Ազատ բեմ

Մտորումներ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմի մասին

Հաջորդ պատերազմը պլանավորելու ժամանակն է։

Նորայր Էպլեղաթեան

Որովհետև ամբողջ ստրատեգիան, տակտիկան, տեխնոլոգիան և անհրաժեշտ աշխատուժը պլանավորված էին ու կիրառվում են 2020թ․ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ։ Այո՛, մենք կարող ենք զբաղվել սոցցանցերով, որոնք լի են կեղծ նորություններով, հայտարարություններով ու փոխադարձ պահանջներով։ Մենք նաև կարող ենք մթերքներ հավաքել ու ուղարկել ճակատ, որոնք, ինչպես և հույս ունենք, տեղ կհասցվեն ու կբաշխվեն։ Բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին։ Ժամանակակից կոնֆլիկտների ժամանակ ճգնաժամային կազմակերպությունները նախապայմաններ են հանդիսանում ու ժամանակ է պահանջվում, մինչդեռ հատուկ ջանքերը կասկածներ են հարուցում

Նպատակ, ստրատեգիա և տակտիկա

  • Ադրբեջանցիների նպատակը՝ կորցրած հողերը վերագրավելն է, մինչդեռ հայերը փորձում են պահել դրանք։

Հենց այդ պատճառով էլ մի քանի տարին մեկ հայկական բանակը ստուգելու հնարավորություն է առաջանում, քաղած դասերը սովորելու, վերազինվելու և հաջորդ պատերազմին պատրաստվելու(հուսով եմ հաջող մարտին)։ Մարտերի ընդմիջումների  ժամանակ ադրբեջանցիները փորձում են զինվորների ցավ պատճառել սահմանագծին դիպուկ հարվածներ հասցնելով։ Նպատակը մարտական ոգին գցելն է։

  • Կարող եմ ասել, որ պաշտպանական  ձևն անցանկալի է՝
  • Դա հայերին զրկում է նախաձեռնողականությունից
  • Դա ճանապարհ է հարթում նոր դիլեմայի համար՝ ադրբեջանցիները կարող են բազմաթիվ մարտերում պարտվել, մինչդեռ հայերը չեն կարող, ու դա կարող է ողբերգական լինել։ Հիշեցնեմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանների մեջ հեռավորությունն աննշան է։
  • Շատ ավելի խելամիտ կլինի փոխել նպատակն ու փորձել մեծացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածությունը։ Նման մոտեցումը նաև կհասկացնի, որ ամեն ներխուժման համար հարկավոր է վճարել։
  • Իսկ ի՞նչ կա միջազգային հասարակության կարծիքի հետ կապված

Համոզված եմ, որ պետք է հույս դնել միայն սեփական ուժերի վրա։ Եկեք իրատես լինենք։ Հայտարարություններից բացի <<միջազգային հանրությունը>> պահանջում է կրակի անհապաղ դադարեցում։

Պատմաբանները կարող են ուսումնասիրել դեպքերն ու <<կարող են>> եզրահանգումներ անել, թե ո՞վ է եղել ագրեսորն ու կռվի նախաձեռնողը։  Ասում եմ <<կարող են>>, որովհետև պատմությունը հաղթողներն են գրում, ոչ թե պարտվողները։

Սկսած 1994թ․-ից սկսած ադրբեջանցիները բազում անգամներ փորձել են կոնֆլիկտ հրահրել ու նրանց նախագահը հայտարարել է Ղարաբաղը ուժով հետ գրավելու մտադրության մասին։ Միջազգային հանրությունը երբևէ դատապարտել կամ  ինչ որ իրական քայլեր ձեռնարկել կանխելու համար այդ ամենը։

  • Թուրքիան փոխել է հին կանոնները՝ այդ կոնֆլիկտում ներգրավելով ջիհադիստ գրոհայինների։ Նպատակը կայանում է խմբերով մարտիկներ գնելու մեջ, որոնք արնաքամ կլինեն իսկ ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից կորուստները հնարավորինս քիչ կլինեն։ Այդ մեթոդն արդեն իսկ փորձարկվել է Սիրիայում ու բավական արդյունավետ է եղել։                                                                                                                                                                   Թուրքերը նաև հաջողությամբ իրենց բանակի <<դիտակետերն>> են տեղադրել Սիրիայի ջիհադիստական թաղերում՝ բնականաբար ռուսների համաձայնությամբ։  Այդ դիտակետերը ոչ այլ ինչ էին, եթե ոչ պաշտպանիչ վահան այն դեպքում, եթե ջիհադիստները կորցնեին դիրքերն իրենց տարածքում։                                                                                                                                                     Արդյո՞ք մենք  գնում ենք դիտակետերի ուղղությամբ, որոնք տեղադրված են Արցախի սահմանի երկայնքով։
  • Հայաստանը ՀԱՊԿ(Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպություն) անդամ է, որը հայտարարել է, որ  ագրեսիան իրենցից մեկի ուղղությամբ կընկալվի որպես ագրեսիա իրենց բոլորի ուղղությամբ։  Բայց Ռուսաստանը նախընտրում է գործել որպես <<դիվանագետ>>, այլ ոչ որպես հավաքական անվտանգության դաշնակից։                                                                                    Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների անդամ, ում հանձնարարված է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ լուծման ճանապարհներ գտնել։ Այսպիսով Ռուսաստանն ընտրել է ոչ թե ՀԱՊԿ-ի պայմանավորվածությունը, այլ ԵԱՀԿ-ի պլատֆորմը։

ԵԱՀԿ-ն հրապարակել է <<Մադրիդյան սկզբունքները>>, հինգ հոդվածով, որոնցում ասված է՝

  • <<Բոլոր փախստականների՝ իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունք>>։

Ես մի հարց ունեմ այդ սկզբունքի հետ կապված՝

  • Ինչ եք կարծում հայերին Սումգայիթ, Ադրբեջան ուղարկելը լա՞վ միտք է։ Թե դա հերթական խայծն է, որով երաշխավորվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի մշտական վիճակը։
  • Եվ վերջապես, արդյո՞ք մենք պիտի փորձենք պատասխան գտնել հայկական հայրենիքը երկու հանրապետության բաժանելու հարցին՝ մեր դաշնակցին դիվանագիտորեն  ապահովելու համար։

Արցախը Հայաստանի մի մասն է։ Ընդմիշտ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *