24.7 C
Yerevan

ՀՅԴ ռեֆորմներ (մաս 2)

Պրոֆե­սիո­նա­լիզմ

Կայծ Մինասյան

ՀՅԴ‑ի ներկա­յիս կազմա­կերպա­կան բուրգը, Բյուրո­յից մինչև կենտրո­նա­կան կոմի­տե­ներ ու կոմի­տեություններ, հանդի­սա­նում է ղեկա­վա­րության գործա­ռույթնե­րի ու միօ­րի­նա­կության  միա­տարրությունը: Այդ կառուցվածքը հաշվի չի առնում աշխա­տանքի բաժա­նումն ըստ իրա­վա­սության: Այսկերպ ռեսուրսնե­րը վատնվում են պրոֆե­սիո­նա­լիզմի բացա­կա­յության պատճա­ռով ու ղեկա­վարներն աշխա­տում են առանց  իրենց պատրաստվա­ծությունն ու գործունեությունը համա­պա­տասխա­նեցնե­լու:

Լավա­գույն լուծումը կլի­ներ համաշխարհա­յին ղեկա­վա­րությունը՝ հիմնված համաշխարհա­յին կառա­վարման գործա­ռույթնե­րի վրա: Դա չի նշա­նա­կում «Ստվե­րի սենյա­կի» հիմնում, ինչն առաջ է բերում տվյալ բուրգից դուրս գտնվող լրա­ցուցիչ կառույցնե­րի ստեղծում: Ստվե­րա­յին սենյա­կը չէր աշխա­տի առանձին կայացված որո­շումնե­րի պատասխա­նատվությունից ելնե­լով:

Այս բարե­փո­խումնե­րը, որ անհրա­ժեշտ է իրա­կա­նացնել, կայա­նում է համաշխարհա­յին բյուրո­յի ստեղծման մեջ, որը կգործի ազգա­յին գործա­դիր ստո­րա­բա­ժա­նումնե­րի գործա­դիր իշխա­նությամբ: Համաշխարհա­յին բյուրոն բաղկա­ցած կլի­նի հետևյալ անձանցից՝

  • Համաշխարհա­յին գլխա­վոր քարտուղար և քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչ (մի քանի գործա­ռույթներ)
  • Համաշխարհա­յին, կոորդի­նացման պատասխա­նա­տու քարտուղար (կուսակցության կենտրո­նա­կան կոմի­տեից)
  • Միջազգա­յին գործե­րի համաշխարհա­յին քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպա­նություն և Արցախ)
  • Ստրա­տե­գիա­կան հարցե­րով զբաղվող համաշխարհա­յին քարտուղար (անա­լիզ և տեսա­կան կենտրոն՝ Աշխարհ, Հայաստան, Սփյուռք)
  • Հայրե­նա­դարձության համաշխարհա­յին քարտուղար (Դեպի Երկիր, աշխա­տանք, շրջա­կա միջա­վայր, ենթա­կա­ռուցվածք)
  • Արտա­քին կապե­րի համաշխարհա­յին քարտուղար (սոցիա­լիստա­կան Ինտերնա­ցիո­նալ, հարա­բե­րություններ հայկա­կան կուսակցություննե­րի հետ, հարա­բե­րություններ փոքրա­մասնություննե­րի ու ոչ հայկա­կան Սփյուռքի հետ)
  • Անվտանգության ապա­հովման համաշխարհա­յին քարտուղար (կուսակցա­կան և ազգա­յին անվտանգություն)
  • Տնտե­սա­կան գծով համաշխարհա­յին քարտուղար (համաշխարհա­յին արժույթի ֆոնդի հայկա­կան տարբե­րակ, համաշխարհա­յին բանկ, արտադրություն, տեխնի­կա հզո­րա­ցում, տուրիզմ)
  • Ֆինանսա­կան գծով համաշխարհա­յին քարտուղար (գանձա­պետ և ժառանգություն)
  • Կապի համաշխարհա­յին քարտուղար («Դաշնակցա­կան» մամուլ, հարա­բե­րություններ հայկա­կան ու արտա­սահմանյան ԶԼՄ-ների հետ):
  • Սոցիա­լա­կան հարցե­րով համաշխարհա­յին քարտուղար (երի­տա­սարդա­կան միա­վո­րումներ և արհմիություններ)
  • Սպորտի ու երի­տա­սարդության գծով համաշխարհա­յին քարտուղար (ՀՄԸՄ, ՀԵՄ)
  • Կրթության և մշա­կույթի հարցե­րով համաշխարհա­յին քարտուղար («Համազգա­յին» մշա­կութա­յին կյանք, դպրոցներ և համալսա­րաններ)
  • Շրջա­կա միջա­վայրի հարցե­րով համաշխարհա­յին քարտուղար (բնա­պահպա­նա­կան մոտե­ցում)
  • Ուսումնա­սի­րություննե­րի և արխի­վի պատասխա­նա­տու քարտուղար (գրա­սենյակնե­րի ուսումնա­սի­րում, ՀՅԴ արխիվ, հրա­պա­րա­կումներ)

Այս ամե­նը 15 հոգու կդարձնի համաշխարհա­յին լիդերներ, որոնցից ամե­նը մեկը կապված կլի­նի կենտրո­նա­կան կոմի­տեի հետ, որոնք կունե­նան՝

  • Դաշնա­յին գլխա­վոր քարտուղար և քաղա­քա­կան ներկա­յա­ցուցիչ
  • Կոորդի­նացման պատասխա­նա­տու քարտուղար
  • Միջազգա­յին հարցե­րի պատասխա­նա­տու քարտուղար (Հայ Դատ, Ցեղասպա­նություն և ռեպա­րա­ցիա, Արցախ)
  • Հայրե­նա­դարձության պատասխա­նա­տու քարտուղար
  • Արտա­քին գործե­րի պատասխա­նա­տու քարտուղար
  • Անվտանգության պատասխա­նա­տու քարտուղար
  • Տնտե­սության պատասխա­նա­տու քարտուղար
  • Ֆինանսա­կան պատասխա­նա­տու քարտուղար
  • Կապի պատասխա­նա­տու քարտուղար
  • Սոցիա­լա­կան հարցե­րի պատասխա­նա­տու քարտուղար
  • Երի­տա­սարդության ու սպորտի պատասխա­նա­տու քարտուղար
  • Մշա­կույթի ու կրթության ոլորտի պատասխա­նա­տու քարտուղար
  • Շրջա­կա միջա­վայրի պատասխա­նա­տու քարտուղար
  • Ուսումնա­սի­րություննե­րի ու արխի­վի պատասխա­նա­տու քարտուղար

Այս ենթա­կա­ռուցվածքը կբարձրացնի կուսակցա­կան կառուցվածքնե­րի պրոֆե­սիո­նա­լիզմը և հող կնա­խա­պատրաստի հայկա­կան կառա­վա­րա­կան կազմա­կերպություննե­րի համար: Գործա­ռույթնե­րի ուղղությունը թույլ կտա  ապա­հո­վել գործո­ղություննե­րի ու փոխա­նա­կումնե­րի արդյունա­վե­տություն ու համա­չա­փություն: Եվ վերջա­պես այն կմնա ապա­կենտրո­նացման գլխա­վոր կետում (ՀՅԴ գլխա­վոր սկզբունք):

Առնչվող Հոդվածներ