Հարցազրույց քաղաքագետ Կայծ Մինասյանը:
Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի հրետակոծությունը խաղաղ բնակչության ուղղությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարություններով հանդես եկել, Ֆրանսիան ՌԴ-ն, ՆԱՏՕ-ն, այս հայտարարություններով դարձյալ կողմերի միջև հավասարության նշան է դրվում: Ինչո՞ւ, ինչպե ՞ս եք գնահատում:
Քանի դեռ թուրք-ադրբեջանցիները չեն հաջողել փոխել դիվանագիտական հավասարակշռությունը, պիտի հարձակվեն: Բոլոր միջազգային կազմակերպություններն այլ տարբերակ չունեն, քան չեզոքություն պահելը, քանի որ իրենց համար Արցախի հարցը օրակարգի առաջին կետը չէ:
Ի վերջո, կկարողանա՞ միջազգային հանրությունը զսպել Ադրբեջանին, թե ոչ:
Դրսից ոչ մի բան պետք չի սպասել: Իրականությունը դա է:
Ձևով ի՞նչ տեսակ պատերազմ է սա: Տեսակետ կա, որ սա հերթական դավադրությունն է Հայաստանի դեմ, որի նպատակն է այնպես անել, որ Հայաստանը դիմի ՌԴ-ին, որ փոխվի Ղարաբաղյան ճակատի կոնֆիգուրացիան, և խաղաղապահ զորքեր հայտնվեն:
Մոսկվայի կողմից կա այդ հնարավորությունը, բայց դա կնշանակի, որ Ռուսաստանը «ծառայում է» Թուրքիայի շահերին ընդդեմ Արեւմուտքի:
Օրերս մեզ հետ հարցազրույցում նշում էիք, որ Մոսկվան ստիպված կլինի ընտրություն կատարել: Եվ որ մենք շրջադարձային փուլում ենք: Մոսկվան հօգուտ ո՞ւմ որոշում կկայացնի:
Այո, ռուսները ո՞ւր պետք է ձգեն, որ Անկարա-Բաքու շահերն իրականացվեն: Մոսկվան միայն իր շահերն է հետապնդում: Ժամանակն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը:
Ընդհանրապես որքանով է իրատեսական Արցախի անկախության ճանաչումն այս փուլում, դա վտանգներ պարունակո՞ւմ է:
Այո, հնարավոր վտանգներ կան, բայց ի՞նչ ենք մենք ուզում: Պարզ է, որ ազերիները շարունակելու են հարձակվել մինչեւ որ փոխեն իրավիճակը: Մենք ի՞նչ անենք, դիմադրենք ճանաչելով Արցախի անկախությո՞ւնը, թե՞ չճանաչենք Արցախը եւ սպասենք հաջորդ հարձակմանը:
Աղբյուրը` Lragir.am