետք է համարձակ լինի և որոշ ոլորտնե­րում իրա­կա­նացնի արմա­տա­կան փոփո­խություններ։ Նրա կարծի­քով՝ այն մարդիկ, ովքեր սեփա­կան ժողովրդի հաշվին կուտա­կած կարո­ղությունն օգտա­գործում են նույն ժողովրդի և պետության դեմ, չպետք է շարունա­կեն պահպա­նել իրենց նախկին դիրքե­րը, քանի որ հակա­ռակ դեպքում ապա­գա­յում նոր քաղա­քա­կան և պետա­կան խնդիրներ են առա­ջա­նա­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

ո

Առնչվող Հոդվածներ