14.7 C
Yerevan

Հայրե­նի­քը Ամուր Ձեռքե­րում է

Նորայր Մելքոմ Մելքոմյան

Այսօր իմ կրտսեր դստեր ամուսի­նը ռազմա­ճա­կատ մեկնեց։

Չորս օր էր, որ հանգիստ քուն ու դադար չուներ։

Պահեստա­զո­րա­յին էր։ Երկուշաբթի ներկա­յա­ցել էր զինկո­մի­սա­րիատ՝ հաշվառման։ Հաշվա­ռել էին ու տուն ուղարկել. երբ պահանջ լինի կկանչեն։

Բայց չէր հանգստա­նում։ Տղա­նե­րը ռազմա­ճա­կա­տում զենքն ի ձեռ հայրե­նի­քի պաշտպա­նության սուրբ գործին էին լծված։ Իսկ ինքն այստեղ՝ Երև­ա­նում ի՞նչ գործ ուներ։

Չէր համբե­րում, չէր դիմա­նում։

Զինկո­մի­սա­րիատ հեռա­խո­սա­զանգե­րը որո­շա­կիության չէին հանգեցնում։

Այսօր ինքը զինկո­մի­սա­րիատ գնաց։ Կամա­վոր էր գրվել։ Մի քանի ժամից ռազա­ճա­կատ մեկնեց։

Ես հպարտ եմ նրա­նով։ Որպես հայրե­նանվեր մարդ, որպես մեր ազգի արժա­նա­վոր զավակ։ Հպարտ եմ նրա­նով ու նրա­նով ինձ ներկա­յա­ցող սերնդով։

Հայրե­նի­քը ամուր ձեռքե­րում է։

Ես պատե­րազմի դաժա­նություննե­րի մասին շատ եմ լսել ու կարդա­ցել։ Սահմռկե­ցուցիչ պատկե­րա­ցումներ ունեմ։ Հիմա որ մեկնեց, իմ բուռն ցանկությունն է, որ նրան նորից տեսնեմ։ Վահա­նով։ Եւ որպես ինձ հպարտություն պարգև­ող անձ ու սերնդի ներկա­յա­ցուցիչ՝ նրան ամուր կրծքիս սեղմեմ ու ճակա­տը համբուրեմ։

Ի՛նչ բախտա­վոր եմ ես։

Ի՛նչ բախտա­վոր ենք մենք։

30 Սեպտեմբեր 20

Առնչվող Հոդվածներ