20.4 C
Yerevan

Անգլիա­յի մեղա­վոր լռությունը

Թուրքիա­յի խաղը, ինչպես որ լավ գիտե Ջոնսո­նը մահա­ցու է

Վարչա­պե­տի նախնուն սպա­նել են հայե­րի ցեղասպա­նությունը քննդա­դա­տե­լու համար

Եթե կարող եք փորձեք մի այսպի­սի բան պատկե­րացնել. Գերմա­նիան ռազմա­պես միջամտում է իսրա­յե­լա-պաղեստինյան վեճին, վարձկաններ է ուղարկում հրեա­կան պետության դեմ մարտնչե­լու համար, իր կործա­նիչներն է ուղարկում իսրա­յելցի­նե­րին խփե­լու համար ու ԱԹՍ-ներ՝ քաղա­քա­ցիա­կան շրջաննե­րը ռմբա­կո­ծե­լու համար:

Դա անհնար է պատկե­րացնել, որովհետև  ժամա­նա­կա­կից Գերմա­նիան խորա­պես գիտակցում է իր պատմա­կան սխալներն ու դրա­նով պայմա­նա­վորված բարո­յա­կան պատասխա­նատվությունը: Հոլո­քոստի ժխտումը քրեա­կան հանցանք է համարվում ու Բեռլի­նում բազմա­թիվ հուշարձաններ կան հրեա զոհե­րին նվիրված:

Լրիվ հակա­պատկերն է Թուրքիան, որտեղ Քրեա­կան օրենսգրքի 301-րդ հոդվա­ծը արգե­լում է «ցեղասպա­նություն» որա­կել 1915թ. հայե­րի հանդեպ իրա­կա­նացված սառը պլա­նա­վորված մասսա­յա­կան սպա­նություննե­րը, ու նույնիսկ այնպի­սի մեծ գրողներ, ինչպի­սիք են Օրհան Փամուքն ու Էլին Շաֆա­քը դատա­րա­նի առաջ են կանգնել այն բանի համար, որ իրենց գեղարվեստա­կան կերպարնե­րը խոսել են այդ մասին:

Եվ այսպես նախա­գահ Ռեջեփ Թայիփ Էրդո­ղա­նը զուտ քաղա­քա­կան շահ է տեսնում հազա­րա­վոր ջիհա­դիստ-վարձկաննե­րին սիրիա­կան քաղա­քա­ցիա­կան պատե­րազմից այստեղ ուղարկե­լով, որպեսզի նրանք ադրբե­ջա­նա­կան բանա­կի հետ մեկտեղ կռվեն հայե­րի դեմ Լեռնա­յին Ղարա­բա­ղի վիճե­լի տարածքնե­րի համար՝ օգտա­գործե­լով ԱԹՍ-ներ՝ ուղղված մայրա­քա­ղա­քի  բնակչության դեմ ու իր  կործա­նիչնե­րը կիրա­ռե­լով հայկա­կան օդա­յին տարածքում՝ մահա­ցու հետև­անքնե­րով:

Այս տարա­ծաշրջա­նը, որտեղ միշտ հայ բնակչություն է եղել, Ստա­լի­նի ձեռքով դարձել է  Ադրբե­ջա­նա­կան Խորհրդա­յին Հանրա­պե­տության մի մասը: ԽՍՀՄ‑ի փլուզման հետև­անքով տարա­ծաշրջա­նի ժողո­վուրդը քվեարկեց հանուն անկա­խության: Դա պատե­րազմի հանգեցրեց, որի ժամա­նակ հազա­րա­վոր մարդիկ սպանվե­ցին և շատ ուրիշներն էլ տեղա­հանվե­ցին: Ռուսա­կան միջամտությամբ ձևա­վորված խաղա­ղությունը վերջա­ցավ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբե­ջա­նը վերսկսեց ռազմա­կան գործունեությունը: Մի նորությունն էլ թուրքա­կան ակտիվ մասնակցությունն էր այն հարցին, որն արտաքնա­պես լոկալ խնդրի տեսք ուներ:

Սա ամե­նա­թարմ օրի­նակն է այն բանի, որ Էրդո­ղա­նը վճռել է իսլա­միզմի գլխա­վոր ռազմա­կան հովա­նա­վո­րը դառնալ նախկին Օսմանյան կայսրության տարածքնե­րի ցանկա­ցած կոնֆլիկտում  Նա արդեն իսկ դա արել է Սիրիա­յում, Լիբիա­յում, իսկ հիմա նաև Կովկա­սում: Զարմա­նա­լի է, որ դա անում է ՆԱՏՕ‑ի անդա­մը ու դեռևս միայն ֆրանսիա­կան կառա­վա­րությունն է պատրաստ դա ընդգծել:

Դա ՆԱՏՕ‑ի ինստի­տուցիո­նալ անկա­րո­ղությունն է ինչ որ բան ասելու(էլ չասած ինչ որ բան անե­լու) թուրքա­կան այս ստրա­տե­գիա­յի դեմ, որը անցյալ տարվա նոյեմբե­րին Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նին դրդեց կազմա­կերպությա­նը «մեռյալ ուղեղ» անվա­նե­լու: Մակրո­նը մեկ շաբաթ առաջ հրա­պա­րա­կա­յին կերպով հայտա­րա­րեց Անկա­րա­յի կողմից հազա­րա­վոր վարձկան-իսլա­միստներ Լեռնա­յին Ղարա­բաղ  ուղարկե­լու մասին, հստակ նշե­լով, որ. «Դա միանգա­մայն նոր փաստ է, որը փոխում է իրադրությունը»:

Ի հակադրություն այս ամե­նի, բրի­տա­նա­կան կառա­վա­րության լռությունն ամո­թա­լի է: Մանա­վանդ որ հայ ժողո­վուրդը, որ առա­ջինն է պաշտո­նա­պես քրիստո­նեությունը ճանա­չել որպես պետա­կան կրոն, դեռ Հռո­մեա­կան Կայսրությունից էլ առաջ, միշտ էլ հիացրել է որոշ անգլիա­ցի­նե­րի:  Լորդ Բայրո­նը հայտա­րա­րել է, որ «հայոց լեզուն Աստծո հետ խոսե­լու համար է»(և փորձել է սովո­րել):  Ուի­լիամ Գլադսթոնն ասել է, որ. «Ծառա­յել Հայաստա­նին, նշա­նա­կում է ծառա­յել քաղա­քակրթությա­նը»:

Ավե­լի ուշ պրե­միեր-մինիստր Ունիսթոն Չերչի­լը հասկացրեց, թե ինչ է տեղի ունե­ցել այս ժողովրդի հետ. «1915թ. թուրքա­կան կառա­վա­րությունը սկսեց և անխղճո­րեն իրա­կա­նացրել տխրահռչակ կոտո­րածն ու հայե­րի արտաքսումը Փոքր Ասիա…Կասկածի առիթ չկա, որ այդ հանցա­գործությունը նախա­պես ծրագրված էր և իրա­կացված քաղա­քա­կան պատճառնե­րով»:

Եվ իրա­կա­նում այդպես է՝ օսմաննե­րը ծանր պարտություն կրե­ցին Բալկանյան պատե­րազմնե­րի ժամա­նակ 1912–13թթ, և նրանց միլիո­նա­վոր մահմե­դա­կան հայրե­նա­կիցնե­րը փախան արև­ելք: Ծրա­գիրն այն էր, որ անա­տո­լիա­կան նահանգներն օգտա­գործել որպես «նոր հայրե­նիք» ու հայե­րի ոչնչացնել, մինչդեռ այն մի ժամա­նակ Հայկա­կան թագա­վո­րության տարած էր(մինչ այն պահը, երբ նվաճվեց Օսմանյան Կայսրության կողմից):

 Այսպի­սով մոտ 1.5 մլն հայերն սպանվե­ցին իրենց բնա­կության վայրե­րում կամ(հատկապես կանանց ու երե­խա­նե­րի պարա­գա­յում) քշվե­ցին մեռնե­լու անա­պատնե­րում:  Նրանց ունեցվածն ու կարո­ղությունը, հայե­րը գերա­զանց վաճա­ռա­կաններ էին, բաժան-բաժան արվեց սպանդի կազմա­կերպիչնե­րի մեջ:

Դա Հիտլե­րի Լիբենսրաումի քաղա­քա­կա­նության նախա­տիպն էր: Նյուրնբերգյան դատա­րա­նին ներկա­յացված ապա­ցույցնե­րի մեջ կար նաև Օբերզալցբերգում իր գենե­րալնե­րին տրված հանգստացնող կոչը՝ Լեհաստան ներխուժե­լուց անմի­ջա­պես առաջ: Հիտլե­րը հռե­տո­րա­կան հարց էր տվել. «Ո՞վ է այժմ խոսում հայե­րի ոչնչացման մասին»:

Այդ ամե­նի կազմա­կերպիչնե­րի լեզվով այդ ցեղասպա­նությունը ևս լինե­լու էր կենսա­բա­նա­կան փորձա­րան նացիստնե­րի համար: Բժիշկ Մեհմեդ Ռեզի­դը՝. Դիարբե­քի­րի նահանգա­պե­տը, հայտա­րա­րել էր. «Մենք նրանց ոչնչացնում ենք ավե­լի արագ, քան նրանք իրենք կոչնչանան:…հայկական բանդա­նե­րը մի խումբ վնա­սա­րար միկրոբներ են, որոնք վարա­կել են հայրե­նի­քի մարմի­նը: Մի՞թե բժշկի պարտա­կա­նությունը չէ միկրոբնե­րի վերա­ցումը»:

Իրա­կա­նում բրի­տա­նա­կան պրե­միեր-մինիստրի ընտա­նի­քը շատ մոտ կերպով կապված է այս էպի­զո­դին: Բորի­սը՝ Ջոնսո­նի նախա­պա­պը, հայրա­կան գծով Ալի Քեմալ Բեյը՝ թուրքա­կան լրագրող ու թերթի խմբա­գիր, ով զբաղվում էր քաղա­քա­կա­նությամբ ու դարձել էր Օսմանյան Կայսրության ներքին գործե­րի նախա­րա­րը: Նա, հավա­նա­բար ավե­լի շատ քան ինչ որ այլ մեկը օսմանյան մեջ, կարև­որ կերպար էր, ով որո­շել էր պատասխա­նատվության կանչել մասսա­յա­կան կոտո­րա­ծի հազա­րա­վոր մեղա­վորնե­րին: Խոսքն այդ մասին է:

1919թ. նա գրել է.«Չփորձեք մեղքը հայե­րի վրա բարդել: Մենք չպետք է շողո­քորթենք ինքներս մեզ, թե իբր աշխարհը լի է հիմարնե­րով: Մենք թալա­նել ենք այն մարդկանց ունեցվածքը, որոնց տեղա­հա­նել ու սպա­նել ենք…պատմականորեն տեղի է ունե­ցել միա­հա­մուռ հանցա­գործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Հենց այս արտա­հայտությունն էլ(որն իր մեջ ինչ որ բան ուներ իր մեծ թոռան արձա­կից) հանգեցրեց Քեմա­լի առև­անգմա­նը Ստամբուլյան վարսա­վի­րա­նո­ցից, քարա­ծեծ անե­լուն:  Վկա­յություննե­րից մեկում ասվում է.«նրա արնա­թա­թախ մարմի­նը կարա­կուլի պես հոշոտված էր», կարդա­ցեք «Արթին Քեմալ»:  Բանը կայա­նում է նրա­նում, որ «Արթի­նը» հայկա­կան անուն է, մարդասպաննե­րի տեսա­կե­տը՝ հանցանք նրա դիա­կի վրա:

Ինչքան որ ինձ է հայտնի, մինչ Բորիս Ջոնսո­նը, ինչպես ասում են հպարտա­նում էր իր թուրքա­կան ծագմամբ ու երբ նա դարձավ պրե­միեր-մինիստր, նրան հայտա­րա­րե­ցին որպես «Թուրքա­կան Մամուլի  Օսմանյան թոռ», թեև ինքը երբեք հրա­պա­րա­կայնո­րեն չի խոսել ոչ իր նախա­պա­պի սպա­նության, ոչ էլ դրա պատճառնե­րի մասին:

Ես խիստ կասկա­ծում եմ, որ նա ըմբռնեց այս թեման սեպտեմբե­րի 28-ին Էրդո­ղա­նի հետ հեռա­խո­սազրույցի ժամա­նակ, որը ակներև է վերա­բերվում էր Լեռնա­յին Ղարա­բա­ղի իրա­վի­ճա­կին: Էրդողնաը հայտա­րա­րություն արեց այն մասին, որ. «Երկու լիդերնե­րը տնտե­սա­կան քննարկումներ են արել 20 մլրդի առևտրա­յին ծավա­լին հասնե­լու համար, քանի որ այն տեղա­փոխվում է պաշտպա­նա­կան ոլորտում որպես համա­գործակցա­յին արդյունա­բե­րություն»:

Երեք հարց է առա­ջա­նում: Էրդո­ղանն իսկապե՞ս այն մարդն է, որին բրի­տա­նա­կան իշխա­նություննե­րը պիտի աջակցեն զենքի վաճառքի մեծացման հարցում: Ինչպե՞ս կզգա իրեն պրե­միեր-մինիստրը, եթե հասկա­նա, որ իրենք սովո­րել են ավե­լի ու ավե­լի շատ հայեր կոտո­րե­լուն: Իսկ ի՞նչ կասեր նրա մեծ նախա­պա­պը:

Աղբյուրը՝ Thetimes.co.uk

Առնչվող Հոդվածներ