Ազատ բեմ

ՕՐՎԱՆ ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿՐԿՆԵԼ 1920Թ.ԱՇՈՒՆԸ

Վլադիմիր Հարությունյան

1920 թ. Կարսի ուղղությամբ կռվող զորաջոկատի հատկապես շարքային զորակազմի համար մշակվեց և սկսեց տարածվել հետևյալ «մեթոդական ձեռնարկը».

«Հույժ գաղտնի»

Հայաստանի կոմունիստների /բոլշևիկների/ կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին, անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում, եթե հնարավոր է, ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝

1. Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:

2. Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազգային ազատության համար ընդդեմ իմպերիալիզմի /Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի/:

3. Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթանակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:

4. Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը. Այս նպատակի համար պետք է.

1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.

ա/ կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:

բ/ Ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:

գ/ Չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:

2. Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից:

3. Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով `Հայաստանը ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործին:

«Ծանոթություն- Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ.կուս.կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան Նո. 218 Բաքու 1920 ՍԵՊ 20»

Դրան հետևեցին արդեբ «գործնական պարապմունքները». «…«ռազմաբէմ»նետվեց մի բուռն հայ երիտասարդութիւն: Բայց այդ եկվորները գնում էին ոչ թէ մեռնելու, ապա սիրված լինելու երազներով, այլ որպէս ռուս լրտեսներ և ռուս պրօպագանդիստներ գնում էին լքելու հայկական թշվառ բանակը և ստեղծելու այն սօդօմը, ուր պէտք է խորտակվէր հայկական անիշխանութիւնը»: Այդ «հայրենասեր» հայ երիտասարդները, հայտնվելով դիրքերում, վճռական պահին նախ սկսում էին գոռալ թե « … մեր ընկեր բոլշևիկների դեմ մենք կռվել չենք ուզում, եկող թուրքերը մեր ընկերներն են», հետո ցուցադրաբար գցում էին զենքը և դիմում փախուստի, հորդորելով մյուս զինվորներին հետևել իրենց օրինակին:

Արդյունքը եղավ այն, որ թուրքին հոժարակամ և ուրախսրտով-սաղ ջանով գերի հանձնվեց մի ամբողջ զորախումբ. 3 գեներալ, 90 բարձրաստիճան սպա, 3000 ցածրաստիճան զինվորական: Հետո դրանց գումարվեց ևս 5000 գերեվարված առողջ տղամարդ: Գերությունից հետ եկավ 650-700 մարդ, իսկ բնակչության մեջ կորուստը թուրքական արշավանքի արդյունքում կազմեց 198 հազար մարդ: Դե հողերն էլ` թուրքին փեշքեշ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *