Հայաստան

Երևանը ամուր է

Հարցազրույց քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ալիևը Վրաստանին շնորհակալություն է  հայտնել իր տարածքով Հայաստան զենք տեղափոխելը թույլ չտալու համար: Որքանո՞վ է Ադրբեջանը փորձում մանիպուլացնել խնդիրը:

Մենք բանակցությունների խառնաշփոթի մեջ ենք: Ինչպես միշտ, Ալիևը դերախաղում է: Նա ցանկանում է Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր և աշխատում է Վրաստանը ներքաշել հակահայկական (թուրք-ադրբեջանական) ճակատում: Բայց ոչ մեկին չեն կարող խաբել:

Պարոն Մինասյան, Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններն իրականում դադարել են: Նա բացասական է գնահատել ԼՂ հակամարտության բանակցությունների վիճակը, և որ իրենք հանուն իմիտացիայի չեն մասնակցի խորհրդակցությունների: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, սա ավելի փակուղային վիճակ չի՞ ստեղծում բանակցային գործընթացներում:

Ադրբեջանը Տավուշի իրադարձությունների ժամանակ ասաց, որ Մինսկի խումբն անօգուտ է: Ալիևը շարունակում է այս ճանապարհը` մի քանի բան ձեռք բերելու համար. նախ, միջազգային դժվարությունների առջև կանգնեցնել Հայաստանը, նպաստել ռազմական գործողությունների վերսկսման գաղափարին, ցույց տալ Մոսկվային, Վաշինգտոնին և Փարիզին, որ Հայաստանը դեմ է խաղաղությանը: Բայց այնտեղ նույնպես ոչ ոք չի խաբվում: Դու չես կարող դեմ լինել Մինսկի խմբին և փորձես անցնել որպես «լավ ուսանող»: Կարծում եմ ՝ Մինսկի խմբի համանախագահները հոգնել են Բաքվի չարամտությունից:

Ալիևը նաև հայտատարել է, որ ՀՀ ղեկավարությունն է, որ փաստացի խախտել է, բանակցային գործընթացը` անհեթեթ հայտարարություններով և սադրիչ քայլերով: Մյուս կողմից համանախագահներն առարկայական բանակցությունների կոչ են անում: Ստացվում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ՞ բանակցությունների:

Մինսկի խումբը ընտրություն չունի: Համանախագահները պետք է պահպանեն շփման խումբը և ձևաչափը: Երեք համանախագահներին այլ բան չի մնում, քան առաջարկել կողմերին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Վտանգված է Մինսկի խմբի գոյատևումը:

Ռոբերտ Քոչարյանը վերջերս քաղաքգաետների հետ հանդիպմանը անդրադարձել էր բանակցային գործընթացին` հայտարարելով, թե ՀՀ ներկա ղեկավարությունը չունի Արցախի հարցի վերաբերյալ հասկանալի դիրքորոշում, և որ քարոզչական հնար է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի  ժողովուրդների կողմից խնդրի կարգավորման ընդունելի լինելը: Ալիևը պատասխանում է կամ երկրորդում է Ռորբերտ Քոչարյանի՞ն:

Եթե Ռոբերտ Քոչարյանը գոհ է իր բանակցած Մադրիդյան սկզբունքներից, ապա նա ստիպված կլինի հաշվետու լինել հայերի առջև ՝ պարտվողականության համար, քանի որ Մադրիդյան սկզբունքները ոչ մի դեպքում հայերի հաղթանակ չեն: Չեմ կարծում, որ Հայաստանի նախագահներից որևէ մեկը վստահելի է Արցախի մասին խոսելու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Արցախը վերադարձնել Ադրբեջանին, Ռոբերտ Քոչարյանը դրեց տարածքների փոխանակման շրջանակը և Սերժ Սարգսյանը համարյա քայլեր ձեռնարկեց այդ տարածքները վերադարձնելու համար: Եվ այս երեք նախագահները դեռ համարձակվում են խոսե՞լ: Մի փոքր լուրջ պետք է լինել:

Այս փուլում խնդրի  կարգավորման ի՞նչ զարգացումներ են հնարավոր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, որ արագ պետք է վերսկսել բանակցությունները, բայց Ադրբեջանը այլ ռազմատենչ, հայտարարություններվ է հանդես գալիս:

Այո, մենք շրջադարձային փուլում ենք: Մինսկի խումբը ցանկանում է փրկել իր կաշին: Ադրբեջանը ցանկանում է գոհացնել Թուրքիային և ասում է, որ պատրաստ է բանակցային սեղանը տապալել: Ռուսաստանը երկընտրանքի առջև է՝ լինել Թուրքիայի հետ Արևմուտքի դեմ, բայց բավարարել Անկարային Կովկասում, թե լինել Մինսկի խմբի հետ Թուրքիայի դեմ, որն ապակայունացնում է Կովկասը: Մոսկվան ստիպված կլինի ընտրություն կատարել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս ամենի մեջ Երևանը ամուր է և ռազմավարական բազմազանություն ունի: Ալիևն ու Էրդողանը հայերի համար օգտակար ապուշներ են. Նրանց ընդլայնման և հակահայկական ռասիզմի շնորհիվ Հայաստանը գնահատվում է միջազգային հանրության աչքում:

Աղբյուրը՝ Lragir.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *