«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին Կառավարության ընդունելությունների տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահի հրամանագրով՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Բեյրութում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական օգնություն ցուցաբերելու գործընթացը կազմակերպելու և համակարգելու նպատակով:
«Լիբանանահայ մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով 35 մլն ՀՀ դրամ է փոխանցվել ԱՀ կառավարության կողմից: Բեյրութ է հասել «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին» հումանիտար օգնությունը. աջակցությունը՝ պարենամթերքի տեսքով, նախաձեռնության հեղինակը՝ ԱՀ կառավարությունը: Ընթացքի մեջ է Արցախում վերաբնակվելու ցանկություն հայտնած մի շարք լիբանանահայ ընտանիքների տեղափոխումը՝ ապահովելով նրանց բնակարանով և աշխատանքով: Որպես համայն հայության ընդհանուր հայրենիքի մի մաս՝ Արցախը կշարունակի նեցուկ լինել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր քույրերին ու եղբայրներին՝ ուժերի ներածին չափով աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,- մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը: