սոց ցանց

29 տարում չի փոխվել ոչինչ․ Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյան

Լսում ես գրեթե ցանկացած ընդդիմադիր գործչի, ուժի գնահատական առկա իրավիճակին ու կառավարմանը, լսում ես հանրությանն ուղղված խոսքերը ու արձանագրում, որ 29 տարում չի փոխվել ոչինչ: Օրինակ, կարող ես կարդալ երեք ուժերի հանրահավաքի մասին հայտարարությունը ու դրանում չգտնել գրեթե ոչ մի էական տարբերություն ասենք 94, 96, կամ 2003 կամ որեւէ այլ թվականի հանրահավաքի հայտարարության համեմատ: Իսկ դրսում 21-րդ դարն է:

Ստորև «Բարգավաճ Հայաստան»,  «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների հայտարարությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում կայանալիք համապետական հանրահավաքի մասին․

«2018 թ. գարնանը համաժողովրդական շարժումը ստեղծեց երկրի զարգացման որակապես նոր հնարավորություններ: Հանրության մոտ ձևավորվեց արատավոր բարքերը պատմության գիրկն ուղարկելու, երկրում արդարություն հաստատելու, երաշխավորված և առավել բարեկեցիկ ապագա ունենալու արդարացի սպասելիքներ:

Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը: Իշխող քաղաքական ուժը փաստել է մեր ազգային պետականությանն ուղղված մարտահրավերները դիմագրավելու անկարողությունը:

«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *