սոց ցանց

Առաջին Հանրապետության Իրավահաջորդ համարվելը Մեծագույն Պատիվ է

Վլադիմիր Հարությունյան

Հավանաբար շատերն են տեղյակ, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ անգլիական հակահետախուզության աշխատակիցները կարողացել էին հաշվարկել-պարզել գերմանական սուզանավերի գախտնի կոդը: Դրա շնորհիվ նախ խիստ նվազեց գերմանական սուզանավերի գործունեության արդյունավետությունը ընդդեմ դաշնակիցների նավատորմի և միաժամանակ կտրուկ աճեցին և անթույլատրելի քանակ կազմեցին գերմանական սուզանավերի կորուստները: Այդ կոդը կոտրողը Անգլիայում համարվում է ազգային հերոս և ազգային արժեք:

Հայեր, իսկ երբևիցե դուք ձեզ հարց տվել եք, թե այդ ոնց է պատահել, որ 1918-1920 թվականներին` մինչև Կարմիր բանակի մուտքը Ադրբեջան, նախորդ երկու տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չունեցավ և ոչ մի ռազմական հաջողություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ:Չնայած, որ Ադրբեջանին միշտ էլ մեծապես օժանդակել է թուրքական զորքը` ինչ դրոշի տակ էլ շարք բռնած լինի: Կա մի <<մանրուք>>` Ադրբեջանի կառավարության և Հայաստանում նրա ներկայացչության միջև կապի գախտնիությունն ապահովող կոդը, հայկական հետախուզությունն իր տրամադրության տակ ուներ Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչության հաստատման առաջին իսկ օրվանից: Այնպես որ այստեղից Բաքու գնացող զեկույցները և Բաքվից <<Էրիվան>> եկող հրահանգները Հայաստանի համապատասխան պաշտոնյան ավելի շուտ էր ընթերցում, քան ադրբեջանականը: 1920-ին` Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, հայկական կողմը նույնիսկ բաց մամուլում հրապարակել է այդ փաթեթը: Ճիշտ է, երկրորդ աշխարհամարտի մասշտաբի գործ չէ, բայց սեփական հայրենիքի համար, տարածաշրջանի մասշտաբով, շատ մեծ գործ է: Եվ ինչ խոսք, այդ հետախույզը/ կամ հետախույզները/ անշուշտ պետք է մեծարվեն որպես ազգային հերոս և գնահատվեն որպես ազգային արժեք: Սա ընդամենը մի շտրիխ է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես են գործել Առաջին Հանրապետության հատուկ ծառայությունները: Այսօրվա Հայաստանում <<այնօրվա>> Ադրբեջանի պաշտոնյաների համարժեք կարգավիճակում հայտնվել են դեռևս Հայաստանի բարձրագույն պաշտոնյաները` ԱԱԾ պետը /թեկուզև նախկին/ ներառյալ: Այնպես որ, երբ հայտարարվում է, թե այսօրվա Հայաստանը պետք է հայտարարվի որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, պարտադիր կերպով պետք է սահմանել <<մուտքի աստիճանակարգ>>, այն է, նախևառաջ պարզել, թե իրականում <<ձգում է>> արդյոք այսօրվա Հայաստանը Առաջին Հանրապետության իրավահաջորդը լինելու, թե ոչ: Հատկապես` հատուկ ծառայությունների մասով…

Առաջին Հանրապետության իրավահաջորդ համարվելը մեծագույն պատիվ է, բայց արդյո՞ք առկա է այդպիսինը լինելու ներուժը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *