24.7 C
Yerevan

Միևնույն Է. Կապո­ղը Ձեզ Կապե­լու Է…

Հակոբ Բադալյան

Կա մի հետաքրքիր երեւույթ. ով որեւէ քննա­դա­տություն է հնչեցնում ներկա­յիս իշխա­նության հասցեին, տողի որեւէ արանքում ինչ որ կերպ ձեւա­կերպում է այս կամ այն քաղա­քա­կան ճամբա­րի չկապվե­լու մասին՝ ես նրանցից չեմ, սրանցից չեմ, էն մեկից չեմ: Տարբեր ոճով եւ կերպով են լինում էդ ձեւա­կերպումնե­րը, բայց լինում են: Պատճառն էլ հասկա­նա­լի է՝ որովհե­տեւ որեւէ քննա­դա­տութուն միանգա­մից ասո­ցացվում է նախկի­նի հետ, ընդ որում շատ դեպքե­րում իհարկե նաեւ իրա­վա­ցի, բայց մեկ է՝ էդ երեւույթը իրա­կա­նում քայքա­յող է, ոչ թե օգտա­կար:

Բայց, հարգե­լի­ներ, միեւնույն է, գրեք, թե չգրեք՝ որ «սրանցից» կամ «նրանցից» չեք, կապո­ղը ձեզ կապե­լու է «սրանց» կամ «նրանց», որովհե­տեւ Հայաստա­նում գործնա­կա­նում հետխորհրդա­յին ամբողջ երեք տասնամյա­կի ընթացքում հանրությա­նը էդ «գնա­հատման չափա­նի­շը» սնուցե­լով են զբաղված եղել հիմնա­կան քաղա­քա­կան ուժե­րը: Եվ գրե­թե բոլո­րը զբաղված են «կապե­լով», քանի որ այդպես ապրե­լը հեշտ է՝ որեւէ միտք «կապում» ես «սրան» կամ «նրան», ու վերջ, էլ հարկ չկա որեւէ բանի մասին մտա­ծե­լու:

Առնչվող Հոդվածներ