Հայաստան

Կառուցողական Քայլերով, Նոր Գաղափարներով

Երկու Տարի Առաջ՝ 23 Սեպտեմբեր 2018

Յարութ Գալայճեան

Թավշյա Հեղափոխությունից հետո, երկիրը թևակոխվել է մի հուսատու հանգրվան, ուր ամենակարևորը երկրի կայունությունն է և քաղաքական ներքին կամուրջների հաստատումն ու ամրապնդումը :

Դժբախտաբար ոմանք փորձում են (գաղտնալսումներով, սև ու սպիտակ հարցերի մեկնաբանություններով, վիրավոր դատարաններին մեծ սպասումներ կապելով , …) գիտակցաբար կամ միամտաբար պղտորել քաղաքական մթնոլորտը …

Այսօր, Երևանի քաղաքապետական ընտրությունները հասնելու են իրենց ավարտին: Պետք է մտածել անձերից վեր … Պետք է սպասել գործունյա ու անկաշառ ավագանու, որ ծառայելու է առաջին հերթին բոլոր երևանցիների օգտին և ընդհանրապես բովանդակ հայ ժողովրդի շահերին:

Պահի հրամայականն է , որ մեր քաղաքական խաղը պետք է պահել հայկական դաշտի վրա և պատրաստվել ԱԺ-ի արտահերթ ընտրություններին:
Մինչ այդ, ամեն կուսակցություն կամ դաշինք, առանց ժամանակ կորցրելու, պարտավոր է ընդարձակել իր ժողովրդային խարիսխը կառուցողական քայլերով :
Նոր գաղափարներով :

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *