20.4 C
Yerevan

29 տարում չի փոխվել ոչինչ․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյան

Լսում ես գրե­թե ցանկա­ցած ընդդի­մա­դիր գործչի, ուժի գնա­հա­տա­կան առկա իրա­վի­ճա­կին ու կառա­վարմա­նը, լսում ես հանրությանն ուղղված խոսքե­րը ու արձա­նագրում, որ 29 տարում չի փոխվել ոչինչ: Օրի­նակ, կարող ես կարդալ երեք ուժե­րի հանրա­հա­վա­քի մասին հայտա­րա­րությունը ու դրա­նում չգտնել գրե­թե ոչ մի էական տարբե­րություն ասենք 94, 96, կամ 2003 կամ որեւէ այլ թվա­կա­նի հանրա­հա­վա­քի հայտա­րա­րության համե­մատ: Իսկ դրսում 21-րդ դարն է:

Ստորև «Բարգա­վաճ Հայաստան»,  «Հայ Յեղա­փո­խա­կան դաշնակցություն» և «Հայրե­նիք» կուսակցություննե­րի հայտա­րա­րությունը հոկտեմբե­րի 8‑ին Ազա­տության հրա­պա­րա­կում կայա­նա­լիք համա­պե­տա­կան հանրա­հա­վա­քի մասին․

«2018 թ. գարնա­նը համա­ժո­ղովրդա­կան շարժումը ստեղծեց երկրի զարգացման որա­կա­պես նոր հնա­րա­վո­րություններ: Հանրության մոտ ձևա­վորվեց արա­տա­վոր բարքե­րը պատմության գիրկն ուղարկե­լու, երկրում արդա­րություն հաստա­տե­լու, երաշխա­վորված և առա­վել բարե­կե­ցիկ ապա­գա ունե­նա­լու արդա­րա­ցի սպա­սե­լիքներ:

Անցած ավե­լի քան երկու տարի­նե­րի ընթացքում հանրության սպա­սե­լիքնե­րը չեն արդա­րա­ցել։ Իշխա­նությունը ձախո­ղել է ամե­նուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկա­րը: Իշխող քաղա­քա­կան ուժը փաստել է մեր ազգա­յին պետա­կա­նությանն ուղղված մարտահրա­վերնե­րը դիմագրա­վե­լու անկա­րո­ղությունը:

«Բարգա­վաճ Հայաստան», «Հայ Յեղա­փո­խա­կան դաշնակցություն», «Հայրե­նիք» կուսակցություննե­րը, գնա­հա­տե­լով երկրում ստեղծված իրա­վի­ճա­կը, անխուսա­փե­լի համա­րե­լով նոր որա­կի և ազգա­յին իշխա­նության ձևա­վորման հրա­մա­յա­կա­նը, ս.թ. հոկտեմբե­րի 8‑ին ժ. 18։00-ին, Ազա­տության հրա­պա­րա­կում հրա­վի­րում են համա­պե­տա­կան հանրա­հա­վաք»:

Առնչվող Հոդվածներ