Ազատ բեմ

Անգլիայի մեղավոր լռությունը

Թուրքիայի խաղը, ինչպես որ լավ գիտե Ջոնսոնը մահացու է

Վարչապետի նախնուն սպանել են հայերի ցեղասպանությունը քննդադատելու համար

Եթե կարող եք փորձեք մի այսպիսի բան պատկերացնել. Գերմանիան ռազմապես միջամտում է իսրայելա-պաղեստինյան վեճին, վարձկաններ է ուղարկում հրեական պետության դեմ մարտնչելու համար, իր կործանիչներն է ուղարկում իսրայելցիներին խփելու համար ու ԱԹՍ-ներ՝ քաղաքացիական շրջանները ռմբակոծելու համար:

Դա անհնար է պատկերացնել, որովհետև  ժամանակակից Գերմանիան խորապես գիտակցում է իր պատմական սխալներն ու դրանով պայմանավորված բարոյական պատասխանատվությունը: Հոլոքոստի ժխտումը քրեական հանցանք է համարվում ու Բեռլինում բազմաթիվ հուշարձաններ կան հրեա զոհերին նվիրված:

Լրիվ հակապատկերն է Թուրքիան, որտեղ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը արգելում է «ցեղասպանություն» որակել 1915թ. հայերի հանդեպ իրականացված սառը պլանավորված մասսայական սպանությունները, ու նույնիսկ այնպիսի մեծ գրողներ, ինչպիսիք են Օրհան Փամուքն ու Էլին Շաֆաքը դատարանի առաջ են կանգնել այն բանի համար, որ իրենց գեղարվեստական կերպարները խոսել են այդ մասին:

Եվ այսպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զուտ քաղաքական շահ է տեսնում հազարավոր ջիհադիստ-վարձկաններին սիրիական քաղաքացիական պատերազմից այստեղ ուղարկելով, որպեսզի նրանք ադրբեջանական բանակի հետ մեկտեղ կռվեն հայերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքների համար՝ օգտագործելով ԱԹՍ-ներ՝ ուղղված մայրաքաղաքի  բնակչության դեմ ու իր  կործանիչները կիրառելով հայկական օդային տարածքում՝ մահացու հետևանքներով:

Այս տարածաշրջանը, որտեղ միշտ հայ բնակչություն է եղել, Ստալինի ձեռքով դարձել է  Ադրբեջանական Խորհրդային Հանրապետության մի մասը: ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով տարածաշրջանի ժողովուրդը քվեարկեց հանուն անկախության: Դա պատերազմի հանգեցրեց, որի ժամանակ հազարավոր մարդիկ սպանվեցին և շատ ուրիշներն էլ տեղահանվեցին: Ռուսական միջամտությամբ ձևավորված խաղաղությունը վերջացավ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործունեությունը: Մի նորությունն էլ թուրքական ակտիվ մասնակցությունն էր այն հարցին, որն արտաքնապես լոկալ խնդրի տեսք ուներ:

Սա ամենաթարմ օրինակն է այն բանի, որ Էրդողանը վճռել է իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավորը դառնալ նախկին Օսմանյան կայսրության տարածքների ցանկացած կոնֆլիկտում  Նա արդեն իսկ դա արել է Սիրիայում, Լիբիայում, իսկ հիմա նաև Կովկասում: Զարմանալի է, որ դա անում է ՆԱՏՕ-ի անդամը ու դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա ընդգծել:

Դա ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ անկարողությունն է ինչ որ բան ասելու(էլ չասած ինչ որ բան անելու) թուրքական այս ստրատեգիայի դեմ, որը անցյալ տարվա նոյեմբերին Ֆրանսիայի նախագահ Մակրոնին դրդեց կազմակերպությանը «մեռյալ ուղեղ» անվանելու: Մակրոնը մեկ շաբաթ առաջ հրապարակային կերպով հայտարարեց Անկարայի կողմից հազարավոր վարձկան-իսլամիստներ Լեռնային Ղարաբաղ  ուղարկելու մասին, հստակ նշելով, որ. «Դա միանգամայն նոր փաստ է, որը փոխում է իրադրությունը»:

Ի հակադրություն այս ամենի, բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է: Մանավանդ որ հայ ժողովուրդը, որ առաջինն է պաշտոնապես քրիստոնեությունը ճանաչել որպես պետական կրոն, դեռ Հռոմեական Կայսրությունից էլ առաջ, միշտ էլ հիացրել է որոշ անգլիացիների:  Լորդ Բայրոնը հայտարարել է, որ «հայոց լեզուն Աստծո հետ խոսելու համար է»(և փորձել է սովորել):  Ուիլիամ Գլադսթոնն ասել է, որ. «Ծառայել Հայաստանին, նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»:

Ավելի ուշ պրեմիեր-մինիստր Ունիսթոն Չերչիլը հասկացրեց, թե ինչ է տեղի ունեցել այս ժողովրդի հետ. «1915թ. թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրականացրել տխրահռչակ կոտորածն ու հայերի արտաքսումը Փոքր Ասիա…Կասկածի առիթ չկա, որ այդ հանցագործությունը նախապես ծրագրված էր և իրակացված քաղաքական պատճառներով»:

Եվ իրականում այդպես է՝ օսմանները ծանր պարտություն կրեցին Բալկանյան պատերազմների ժամանակ 1912-13թթ, և նրանց միլիոնավոր մահմեդական հայրենակիցները փախան արևելք: Ծրագիրն այն էր, որ անատոլիական նահանգներն օգտագործել որպես «նոր հայրենիք» ու հայերի ոչնչացնել, մինչդեռ այն մի ժամանակ Հայկական թագավորության տարած էր(մինչ այն պահը, երբ նվաճվեց Օսմանյան Կայսրության կողմից):

 Այսպիսով մոտ 1.5 մլն հայերն սպանվեցին իրենց բնակության վայրերում կամ(հատկապես կանանց ու երեխաների պարագայում) քշվեցին մեռնելու անապատներում:  Նրանց ունեցվածն ու կարողությունը, հայերը գերազանց վաճառականներ էին, բաժան-բաժան արվեց սպանդի կազմակերպիչների մեջ:

Դա Հիտլերի Լիբենսրաումի քաղաքականության նախատիպն էր: Նյուրնբերգյան դատարանին ներկայացված ապացույցների մեջ կար նաև Օբերզալցբերգում իր գեներալներին տրված հանգստացնող կոչը՝ Լեհաստան ներխուժելուց անմիջապես առաջ: Հիտլերը հռետորական հարց էր տվել. «Ո՞վ է այժմ խոսում հայերի ոչնչացման մասին»:

Այդ ամենի կազմակերպիչների լեզվով այդ ցեղասպանությունը ևս լինելու էր կենսաբանական փորձարան նացիստների համար: Բժիշկ Մեհմեդ Ռեզիդը՝. Դիարբեքիրի նահանգապետը, հայտարարել էր. «Մենք նրանց ոչնչացնում ենք ավելի արագ, քան նրանք իրենք կոչնչանան:…հայկական բանդաները մի խումբ վնասարար միկրոբներ են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞թե բժշկի պարտականությունը չէ միկրոբների վերացումը»:

Իրականում բրիտանական պրեմիեր-մինիստրի ընտանիքը շատ մոտ կերպով կապված է այս էպիզոդին: Բորիսը՝ Ջոնսոնի նախապապը, հայրական գծով Ալի Քեմալ Բեյը՝ թուրքական լրագրող ու թերթի խմբագիր, ով զբաղվում էր քաղաքականությամբ ու դարձել էր Օսմանյան Կայսրության ներքին գործերի նախարարը: Նա, հավանաբար ավելի շատ քան ինչ որ այլ մեկը օսմանյան մեջ, կարևոր կերպար էր, ով որոշել էր պատասխանատվության կանչել մասսայական կոտորածի հազարավոր մեղավորներին: Խոսքն այդ մասին է:

1919թ. նա գրել է.«Չփորձեք մեղքը հայերի վրա բարդել: Մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե իբր աշխարհը լի է հիմարներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, որոնց տեղահանել ու սպանել ենք…պատմականորեն տեղի է ունեցել միահամուռ հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Հենց այս արտահայտությունն էլ(որն իր մեջ ինչ որ բան ուներ իր մեծ թոռան արձակից) հանգեցրեց Քեմալի առևանգմանը Ստամբուլյան վարսավիրանոցից, քարածեծ անելուն:  Վկայություններից մեկում ասվում է.«նրա արնաթաթախ մարմինը կարակուլի պես հոշոտված էր», կարդացեք «Արթին Քեմալ»:  Բանը կայանում է նրանում, որ «Արթինը» հայկական անուն է, մարդասպանների տեսակետը՝ հանցանք նրա դիակի վրա:

Ինչքան որ ինձ է հայտնի, մինչ Բորիս Ջոնսոնը, ինչպես ասում են հպարտանում էր իր թուրքական ծագմամբ ու երբ նա դարձավ պրեմիեր-մինիստր, նրան հայտարարեցին որպես «Թուրքական Մամուլի  Օսմանյան թոռ», թեև ինքը երբեք հրապարակայնորեն չի խոսել ոչ իր նախապապի սպանության, ոչ էլ դրա պատճառների մասին:

Ես խիստ կասկածում եմ, որ նա ըմբռնեց այս թեման սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը ակներև է վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Էրդողնաը հայտարարություն արեց այն մասին, որ. «Երկու լիդերները տնտեսական քննարկումներ են արել 20 մլրդի առևտրային ծավալին հասնելու համար, քանի որ այն տեղափոխվում է պաշտպանական ոլորտում որպես համագործակցային արդյունաբերություն»:

Երեք հարց է առաջանում: Էրդողանն իսկապե՞ս այն մարդն է, որին բրիտանական իշխանությունները պիտի աջակցեն զենքի վաճառքի մեծացման հարցում: Ինչպե՞ս կզգա իրեն պրեմիեր-մինիստրը, եթե հասկանա, որ իրենք սովորել են ավելի ու ավելի շատ հայեր կոտորելուն: Իսկ ի՞նչ կասեր նրա մեծ նախապապը:

Աղբյուրը՝ Thetimes.co.uk

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *