Գաղափարախօսութիւն

ՀՅԴ ռեֆորմներ (մաս 3)

Իշխանության տարանջատում

Կայծ Մինասյան

Ներկայումս ամեն ինչ կենտրոնացած է Համաշխարհային Բյուրոյի ձեռքում՝ ամենազոր ուժով ու չորսամյա անշնորհակալ գործով։Համաշխարհային Բյուրոն ընտրող երկու Համաշխարհային Կոնգրեսների միջև՝

  • Հիասթափություն ու դժգոհություն գործադիր իշխանության նկատմամբ, որոնք կուտակվում են պայթելու աստիճան համագումար-քննարկումների ժամանակ:
  • Ապարատչիկները(համակարգի մի մաս դարձածներ) խեղդում են ցանկացած նորարարական քայլ։

            1905թ. Քրիստափոր Միքայելյանի մահից հետո ՀՅԴ-ում իշխանության կիսում չի եղել:

 Բյուրոն՝

1.Ղեկավարող օրգանն է։ 2.Քառամյա համագումարի երաշխավորը (որը նրան չորս տարով լիիրավ իշխանություն է տալիս)։ 3.Նոր համագումարի խոսքի բացման կրողը (վերջին փորձն ինչքան որ կատաստրոֆիկ էր, այնպես էլ լի էր ՀՅԴ հիմնարար  արժեքների ու կանոնների խախտումով): 4.Կուսակցական կարգապահության պատասխանատու մարմինն է:

Բավական է միայն ասել, որ ամենազոր Բյուրոն ամբողջովին սեփականացրել է  օրենսդրական(կոնգրես) և դատական(կոնֆլիկտների լուծում) իրավասությունները:

Այսպիսով, իշխանության տարանջատումը մի շարք բարեփոխումներ է պահանջում, ըստ Մոնտեսքյոյի սկզբունքների՝ Ղեկավար Մարմին (բյուրո, կենտրոնական կոմիտեներ), օրենսդրական (համաշխարհային կոնգրես, ազգային կոնգրեսներ), դատական իշխանություն(կոնֆլիկտները հարթող  Հանձնաժողով):

Նախորդ հոդվածում մենք կենտրոնացել էինք Գործադիրի վրա, այնպես որ կարիք չկա ևս մեկ անգամ անդրադառնալ դրան:

Օրենսդրական մարմնի համար գաղափարը պարզ է. Դաշնակցությունը ստանում է ամեն ինչ, սկսած կուսակցության ներսում երկպալատ պառլամենտի ստեղծումից: Ընդ որում, ներկայացուցիչներին Բյուրոյի  ճնշումից ազատելու համար, պառլամենտի ստեղծումը կապահովի օրենսդրականի և մյուս երկու մարմինների ինքնավարությունն ու նույնիսկ անկախությունը և  Գործադիր մարմնին ստիպելու է հաշվետու լինել Օրենսդրին:

Ինչո՞ւ ընտրել երկպալատ համակարգ: Զուտ այն պատճառով, որ դաշնայնության սկզբունքներին համապատասխանելով, երկպալատ համակարգը թույլ է տալիս ապահովել քաղաքական բանավեճերի ազատությունը (ՀՅԴ պառլամենտ): Երկու պալատները ընտրվում են Բյուրոյի կողմից որոշած ժամկետով ու լիազորությամբ, և պալատներից մեկի օրակարգում կլինի Համաշխարհային Կոնգրեսը, որը հաշվետու կլինի Դաշնակցության ղեկավարությանը՝ կամ ըստ քաղաքական ծրագրի (պառլամենտ), կամ կազմակերպական մակարդակում (Խորհուրդ):

ՀՅԴ-ի պառլամենտը պիտի քաղաքական կոչում ունենա: Այն կձևավորվի Համաշխարհային Կոնգրես գնացող անձնակազմից, որում բոլոր պատվիրակները տարին մեկ անգամ քվեարկությամբ կվավերացնեին Համաշխարհային Բյուրոյի քաղաքական քննարկումների ավարտն ու Համագումարի բանաձևերը:

ՀՅԴ-ում այդ պառլամենտը ստեղծելու համար շատ բան պետք չէ: Պարզապես պետք է պահել Համաշխարհային Կոնգրեսի կազմաձևումը, ու պատվիրակները չորս տարին մեկ մի քանի օր հավաքվելու փոխարեն թող աշխատեն չորս տարի: Այսկերպ Համաշխարհային Բյուրոն հաշվետու կլինի  ՀՅԴ պառլամենտի առաջ:

Իսկական նորարարություն կլիներ երկրորդ պալատի՝ ՀՅԴ Խորհուրդի ստեղծումը: Այդ խորհուրդը կազմակերպական բնույթ կունենա: Այն բաղկացած կլինի ՀՅԴ տարբեր ազգային ճյուղերի միավորումից երկու ներկայացուցիչով/խորհրդականով, տարբերվող՝ պառլամենտի պատվիրակներից ու անկախ՝ տվյալ ազգային ճյուղի անդամների քանակից: Այսպիսով Հայաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Կանադան և մյուսները ներկայացված կլինեին երկուական անդամների մանդատներով, չորս տարով ու պատասխանատու կլինեին կուսակցության գործունեության հարցերի (մանդատների ստուգում, բանաձևերի համապատասխանեցում) և կազմակերպական բարեփոխումների համար: Կարճ ասած՝ դաշնային կոնգրես ամեն ազգային մասնաճյուղի համար: Խորհրդական դառնալու պայմանները շատ պարզ են՝ 15 տարվա կուսակցական ստաժ և անդամակցություն տվյալ ազգային Կենտրոնական Կոմիտեին:

Եվ այսպես, ավելի հստակ լինելու համար եկեք վերցնենք Ֆրանսիայում ՀՅԴ կառույցի օրինակը: Ֆրանսիայում կուսակցության անդամները պետք է՝

  • Ընտրեն երկու պատվիրակ ՀՅԴ պառլամենտում 4 տարով
  • Ներկայացնեն երկու խորհրդականների ՀՅԴ-ում 4 տարով:

Այսպիսով, ՀՅԴ- Ֆրանսիայի կառույցը Համաշխարհային Կոնգրեսում կունենա չորս պատվիրակ: Ե՛վ Պառալամենտում, և՛ Խորհրդում որոշումները կընդունվեն ձայների մեծամասնության երկու երրորդով: Վետոյի իրավունք չի կիրառվում: Վերջնական որոշում ընդունվում է քվերակած ձայների բացարձակ մեծամասնությամբ: Այդ  ժամանակ Համաշխարհային Բյուրոյի քաղաքականությունը ենթարկվում է վերջնական քվեարկության՝ հիմնվելով երկու պալատների չորս տարում արած աշխատանքի արդյունքների վրա: Հեռացող Պառլամենտի, Խորհրդի կողմից իշխանության փոխանցումը ներկայիս Պառլամենտին ու Խորհրդին իրականացվում է ազգային մասնաճյուղերի մակարդակով: Հեռացող պատվիրակներն ու խորհրդականները նորընտիր պատվիրակներին ու խորհրդականներին են փոխանցում առկա գործերը: Համաշխարհային Կոնգրեսի առաջին նստաշրջանը նախագահում են հեռացող Պառլամենտի նախագահն ու Խորհրդի նախագահը, ովքեր փոխարինում են ժամանակավոր նախագահին ու ժամանակավոր քարտուղարին: ՀՅԴ Պառլամենտի ու Խորհրդի նիստն անցկացվում է տեսախցիկի առջև, Համաշխարհային Կոնգրեսի նկարները բաց կլինեն մամուլի ու միջազգային ու ազգային պատվիրակությունների համար: Հայությանը բաց, ժամանակակից ու համեստ ՀՅԴ է պետք:

Եվ վերջապես, վեճերը հարթող Հանձնաժողովի դատական համակարգի համար աստիճանակարգ կմշակվի՝ հավասար Համաշխարհային Բյուրոյին ու Համաշխարհային Կոնգրեսին(Պառլամենտ ու Խորհուրդ):  Դա կլինի ՀՅԴ-ի արդարության մարմնացումը: Վեճերի հարթման Հանձնաժողովը չորս տարվա ընթացքում կանոնավոր նիստեր կունենա, այսինքն Համաշխարհային Բյուրոյի մանդատի պիտանելիության ժամանակի ընթացքում: Նրա դերը կլինի ՀՅԴ օրգանների  միջև (գլոբալ-ազգային), գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջև վեճեր կարգավորելն ու կդառնա՝  

  • ՀՅԴ միասնության երաշխավորը
  • ՀՅԴ կանոնագրի ու հռչակագրի կրողը:

Դա նաև կլուծեր կարգապահական հարցերը, որ կազմակերպվում են որոշման դեմ բողոքող անդամների կողմից՝ համարելով, որ դրանք վիրավորական բնույթ ունեն:

Վեճերի Հանձնաժողովը ստեղծվում է Համաշխարհային Կոնգրեսի բանաձևերի ժամանակ ու բաղկացած է 15 մարդուց՝

  • Հինգ առաջարկ հեռացող Պառլամենտի կողմից
  • Հինգ առաջարկ հեռացող Համաշխարհային Բյուրոյի կողմից
  • Հինգ առաջարկ հեռացող Խորհրդի կողմից:

Այդ 15 հոգու անունները վավերացվում  են համաշխարհային Կոնգեսի քվեարկությամբ ՝ տրված ձայների երկու երրորդի մեծամասնության կողմից: Ցանկացած մեկը, ով ունի առնվազն հինգ տարվա ստաժ Դաշնակցությունում, հարմար  է այդ գործունեության համար: Ազգային մասնաճյուղը չի կարող 2 անձից ավել ներկայացված լինել, իսկ վեճերի հարթման Հանձնաժողովի անդամները ներկայացնում են ոչ թե իրենց ազգային ենթաճյուղը, այլ Դաշնակցական արդարադատությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *