Ինտեգրացիա
Կայծ Մինասյան
Ինտեգրացում նշանակում է վերադարձ Քրիստափորյան արժեքներին․
• Դա «Մենք»-ը միավորող պատգամի ընդունումն ու բացառման մեթոդի վերացումն է,
• Դա կենտրոնամետական գաղափարաբանության հաղթահարումն է, որն ինտեգրացիայի անվան տակ իրականում մտքերը, հեռանկարներն ու ազատությունն էր խեղդում:
Հետևաբար ինտեգրացիա նշանակում է հարգանք ՀՅԴ-ի զգայունության ու գաղափարների նկատմամբ:
• Դա մտքերի հոսանքի ինստիտուցիոնալացումը չէ, որպես սոցիալիստական կուսակցություն, այլ գլոբալիբալիզացված դաշնակցականության ամբողջությունը:
• Դա ԱՄՆ-ում ՀՅԴ-ի երկու կենտկոմների միավորումն է մեկ միասնական կոմիտեում: Արևմտյան ու արևելյան ափերը կարող են միավորվել մեկ ազգային ճյուղում: Ի վերջո Միացյալ Նահանգները կառավարվում են դաշնային սկզբունքով ու նահանգային կառավարություններով, ավելի քան 300 մլն բնակչով: Ինչո՞ւ ՀՅԴ-ն իր մի քանի հազար անդամներով չի կառավարվում Վաշինգտոնում մեկ կոմիտեի կողմից և ապա տեղական մարզային դաշնային կառույցներով:
Ոչ թե անկարողության, այլ հաշվարկված լինելուց է, որ ԱՄՆ-ի ՀՅԴ-ն առանձնացել է թուլացած դաշնակցության միջավայրից: Հիմա ժամանակն է արժանին մատուցելու Միացյալ Նահանգների դաշնակցականներին: Վերջապես այս երեք բաղադրիչները՝ պրոֆեսիոնալիզմը, իշխանության տարանջատումն ու ինտեգրացիան նոր շունչ կտան ՀՅԴ-ին:
Այս բարեփոխումները չեն ազդի Դաշնակցության հիմքերի վրա, ընդհակառակը, դրանք կվերականգնեն այդ հիմքերը, միաժամանակ հարգելով Քրիստափորյան ոգին՝
• Համատեղության սկզբունք
• Ազդեցություն
• Համերաշխություն
Դաշնայնությունը, ապակենտրոնացումն ու կոլեկտիվ կառուցվածքը (Համաշխարհային Բյուրո, Համագումար, Կենտրոնական Կոմիտե) Դաշնակցական հեղափոխական ոգին են: