21.6 C
Yerevan

Դաշնակցության Օրվա Վերնա­խա­վը Ինքնա­ջախջախվել Է, Երբ Ընտրել Է Հացկա­տակ Հնա­զանդությունը

Իշխա­նությունը ՀՅԴ-ին «ջախջա­խե­լու» խնդիր չպի­տի ունե­նա, քանզի Դաշնակցության օրվա վերնա­խա­վը ինքնա­ջախջախվել է, երբ ազգա­յին-ընկերվա­րա­կան գաղա­փա­րա­խո­սությունը այլա­սե­րել է հացկա­տակ հնա­զանդության։

Նախկին Դաշնակցա­կան

Ազգա­յին ժողո­վի դաշնակցա­կան պատգա­մա­վոր Արթուր Խաչատրյա­նը 24TV‑ն հարցազրույց է տվել եւ ասել, որ Նիկոլ Փաշինյա­նը Ալիեւին «խոստա­ցել է ընդդի­մությա­նը ջախջա­խել, բայց ընդդի­մությունը ավե­լի շատ ձայներ է ստա­ցել, դրա համար էլ Ալիեւի օգնա­կան Հաջիեւը եկել է Հայաստան, որպեսզի Փաշինյա­նին «ավե­լի ծանր դեղա­հա­բեր» տա»։ Հունի­սի 7‑ի քվեարկության արդյունքնե­րով «Հայաստան» դաշինքը, որ գլխա­վո­րում է Հայաստա­նի երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը, ստա­ցել է մոտ 145 հազար քվե։

Հինգ տարի առաջ ՀՅԴ-Ռոբերտ Քոչարյան կամ Ռոբերտ Քոչարյան- ՀՅԴ տանդե­մը խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում ստա­ցել է քվեարկությա­նը մասնակցած ընտրողնե­րի ձայնե­րի 21, 4 տոկո­սը։ Հունի­սի 7‑ի քվեարկության արդյունքնե­րով այդ ցուցա­նի­շը կազմել է 9,9 տոկոս, այսինքն ավե­լի քան երկու անգամ պակաս։ Նիկոլ Փաշի­նայնի «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գիր» կուսակցությունը, մինչդեռ, քվեարկողնե­րի աջակցության բացարձակ թվա­յին ցուցա­նի­շով դիրքերն ամրապնդել է՝ նախորդ ընտրություննե­րի համե­մատ ստա­նա­լով մոտ հիսուն հազար հավելյալ ձայն։

Այս համե­մա­տությամբ «Հայաստան» դաշինքը արդեն իսկ ջախջախված է, նրա մաս կազմող Դաշնակցության վերնա­խա­վը՝ հատկա­պես։ 

Հինգ տարվա կտրվածքով կորցնել ընտրա­զանգվա­ծի կեսից ավե­լին, ցանկա­ցած քաղա­քա­կան ուժի համար աղետ է։ Բայց դա Դաշնակցության օրվա վերնա­խա­վին չի հուզում։ 

Նրան չի հետաքրքրում, թե ինչպե՞ս պատա­հեց, որ ընտրություննե­րից մի քանի ամիս առաջ արհեստա­կա­նո­րեն ստեղծված «Ուժեղ Հայաստա­նը» հարյուր երե­սունհինգ տարվա քաղա­քա­կան կենսագրություն ունե­ցող Դաշնակցությունից բարձր վարկա­նիշ ունե­ցավ։

Չի հետաքրքրում, քանի որ Դաշնակցությունը եւ մասնա­վո­րա­բար Արթուր Խաչատրյա­նը գերա­զանց գիտի, թե ով է «Ուժեղ Հայաստա­նի» իրա­կան առաջնորդը եւ ինչու է ի սկզբա­նե Սամվել Կարա­պետյա­նին նշա­նա­կել Հայաստա­նի «ընդդի­մության առաջնորդ»՝ հեղի­նա­կազրկե­լով թե ՀՅԴ-ին, թե Ռոբերտ Քոչարյա­նին։

Ահա թե որն է Հայաստա­նի իրա­կան սպառնա­լի­քը, որի հանդեպ անգամ սոսկա­կան տարա­կուսանք ի ցույց դնե­լու իրա­վունք Դաշնակցությունը չունի, չի կարող դժգո­հել, որովհե­տեւ կաշկանդված է վերջին ավե­լի քան քառորդդարյա հացկա­տակ «պայմա­նա­վորվա­ծություննե­րով»։

Արթուր Խաչատրյա­նին հարկ է «խորին խորհուրդ անել», թե ինչպե՞ս պատա­հե­ցավ, որ ազատ, անկախ եւ միա­ցեալ Հայաստա­նի պատգա­մա­խոս կուսակցությունը այսօր ի զորու չէ բարձրա­ձայնել, որ պայքա­րե­լու է ի անուն բռնա­տե­ղա­հանված արցախցի­նե­րի, որպեսզի երաշխա­վո­րի նրանց անվտանգ եւ որպես իրա­վա­տեր վերա­դարձը։ Դաշնակցությունը այդ կարգա­խո­սով ավե­լի մեծա­թիվ աջակցություն կստա­նար, քան կարո­ղա­ցել է Ռոբերտ Քոչարյա­նի հետ Սամվել Կարա­պետյա­նից «մասնա­տել»։

Անկումը կատարյալ է, իշխա­նությունը ՀՅԴ-ին «ջախջա­խե­լու» խնդիր չպի­տի ունե­նա, քանզի Դաշնակցության օրվա վերնա­խա­վը ինքնա­ջախջախվել է, երբ ազգա­յին-ընկերվա­րա­կան գաղա­փա­րա­խո­սությունը այլա­սե­րել է հացկա­տակ հնա­զանդության, որից իշխանսա­ղա­թելյաննե­րը, արմենռուստամյաննե­րը եւ արթուրխա­չատրյաննե­րը ինքնափրկության ելք չունեն, պիտի մնան պատմության փլա­տակնե­րի տակ։ Որպեսզի Դաշնակցության շարքե­րը ի փառս Հայաստա­նի վերածնվեն։

Նախկին Դաշնակցա­կան

Վերոնշյալ գրա­ռումը՝ Մեր Ուղին‑ի խմբագրա­կան կազմը ստա­ցել է էլեկտրո­նա­յին հաղորդագրությամբ.

Առնչվող Հոդվածներ