20.4 C
Yerevan

Կառուցել Ռազմա­վա­րա­կան Քաղա­քա­կա­նություն

Հակոբ Բադալյան

Ոնց երեւում է՝ Վրաստա­նի դեմ արշա­վը շարունակվում է: Անկասկած, մենք կուզենք, որ Վրաստա­նը լինի ամբողջությամբ մեր պատկե­րացրած վարքագծի մեջ: Բայց կան իրո­ղություններ եւ առնվազն պատե­րազմի պահին մենք պետք է հաշվի առնենք դրանք: Ակնհայտ է, որ դրված է Հայաստա­նի ինքնուրույն դիմադրության հարցը եւ նկա­տե­լի ճնշում, որ մենք ստիպված լինենք օգնություն խնդրել, ընդ որում ասեմ՝ կարեւոր չէ, թե ումից, թեեւ այս դեպքում ակնա­ռու է Ռուսաստա­նի հանգա­մանքը՝ ինչպես միշտ:

Ահա այդ համա­տեքստում միանգա­մայն պարզ է, թե ու՞մ կարող է ձեռնտու լինել հայ-վրա­ցա­կան որեւէ լարում, որը կարող է հանգել Վրաստա­նի տարածքում հակա­հայկա­կան դրսեւո­րումնե­րի համար հող նախա­պատրաստե­լուն եւ Հայաստա­նին գործնա­կա­նում նաեւ տնտե­սա­կան պատե­րազմ հայտա­րա­րե­լուն: Դա կարող է ձեռնտու լինել Թուրքիա­յին, Ադրբե­ջա­նին եւ Ռուսաստա­նին: Հայաստա­նին՝ երբեք:

Կլուծենք այս մարտահրա­վե­րի հարցը, հետո արդեն հանգիստ պայմաննե­րում կխո­սենք վրա­ցի­նե­րի հետ: Առա­վել եւս, ասեմ մի բան էլ՝ Հայաստա­նի համար անհրա­ժեշտ սպա­ռա­զի­նության տարբեր տեսակներ Վրաստա­նի տարածքով պարբե­րա­բար եկել են, առանց բարձրա­ձայնե­լու: Մի բան էլ՝ Վրաստա­նում հանրությունը օգոստոսյան պատե­րազմից հետո շատ զգա­յուն է Ռուսա­կան հարցե­րում, էնտեղ ռուսա­կան որեւէ անգամ կիսա­ռազմա­կան բան հայտնվե­լը հղի է քաղա­քա­կան իշխա­նության դեմ մեծ արշա­վով: Վրաստա­նի այսօրվա քաղա­քա­կան իշխա­նությունը մեզ համար ամե­նա­ցանկա­լին է, որ կարող է լինել էնտեղ եղած հնա­րա­վո­րություննե­րից: Իսկ էդ իշխա­նությունը այժմ ընտրա­կան գործընթա­ցի մեջ է եւ մի կողմից մեծ ռիսկ է իր դեմ տրա­մադրել Սահա­կաշվի­լու իշխա­նության շրջա­նից ուժե­ղա­ցած թուրք-ադրբե­ջա­նա­կան ազդե­ցությունը եւ հակա­ռուսա­կան ուժե­րը, որոնք հաճախ Վրաստա­նում նույն սեգմենտն են:

Իսկ մեզ համար կարեւոր է, որ էս ընթացքում Վրաստա­նը շարունա­կի լինել Հայաստա­նի համար տնտե­սա­կան անխա­փան կոմունի­կա­ցիա եւ Վրաստա­նում իշխա­նությունը պահի այսօրվա ուժը: Մենք պետք է կարո­ղա­նանք ոչ միայն լավ եւ վճռա­կան կռվել, մարտ վարել, այլեւ մտա­ծել ու ռազմա­վա­րա­կան քաղա­քա­կա­նություն կառուցել:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3609099329113842

Առնչվող Հոդվածներ