14.7 C
Yerevan

Կոչ եմ անում բոլո­րիդ՝ անհա­պաղ ոտքի կանգնել. Արա­յիկ Հարությունյա­նը մեկնում է առաջնա­գիծ

Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը հանդես է եկել կոչով։

Հայոց փառքի ու պարծանքի արժա­նի բանա­կի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, 
Զինա­կից ընկերնե՛ր, 
Նվիրյալ կամավորնե՛ր,

Արցա­խի և Ադրբե­ջա­նի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսի­վությամբ ընթա­նում են ծանր մարտեր: 
Հրե­տա­կո­ծության են ենթարկվել քաղա­քա­ցիա­կան բնա­կա­վայրե­րը, ներառյալ՝ մայրա­քա­ղաք Ստե­փա­նա­կերտը: 

Ազգն ու Հայրե­նի­քը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդի­նե­րի արյան գնով ազա­տագրված սեփա­կան հողի վրա ազատ, անկախ ու արժա­նա­պա­տիվ կերպով ապրե­լու և արա­րե­լու իրա­վունքը: 
Ուստի, հատուկ նշա­նա­կության ստո­րա­բա­ժա­նումնե­րի հետ այժմ մեկնում եմ առաջնա­գիծ՝ իմ բաժին մարտը մղե­լու, քանզի ես արդեն առաջնագծում ավե­լի արժե­քա­վոր կլի­նեմ, քան՝ թիկունքում: 

Կոչ եմ անում բոլո­րիդ՝ անհա­պաղ ոտքի կանգնել և անմնա­ցորդ նվի­րումով պաշտպա­նել սեփա­կան հայրե­նի­քում առանց գոյա­բա­նա­կան վտանգի ապրե­լու մեր անքակտե­լի իրա­վունքը: 

Սա հայրե­նա­կան սուրբ պատե­րազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրա­քանչյուրի առա­վե­լա­գույն մասնակցությամբ ու նվի­րումով։ 
Ես հավա­տում եմ ձեր ոգու արիությա­նը և բազկի ուժին: 

Լինե՛նք արժա­նի մեր Մեծ նախնի­նե­րին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդա­րա­պա­տում, Մեծ հայրե­նա­կա­նում, Արցախյան ազա­տա­մարտում, 2016 թվա­կա­նի Ապրիլյան պատե­րազմում, 2020 թվա­կա­նի Հուլիսյան մարտե­րում իրենց կյանքն են զոհա­բե­րել, որպեսզի մեր մայրե­րի, քույրե­րի, զավակնե­րի յուրա­քանչյուր առա­վոտ խաղա­ղությամբ բացվի, որպեսզի նրանց յուրա­քանչյուր ժպիտ արժա­նա­պատվությամբ ու հպարտությամբ լցվի: 

Լինե՛նք պատասխա­նա­տու մեր ներկա ու գալիք սերունդնե­րի առջև, որպեսզի թույլ չտանք դարա­վոր թշնա­մուն կրկին ցեղասպա­նել մեզ և յաթա­ղան ճոճել մեր գոյության ու արժա­նա­պատվության գլխին, որպեսզի հնա­րա­վո­րություն ու իրա­վունք ընձե­ռենք մեր գալիք սերունդնե­րին լինե­լու և արա­րե­լու հավետ սեփա­կան հողի վրա ու սեփա­կան արժեքնե­րով: 

Մենք բազում հաղթա­նակներ ենք տարել և ստեղծել ենք կազմա­կերպված ու մարտունակ, տարա­ծաշրջա­նում հզոր ու հաղթա­նա­կած բանակ: Հայոց բանակն այսօր ազգա­յին միասնա­կա­նության և համախմբման կենդա­նի մարմնա­ցումն ու առանցքն է: 

Այժմ կրկին ժամն է ազգո­վի դառնա­լու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգե­ղեն հայրե­նա­կան պարիսպ, որին կբախվեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կշպրտվեն գլխա­կո­րույս կերպով: 

Վստահ եմ, որ դուք էլ եք կիսում իմ մտա­հո­գություններն ու համոզմունքնե­րը, որ դուք էլ եք դավա­նում այն համազգա­յին ու համա­մարդկա­յին արժեքնե­րը, հանուն որոնց պետք է կանգնենք անկոտրում ու անվա­րան կերպով։ 

Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միա­սին հաղթե­լու ենք: 
Ձեզ հետ եմ մինչև ՀԱՂԹԱՆԱԿ: 
Ի զե՛ն: 
Պատիվ ունենք:

https://www.facebook.com/CivilNet.TV/posts/3995302903872889

Առնչվող Հոդվածներ