20.4 C
Yerevan

Դրսից ոչ մի բան պետք չի սպա­սել: Իրա­կա­նությունը դա է

Հարցազրույց քաղա­քա­գետ Կայծ Մինասյա­նը:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Ադրբե­ջա­նի հրե­տա­կո­ծությունը խաղաղ բնակչության ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համա­նա­խա­գահներն են հայտա­րա­րություննե­րով հանդես եկել, Ֆրանսիան ՌԴ‑ն, ՆԱՏՕ‑ն, այս հայտա­րա­րություննե­րով դարձյալ կողմե­րի միջև հավա­սա­րության նշան է դրվում: Ինչո՞ւ, ինչպե ՞ս եք գնա­հա­տում:

Քանի դեռ թուրք-ադրբե­ջանցի­նե­րը չեն հաջո­ղել փոխել դիվա­նա­գի­տա­կան հավա­սա­րակշռությունը, պիտի հարձակվեն: Բոլոր միջազգա­յին կազմա­կերպություններն այլ տարբե­րակ չունեն, քան չեզո­քություն պահե­լը, քանի որ իրենց համար Արցա­խի հարցը օրա­կարգի առա­ջին կետը չէ:

Ի վերջո, կկա­րո­ղա­նա՞ միջազգա­յին հանրությունը զսպել Ադրբե­ջա­նին, թե ոչ:

Դրսից ոչ մի բան պետք չի սպա­սել: Իրա­կա­նությունը դա է:

Ձևով ի՞նչ տեսակ պատե­րազմ է սա: Տեսա­կետ կա, որ սա հերթա­կան դավադրությունն է Հայաստա­նի դեմ, որի նպա­տակն է այնպես անել, որ Հայաստա­նը դիմի ՌԴ-ին, որ փոխվի Ղարա­բաղյան ճակա­տի կոնֆի­գուրա­ցիան, և խաղա­ղա­պահ զորքեր հայտնվեն:

Մոսկվա­յի կողմից կա այդ հնա­րա­վո­րությունը, բայց դա կնշա­նա­կի, որ Ռուսաստա­նը «ծառա­յում է» Թուրքիա­յի շահե­րին ընդդեմ Արեւմուտքի:

Օրերս մեզ հետ հարցազրույցում նշում էիք, որ Մոսկվան ստիպված կլի­նի ընտրություն կատա­րել: Եվ որ մենք շրջա­դարձա­յին փուլում ենք: Մոսկվան հօգուտ ո՞ւմ որո­շում կկա­յացնի:

Այո, ռուսնե­րը ո՞ւր պետք է ձգեն, որ Անկա­րա-Բաքու շահերն իրա­կա­նացվեն: Մոսկվան միայն իր շահերն է հետապնդում: Ժամա­նակն է, որ Հայաստա­նը ճանա­չի Արցա­խի անկա­խությունը:

Ընդհանրա­պես որքա­նով է իրա­տե­սա­կան Արցա­խի անկա­խության ճանա­չումն այս փուլում, դա վտանգներ պարունակո՞ւմ է:

Այո, հնա­րա­վոր վտանգներ կան, բայց ի՞նչ ենք մենք ուզում: Պարզ է, որ ազե­րի­նե­րը շարունա­կե­լու են հարձակվել մինչեւ որ փոխեն իրա­վի­ճա­կը: Մենք ի՞նչ անենք, դիմադրենք ճանա­չե­լով Արցա­խի անկախությո՞ւնը, թե՞ չճա­նա­չենք Արցա­խը եւ սպա­սենք հաջորդ հարձակմա­նը:

Աղբյուրը‘ Lragir.am

Առնչվող Հոդվածներ