24.7 C
Yerevan

Մեր Թիկունքի Առնետնե­րը ու Պատե­րազմի Նոր Դասե­րը

Սուրեն Սահակյան

«Քանի որ էսօրվա ֆեյսբուքի հայկա­կան տիրույթը անկումա­յին տրա­մադրություննե­րով էր աչքի ընկնում, պարտքս եմ համա­րում իմ հակա­ռակ տրա­մադրվա­ծությամբ կիսվել, ինչը, իհարկե, որոշ երև­ույթներ ստվե­րում են ու դրա մասին՝ վերջում։ Կնե­րեք, որ երկար ա ստացվել մի քիչ։

Սկսեմ Փաշինյա­նի մարտա­կո­չից։ Մեզնից ամեն մեկը առընչվել ա նրան, որ մենք, մեր հարա­զատնե­րը, ընկերնեը դիմել են զինկո­մի­սա­րիատ ու պատասխան ստա­ցել, որ դեռ մարդ պետք չի։ Ու հանկարծ լսում ենք, որ Փաշինյանն ասում ա շատ կոնկրետ մարդիկ են պետք։ Էս երկու երև­ույթնե­րը շատ տրա­մա­բա­նո­րեն կարե­լի ա բացատրել։ Նախ, կամա­վորնե­րից բոլո­րը չեն, որ տիրա­պե­տում են ժամա­նա­կա­կից մարտե­րի օրենքնե­րին ու կանոննե­րին։ Ոնց ավագ ընկերնե­րիցս մեկն ա ասում, հին ֆիդա­յի­նե­րը միայն ավտո­մա­տով առաջ գնալ գիտեն (սա, իհարկե, հումոր ա, գրո­տեսկ)։ Էդ անվախ հերոսնե­րը մահը վաղուց հաղթել են մի 25–30 տարի առաջ ու իրենց համար պրոբլեմ չի հեռա­խո­սով հանգիստ խոսելն առաջնագծից (ինչով կրակ են հրա­վի­րում իրենց վրա), պրոբլեմ չեն տեսնում մի տեղ հավաքվել ու ծխել, երբ հակա­ռա­կորդի ԱԹՍ-ները դրա վրա էլ ծրագրա­վորված են, որ մարդկա­յին կուտա­կումներ տեսնեն ու իջնեն սպա­նե­լու։ Իրենք էլ 2016‑ի ապրի­լին ոգև­որված պատմում էին, որ ժամկե­տա­յին զինծա­ռա­յողնե­րը կարգա­պա­հության, գրա­գետ կռվի դասեր կարող են տալ։ Ըստ իս, Փաշինյա­նի կոչը դրան էր ուղղված։ Ոչ թե թնդա­նո­թի միս ա պետք, ոնց հակա­ռա­կորդին, այլ ժամա­նա­կա­կից մարտին տիրա­պե­տող կարգա­պահ զինվորնե­րի կարիք կա։ Դրա համար էլ վերջին մեկ տարում զորացրվածնե­րի հավաք ա ու ոչ մի խուճա­պի բան չկա էստեղ։ Սա հնա­րա­վոր զոհե­րը նվա­զեցնե­լու, բանակն ավե­լի կարգա­պահ ու մոբիլ դարձնե­լու քայլ ա և ոչ մի ուրիշ այլ բան։

Անկումա­յին տրա­մադրություննե­րի հաջորդ առի­թը մեր մարտա­վա­րա­կան նահանջի լուրն էր։ Էդ նահանջն ընդա­մե­նը կես օր տևեց, բայց հասցրեց ֆեյսբուքա­հա­յությա­նը անհանգստացնել։ Մենք սովոր ենք միայն լավ լուրեր լսել, հակա­ռա­կը մեզ ձեռք չի տալիս։ Եվ դա մեր պրոֆե­սիո­նալ բանա­կի շնորհքն ա։ Բանա­կի պրոֆե­սիո­նա­լության մասին ա խոսում նաև էդ նահանջը։ Առա­վո­տից գրվում ու ասվում էր, որ սպա­սում ենք հարձակման և պատրաստ ենք դրան։ Հարձակման պատրաստ լինե­լը չի նշա­նա­կում միայն պատի նման կանգնել ու փոխա­դարձ կոտո­րել զմի­մեանս։ Երե­կո­յան արդեն պարզ դարձավ նահանջի իմաստը։ Ադրբե­ջանցիք միջին վիճա­կագրա­կան «ֆեյսբուքա­հա­յի» նման ոգև­ո­րությունից գլուխը կորցրե­ցին նահանջի փաստից ու վազե­ցին «հանձնած» դիրքե­րը գրա­վե­լու։ Քանի որ տեղանքը դաշտա­յին ա, դա մեր հրե­տա­նուն հնա­րա­վո­րություն տվեց ջախջա­խել գրո­հող հակա­ռա­կորդին, որն 200 զոհ տալով մղկտա­լով հետ գնաց։ Հիմա հարց՝ ձեզ համար լավը ո՞րն էր, որ մենք դիրքե­րից տեղ չշարժվեինք ու ճակատ ճակա­տի կռվե­լով ու մեծ զոհե­րով պահեինք, թե՞ նահանջեինք ու տենց կոտո­րեինք թշնա­մուն։ Ես առա­ջարկում եմ էս հարցում էլ վստա­հել բանա­կին, առա­վել ևս, որ հազար անգամ հայտա­րարվեց, որ նահանջը մարտա­վա­րա­կան ա։Իսկ ի՞նչն ա ի՛նձ անհանգստացնում։

Անհանգստացնում ա էն, որ քաղա­քա­կան ձախո­ղած ժուլիկնե­րի մի խումբ գտավ, որ մեր գործե­րը վատ են ու սկսեց խուճա­պա­յին տրա­մադրություններ տարա­ծել, թե քանի Նիկո­լը վարչա­պետ ա, մեր գործե­րը լավ չեն էլ լինե­լու։ Ցավա­լի ա, որ դրա­նում ներքա­շում են նաև պաշտպա­նության նախա­րար Դավիթ Տոնո­յա­նին (թե իբր մինչև Տոնո­յա­նը չդառնա վարչա­պետ, ռուսնե­րը մեզ հետ չեն)։ Ու տականքության մասին իմ պատկե­րա­ցումնե­րի շրջա­նա­կը լայնա­ցավ։ Դա ինձ համար շատ ցավա­լի ա։ Էս վիճա­կում թիկունքում սենց առնետներ տեսնե­լը հեչ մխի­թա­րա­կան չի։ Նրանց տված վնա­սը չափե­լի չի ինձ համար։Մի ցավա­լի բան էլ կա։ Կապ չունի՝ մարդն ինչքան ա կարդա­ցած, զարգա­ցած, հարուստ, ինտե­լեկտուալ կամ չի կրում էս հատկա­նիշնե­րից ոչ մեկը, կա մի խավ, որը առանց տիրոջ իրեն չի պատկե­րացնում։ Մինչև մի կայսրություն իրեն ճիպո­տով տեղ չուղարկի, ինքը չի կարո­ղա­նում լիարժեք ազատ կյանքով ապրել։ Այ նման մարդիկ էլ մեր սուվե­րե­նությունը սեփա­կան կամոք նվի­րա­բե­րում են ժամա­նա­կի ուժե­ղին՝ ըստ ցանկության ու ճաշա­կի։ Մենք բարդ ժամա­նակներ ենք ապրում, երբ ստիպված ես ապրել սրանց կողքին, նույն օդն ու ճակա­տա­գի­րը կիսել, բայց դե էդ ա, ինչ արած։ Սուվե­րե­նության ուժը էդ մարդիկ չեն էլ հասկա­նա­լու։ Դեռ պետք ա ուրախ լինենք, որ իրենց զավակնե­րը հասկա­նան։ Գոնե էն ժամա­նակ հասկա­նան, երբ տեսնեն էդ ուժը ու իրենց մանկա­պարտե­զից ու դպրո­ցից բացատրվի, օրի­նակնե­րով ցույց տրվի։ Շատ լավ կլի­նի, որ էս պատե­րազմը մի էդպի­սի օրի­նակ դառնա։

Ու միևնույնն ա՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ »

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2046382722160106

Առնչվող Հոդվածներ