20.4 C
Yerevan

Ժողովրդի դեմ գործողնե­րը

Ս. Առա­քելյան 

Ինչքա՜ն չարախնդություն, ինչքա՜ն սուբյեկտի­վիզմ կա որոշ կուսակցություննե­րի ղեկա­վարնե­րի մոտ, չգի­տես խնդալ, զզվել, թե խղճալ։ 

Ճիշտ է՝ ժողո­վուրդը հեղա­փո­խությամբ, խաղաղ ապստամբությամբ, կամ ինչ անվա­նումով կ՚ուզեք, պատմության աղբա­ման ուղարկեց նախկիննե­րին, ոմանց նույնիսկ՝ բանտ: 

Որոշնե­րի նկատմամբ, սակայն, ժողո­վուրդը ավե­լի հանդուրժող եղավ, միայն տուն ուղարկեց այն ակնկա­լի­քով, որ կ՚ընդունեն իրենց սխալնե­րը, ներո­ղություն կը խնդրե­նեւ, ամե­նա­կա­րեւո­րը, հրա­պա­րա­կայնո­րեն կը դատա­պարտեն իրենց կուռումպացված ղեկա­վար կուսա­կիցնե­րին ու պատժա­կան խիստ որո­շումնե­րով հանդես կը գան։ 

Բայց, ցավոք, կյանքը ցույց տվեց, որ նախկիննե­րի այդ խումբը դասեր չառավ, ու հիմա հակա­ժո­ղովրդա­կան, չմտածված, իբր նոր իշխա­նությա­նը տուն ուղարկող անհե­ռանկար ճանա­պարհա­յին քարտեզ են գծում։   

Ովքե՞ր են այդ քարտե­զը գծողնե­րը։ 

Կազմվել է մի եռանկյունի, ենթադրա­բար Ռոբերթ Քոչարյա­նի ղեկա­վարմամբ։ 

Եռանկյունու մի անկյունը, նախկին իշխա­նության ժամա­նա­կա­հատվա­ծում իր ընտրա­կան կեղծա­րա­րությամբ հայտնի օլի­գարխն է, որի մասին քաջա­տեղյակ է ողջ հայությունը՝ փոքրից մեծ, հավա­նա­բար՝ նաև ոչ-հայե­րը: 

Եռանկյան երկրորդ անկյան հերո­սը բոլո­րին շատ հայտնի գաղտնալսումնե­րի մասնա­կի­ցը եւ այդ երեւույթը բացա­հայտել խոստա­ցածն է, ով չունի որեւէ քաղա­քա­կան հետա­գիծ: Նրա նորաստեղծ կուսակցությա­նը մաս է կազմում նաեւ խարդա­խությամբ հայտնի ու վերջին շրջա­նում հանկարծ աշխուժա­ցած հի՜ն քաղա­քա­կան գործիչնե­րիցմե­կը: 

Ամե­նա­հե­տաքրքրա­կանն ու զավեշտա­լին եռանկյան երրորդ անկյան ոդի­սա­կանն է։ 

Քաղա­քա­կան աքսիո­մա է, որ կուսակցություննե­րը պետք է օգտվեն քաղա­քա­կան իրադրությունից, ուժե­րի վերա­դա­սա­վո­րումնե­րից, բարե­լա­վե­լու իրենց իմի­ջը: Բայց նաեւ պետք է, որ հաշվե­տու լինեն իրենց խղճին, շարքե­րին եւ, որ ամե­նա­կա­րեւորն է, իրենց համա­կիրնե­րի­նու ժողովրդին։ 

Բայց արի ու տես, երրորդ անկյան կուսակցությունը, համա­գործակցե­լով ԲՀԿ-իեւ նորաստեղծ Հայրե­նիք կուսակցության հետ, կրկին անգամ ամբողջո­վին անտե­սում է իր հարյուր երե­սունամյա հարուստ անցյա­լը, անտե­սում է իր շարքե­րի կարծի­քը ու մասնա­վո­րա­պես անտե­սում է իր սփյուռքյան հատվա­ծի գործունեությունը, չի կարեւո­րում հայ ժողովրդի բոլոր հատվածնե­րի մոտե­ցումնե­րըեւ, դրա արդյունքում, Հայաստա­նում և սփյուռքում անդառնա­լիո­րեն տապալվում է եւ արա­գությամբ զրո­յացնում իր կազմա­կերպության համբավն ու դիրքը։ 

Հարցազրույցներ են տալիս եւ, օգտվե­լով նոր իշխա­նության թույլ տված որո­շա­կի սխալնե­րից, բարո­յա­կա­նության դասեր են տալիս ու, փոխա­րե­նը, իրենց մտա­վո­րա­կան դասին հեռացնում են իրենց շարքե­րից։  

Այնինչ նախեւա­ռաջ վերը նշված որո­շումներն առնողնե­րը եւ անցյալ իշխա­նության հետ այսպես թե այնպես համա­գործակցողնե­րը պետք է պատժվեն՝ որպես հանցա­գործներ ու բարո­յա­կա­նության նորմե­րը խախտած անձինք: Անհրա­ժեշտ է, որ նրանց համար դատա­կան հանձնախմբեր ստեղծվեն, ու հենց նրանք հեռացվեն Դաշնակցությունից ու բոլո­րիս տեսա­դաշտից՝ կուսակցությա­նը վարկա­բե­կող ու ամա­չեցնող այսքան անբա­րո­յա­կան մոտե­ցումնե­րի ու կեցվածքնե­րի համար։ 

Ակնհայտ է, որ նախկիննե­րը հետ-հեղա­փո­խա­կան ժամա­նա­կա­հատվա­ծում յուրա­քանչուր օր կեղծ, սուտեւ դավա­ճա­նա­կան բնույթի լուրե­րով զբա­ղեցրել են լրատվա­կան դաշտըեւ դժվա­րացրել ու բարդացրել իշխա­նության կողմից կատարված սխալնե­րի անա­չառ քննարկումը: Այդ սխալնե­րը շատ են, բայց դրանք մինչեւայժմ կոռուպցիոն բնույթի չեն եղել: 

Բայց մինչ այդ ու հենց այդ պատճա­ռով պետք է, որ նախեւա­ռաջ նախկիննե­րին եւնրանց հետ համա­գործակցողնե­րին արմա­տա­խիլ անենք ու հեռացնենք քաղա­քա­կան դաշտից ու կուսակցություննե­րից, քանի որ, այս հանգրվա­նում, հենց դրանք են ժողովրդի դեմ գործողնե­րը։ 

Առնչվող Հոդվածներ