20.4 C
Yerevan

Ինձ համար համա­նե­րում բառը վիրա­վո­րա­կան է․ ՀՅԴ հեռացված անդամնե­րը չեն վերա­դառնա կուսակցություն

ՀՅԴ բյուրոն կուսակցության 130-ամյա­կի կապակցությամբ համա­նե­րում է հայտա­րա­րել է բոլոր այն նախկին դաշնակցա­կաննե­րի նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրա­ժարվել են ՀՅԴ շարքե­րից: Խոսքը վերա­բե­րում է միայն նրանց, որոնք ՀՅԴ-ից հեռա­նա­լուց հետո չեն գործել կուսակցության դեմ, իսկ գործընթա­ցի վերջնա­ժամկե­տը մինչև տարե­վերջ է:

ՀՅԴ բյուրո­յի անդամ Արմեն Ռուստամյա­նը վստահ է, որ շատ դիմողներ կլի­նեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք «Դաշնակցության որո­շումնե­րի, հռչա­կած քայլե­րի դեմ խափա­նա­րար գործունեություն չեն ծավա­լել»:

Մենք զրուցե­ցինք դեռևս 2018‑ի մայի­սին ՀՅԴ-ից արտաքսված ՀՅԴ «Ասպա­րեզ» պաշտո­նա­թերթի խմբա­գիր, ՀՅԴ Բյուրո­յի նախկին անդամ Աբո Պողիկյա­նի հետ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյա­նի ու Սերժ Սարգսյա­նի նախա­գա­հության տարի­նե­րին Պողիկյա­նը բազմիցս քննա­դա­տել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխա­նա­մետ գործունեությունը՝ Դաշնակցության վարկա­նի­շի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմա­վա­րության արդյունքը համա­րե­լով։ Աբո Պողիկյա­նը մանա­վանդ մեղադրվել էր, որ թավշյա հեղա­փո­խության օրե­րին Հրանտ Մարգարյա­նի գլխա­վո­րած ՀՅԴ հայաստանյան կառույցի սխալ քաղա­քա­կա­նությունը քննա­դա­տող հոդվածներ է տպագրել «Ասպա­րեզ» օրա­թերթում։

Անդրա­դառնա­լով ՀՅԴ‑ի հայտա­րա­րած համա­ներմա­նը, Պողիկյանն ասաց. «Պարզա­պես ուզում եմ ասել, որ ինձ համար համա­նե­րում բառը վիրա­վո­րա­կան է: Ինձ հեռացրել են ոտնա­կո­խե­լով ՀՅԴ կանո­նա­գի­րը։ Նույն հեռացնողներն են հայտա­րա­րության հեղի­նակնե­րը և հավա­նա­բար (թերևս վստա­հա­բար) չեն պատրաստվում ինձ ընդունել, եթե նույնիսկ ուզե­նա­յի դիմել: Հայտա­րա­րության մեջ կա իրենց կամա­յա­կան վերա­բերմունքի հիմք տվող տող։ Իմ տրա­մադրությունն այս հարցի վերա­բերյալ լավա­գույնս արտա­հայտել է Նազա­րեթ Բերբերյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ»:

Նշենք, որ Բերբերյանն այս առի­թով նշել էր. « Ի՜նչ «համա­նե­րում», երբ զայն «շնորհե­լու» ելած այս ինքնա­կոչնե­րը նախ իրե՛նք պէտք է դատուին յաչս հայ ժողո­վուրդին Հ․Յ․Դ․ն այս աստի­ճան ՎԱՐԿԱԶՐԿԵԼՈՒ իրենց յանցանքին համար, ապա և ԱՐԺԱՆԻ ՊԱՏԻԺ կրեն ԺՈՂՈՎՈՒՐԴը իր պաշտած ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵՆԷՆ խորթացնե­լու իրենց անպա­տասխա­նա­տու վարքուբարքին համար»:

Այս խնդրի շուրջ զրուցե­ցինք նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսա­նո­ղա­կան միության նախկին անդամ Միհրան Ասատրյա­նի հետ, որին իր ընկերնե­րի հետ հեռացրել էին ՀՅԴ-ից, քանի որ միության անդամնե­րը չէին ցանկա­ցել մասնակցել ԿԳՄՍ նախա­րար Արա­յիկ Հարությունյա­նի հրա­ժա­րա­կա­նը պահանջող ցույցե­րին:

Նա ևս մտա­դիր չէ վերա­դառնալ Դաշնակցության շարքե­րը, ավե­լին՝ վստահ է, որ «Նիկոլ Աղբալյան» ուսա­նո­ղա­կան միության իր ընկերնե­րից ևս վերա­դարձողներ չեն լինի:

«Ոչ, չեմ վերա­դառնա, քանի որ ներե­լու հարց չունեմ, հանցանք չեմ գործել: Եթե Դաշնակցությունը ներո­ղություն խնդրի, իր վարած քաղա­քա­կա­նության, սերժա­քո­չարյան իշխա­նության հետ համա­գործակցե­լու համար, գուցե այդ ժամա­նակ մտա­ծե­լու բան լինի: Այլա­պես իմաստ չեմ տեսնում այս հայտա­րա­րություննե­րին արձագանքելու»,-ասաց Միհրան Ասատրյա­նը:

Հարցին, թե ՀՅԴ‑ի գործունեության մեջ փոփո­խություն նկատո՞ւմ է, թե՞ ամեն բան առաջվա նման է, նա պատասխա­նեց. «Այնքան էլ առաջվա­նը չի, որոշ բաներ արդեն բացա­հայտ են դարձել, ընդգծված հակա­հե­ղա­փո­խա­կան գիծը բացա­հայտ է դառնում»:

Ասատրյա­նը նշեց, որ ՀՅԴ-ից հեռա­ցողնե­րը շատ ավե­լին են, քան հայաստանյան կառույցում մնա­ցածնե­րը. «Դուրս եկողնե­րը հիմնա­կա­նում շատ ավե­լի կայուն, կայա­ցած մարդիկ են: Նրանք իրենց քանա­կով շատ ավե­լին կլի­նեն, քան այստե­ղի Դաշնակցությունը: Ցավոք, չնա­յած կուսակցությունն ինքը պետք է տարա­ծի դաշնակցա­կան գաղա­փարնե­րը, բայց այս պահին կարծես շեղվել է դրանցից»:

Աղբյուրը՝ Lragir.am

Առնչվող Հոդվածներ