26.4 C
Yerevan

ՕՐՎԱՆ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿՐԿՆԵԼ 1920Թ.ԱՇՈՒՆԸ

Վլա­դի­միր Հարությունյան

1920 թ. Կարսի ուղղությամբ կռվող զորա­ջո­կա­տի հատկա­պես շարքա­յին զորա­կազմի համար մշակվեց և սկսեց տարածվել հետևյալ «մեթո­դա­կան ձեռնարկը».

«Հույժ գաղտնի»

Հայաստա­նի կոմունիստնե­րի /բոլշևիկների/ կենտրո­նա­կան կոմի­տեն հրա­հանգում է կուսակցության բոլոր կազմա­կերպություննե­րին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմա­կան գոտի­նե­րում և հատկա­պես Կարսի Գարնի­զոն մեկնող բոլշև­իկնե­րին, անհատ զինվորնե­րի շրջա­նում և առանձին հավա­քույթնե­րում, եթե հնա­րա­վոր է, ինչպես նաև թռուցիկնե­րի միջո­ցով ծավա­լել լայն պրո­պա­գանդա ընդդեմ պատե­րազմի, հիմնա­կան խնդիր դարձնե­լով՝

1. Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստա­նի նկատմամբ ագրե­սիվ նպա­տակներ չունի:

2. Քեմա­լա­կան Թուրքիան Խորհրդա­յին Ռուսաստա­նի դաշնա­կիցն է և պայքա­րում է իր ազգա­յին ազա­տության համար ընդդեմ իմպե­րիա­լիզմի /Անգլիայի, Ֆրանսիա­յի, Հունաստանի/:

3. Հանրա­պե­տա­կան Հայաստա­նի հաղթա­նա­կը Թուրքիա­յի վրա՝ կնշա­նա­կի իմպե­րիա­լիզմի ուժե­ղա­ցումը Մերձա­վոր Արև­ելքում և դրա­նով իսկ կվտանգվի հեղա­փո­խության հաղթա­նա­կը Անդրկովկա­սում, ապա նաև Արև­ելքի խորհրդայնա­ցումը:

4. Հայ բոլշև­իկ կոմունիստնե­րի խնդի­րը պետք է լինի՝ արա­գացնել հանրա­պե­տա­կան Հայաստա­նի պարտությունը, որով և կարա­գացվի Հայաստա­նի խորհրդայնա­ցումը. Այս նպա­տա­կի համար պետք է.

1. Կազմա­լուծել հայկա­կան կռվող բանա­կը բոլոր միջոցնե­րով, այն է.

ա/ կազմա­կերպել դասալքություն և ամեն կերպ խանգա­րել զորա­հա­վա­քին:

բ/ Ռազմա­ճա­կատնե­րում հասկացնել զինվորնե­րին, որպեսզի նրանք չկրա­կեն առա­ջա­ցող թուրքա­կան զինվորնե­րի վրա, այլ լքե­լով դիրքե­րը վերա­դառնան թիկունք:

գ/ Չենթարկվել սպա­նե­րի հրա­մաննե­րին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

2. Այս ամե­նի հետ ամե­նաէա­կանն է հասկացնել հանրա­պե­տա­կան Հայաստա­նի զինվորնե­րին, որ հաղթող թուրքա­կան ասքյա­րը հեղա­փո­խա­կան ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործո­ղություն պարտված երկրի վերա­բերյալ, այլ կօժանդա­կի աշխա­տա­վոր հայ ժողովրդին ազատվե­լու իմպե­րիա­լիստա­կան գործա­կալ դաշնակցությունից:

3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցա­կաննե­րի տիրա­պե­տությունից ազատվե­լով ‘Հայաստա­նը ընդմիշտ կկապվի Ռուսաստա­նի հետ ընդմիշտ վերջ կտրվի պատե­րազմին և սովին ու մշտա­կան ընդհա­րումնե­րից քայքայված երկի­րը կլիա­նա Ռուսաստա­նի հացով և մասնա­կի­ցը կդառնա համաշխարհա­յին հեղա­փո­խության մեծ գործին:

«Ծանո­թություն- Գրությունը կարդալ սահմա­նա­փակ ժողո­վում և կարդա­լուց հետո անմի­ջա­պես այրել: Հայաստա­նի կոմ.կուս.կենտրոնական կոմի­տեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրի­ջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան Նո. 218 Բաքու 1920 ՍԵՊ 20»

Դրան հետև­ե­ցին արդեբ «գործնա­կան պարապմունքնե­րը». «…«ռազմաբէմ»նետվեց մի բուռն հայ երի­տա­սարդութիւն: Բայց այդ եկվորնե­րը գնում էին ոչ թէ մեռնե­լու, ապա սիրված լինե­լու երազնե­րով, այլ որպէս ռուս լրտեսներ և ռուս պրօ­պա­գանդիստներ գնում էին լքե­լու հայկա­կան թշվառ բանա­կը և ստեղծե­լու այն սօդօ­մը, ուր պէտք է խորտակվէր հայկա­կան անիշխա­նութիւնը»: Այդ «հայրե­նա­սեր» հայ երի­տա­սարդնե­րը, հայտնվե­լով դիրքե­րում, վճռա­կան պահին նախ սկսում էին գոռալ թե « … մեր ընկեր բոլշև­իկնե­րի դեմ մենք կռվել չենք ուզում, եկող թուրքե­րը մեր ընկերներն են», հետո ցուցադրա­բար գցում էին զենքը և դիմում փախուստի, հորդո­րե­լով մյուս զինվորնե­րին հետև­ել իրենց օրի­նա­կին:

Արդյունքը եղավ այն, որ թուրքին հոժա­րա­կամ և ուրախսրտով-սաղ ջանով գերի հանձնվեց մի ամբողջ զորա­խումբ. 3 գենե­րալ, 90 բարձրաստի­ճան սպա, 3000 ցածրաստի­ճան զինվո­րա­կան: Հետո դրանց գումարվեց ևս 5000 գերե­վարված առողջ տղա­մարդ: Գերությունից հետ եկավ 650–700 մարդ, իսկ բնակչության մեջ կորուստը թուրքա­կան արշա­վանքի արդյունքում կազմեց 198 հազար մարդ: Դե հողերն էլ‘ թուրքին փեշքեշ:

Առնչվող Հոդվածներ