20.4 C
Yerevan

Առա­ջին Հանրա­պե­տության Իրա­վա­հա­ջորդ համարվե­լը Մեծա­գույն Պատիվ է

Վլա­դի­միր Հարությունյան

Հավա­նա­բար շատերն են տեղյակ, որ երկրորդ աշխարհա­մարտի ժամա­նակ անգլիա­կան հակա­հե­տա­խուզության աշխա­տա­կիցնե­րը կարո­ղա­ցել էին հաշվարկել-պարզել գերմա­նա­կան սուզա­նա­վե­րի գախտնի կոդը: Դրա շնորհիվ նախ խիստ նվա­զեց գերմա­նա­կան սուզա­նա­վե­րի գործունեության արդյունա­վե­տությունը ընդդեմ դաշնա­կիցնե­րի նավա­տորմի և միա­ժա­մա­նակ կտրուկ աճե­ցին և անթույլատրե­լի քանակ կազմե­ցին գերմա­նա­կան սուզա­նա­վե­րի կորուստնե­րը: Այդ կոդը կոտրո­ղը Անգլիա­յում համարվում է ազգա­յին հերոս և ազգա­յին արժեք:

Հայեր, իսկ երբև­ի­ցե դուք ձեզ հարց տվել եք, թե այդ ոնց է պատա­հել, որ 1918–1920 թվա­կաննե­րին‘ մինչև Կարմիր բանա­կի մուտքը Ադրբե­ջան, նախորդ երկու տարի­նե­րի ընթացքում Ադրբե­ջանն այդպես էլ չունե­ցավ և ոչ մի ռազմա­կան հաջո­ղություն Հայաստա­նի Հանրա­պե­տության նկատմամբ:Չնայած, որ Ադրբե­ջա­նին միշտ էլ մեծա­պես օժանդա­կել է թուրքա­կան զորքը‘ ինչ դրո­շի տակ էլ շարք բռնած լինի: Կա մի «մանրուք»‘ Ադրբե­ջա­նի կառա­վա­րության և Հայաստա­նում նրա ներկա­յացչության միջև կապի գախտնիությունն ապա­հո­վող կոդը, հայկա­կան հետա­խուզությունն իր տրա­մադրության տակ ուներ Հայաստա­նում Ադրբե­ջա­նի ներկա­յա­ցուցչության հաստատման առա­ջին իսկ օրվա­նից: Այնպես որ այստե­ղից Բաքու գնա­ցող զեկույցնե­րը և Բաքվից «Էրի­վան» եկող հրա­հանգնե­րը Հայաստա­նի համա­պա­տասխան պաշտոնյան ավե­լի շուտ էր ընթերցում, քան ադրբե­ջա­նա­կա­նը: 1920-ին‘ Ադրբե­ջա­նի խորհրդայնա­ցումից հետո, հայկա­կան կողմը նույնիսկ բաց մամուլում հրա­պա­րա­կել է այդ փաթե­թը: Ճիշտ է, երկրորդ աշխարհա­մարտի մասշտա­բի գործ չէ, բայց սեփա­կան հայրե­նի­քի համար, տարա­ծաշրջա­նի մասշտա­բով, շատ մեծ գործ է: Եվ ինչ խոսք, այդ հետախույզը/ կամ հետախույզները/ անշուշտ պետք է մեծարվեն որպես ազգա­յին հերոս և գնա­հատվեն որպես ազգա­յին արժեք: Սա ընդա­մե­նը մի շտրիխ է, որը հնա­րա­վո­րություն է տալիս պատկե­րա­ցում կազմել, թե ինչպես են գործել Առա­ջին Հանրա­պե­տության հատուկ ծառա­յություննե­րը: Այսօրվա Հայաստա­նում «այնօրվա» Ադրբե­ջա­նի պաշտոնյա­նե­րի համարժեք կարգա­վի­ճա­կում հայտնվել են դեռևս Հայաստա­նի բարձրա­գույն պաշտոնյա­նե­րը‘ ԱԱԾ պետը /թեկուզև նախկին/ ներառյալ: Այնպես որ, երբ հայտա­րարվում է, թե այսօրվա Հայաստա­նը պետք է հայտա­րարվի որպես Առա­ջին Հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ, պարտա­դիր կերպով պետք է սահմա­նել «մուտքի աստի­ճա­նա­կարգ», այն է, նախև­ա­ռաջ պարզել, թե իրա­կա­նում «ձգում է» արդյոք այսօրվա Հայաստա­նը Առա­ջին Հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդը լինե­լու, թե ոչ: Հատկա­պես‘ հատուկ ծառա­յություննե­րի մասով…

Առա­ջին Հանրա­պե­տության իրա­վա­հա­ջորդ համարվե­լը մեծա­գույն պատիվ է, բայց արդյո՞ք առկա է այդպի­սի­նը լինե­լու ներուժը:

Առնչվող Հոդվածներ