Ազատ բեմ

Մտորումներ 2020թ. սեպտեմբերյան պատերազմի մասին- մաս 3

Նորայր Էպլիղաթեան

Բազմաթիվ օրինակներ վերցնում եմ լիբանանյան և սիրիական «քաղաքացիական» պատերազմներից: Մի քանի հրադադարներ են եղել, որոնք օգտագործվել են ընդմիջումների ու վերախմբավորման համար, մինչդեռ մյուս դեպքերը օգտագործվել են թշնամու կամքը փորձելու կամ տարածաշրջանային գերտերություններին հանգստացնելու համար:

Երկու գործոն են անհանգստություն առաջացնում՝ Թուրքիայի ակտիվ միջամտությունն ու ջիհադիստական ուժերի կիրառումը:

Թուրքերը կմարտնչեն մինչև վերջին ադրբեջանցին ու ջիհադիստը: Պարզապես նայեք, թե ինչ կատարվեց Նախիջևանում:

Գուցե տեղին չէ, բայց ակամայից հիշեցի յոգիզմից Յոգ Բերրայի խոսքերը. «Ոչինչ դեռ վերջացած չէ, քանի դեռ չի վերջացել» ու մենք էլ դեռ խաղաղության պայմանագիր ունենք:

Էմոցիոնալ կոչերն ընդդեմ արտաքին քաղաքականության ռեալիզմի՝

Մեզ մոտ էմոցիոնալ կոչերը լավ են ստացվում, բայց հիմնակատում այն ակտիվ է սոց. հարթակներում: Թուրքիան լավ է արտաքին քաղաքականության ռեալիզմի առումով ու դուք բազմաթիվ հոդվածներ եք կարդացել, որոնցում պաշտպանվում է ադրբեջանական գործն ու տարածքային ամբողջականությունը:

Վեջին անգամ հասարակական միտքը հաղթել է արտաքին քաղաքականության ռեալիզմին Վիետնամի պատերազմի ժամանակ ու դա ամերիկյան երիտասարդ սերնդի՝ պատերազմի դեմ ընդվզման արդյունքն էր:

Մեր էմոցիոնալ հորդորները ուղղված են մարդկանց, որոնք սովորաբար դերակատարում չունեն արտաքին քաղաքական որոշումներում:  Ընդ որում, մեր պատումները բավական «միամիտ են»: Օրինակ՝ առաջին քրիստոնյա ժողովուրդ լինելը չի երաշխավորում ակտիվ օժանդակություն ստանալ ինչ որ մեկի կողմից, ով նույնիսկ գիտե կամ հավատում է, որ այդ ամենը ճիշտ է:

Ներկայումս «ցեղասպանություն» եզրույթը կորցրել է այն նշանակությունը, որ մենք՝ հայերս, տալիս ենք դրան: Դա կարմիր քմերների զանգվածային սպանությունն է, ցեղասպանությունը Ռուանդայում, Դարֆուրի վիճահարույց ցեղասպանությունը, Դաիշի կողմից եզդիների ցեղասպանությունը և շատ ու շատ այլ օրինակներ: «Ցեղասպանություն» եզրույթը կիրառվում էէ ոչ թե արդարության հասնելու, այլ քաղաքական նպատակներով:  Այո՛, որոշ երկրներ կսատարեն մեզ, բայց առաջին հերթին Թուրքիային ու նրա քաղաքականության ընդդիմանալու համար(այլ ոչ այն պատճառով, որ մենք նրանց համոզել ենք մեր պատմություններով):

Վերակազմավորում՝

Հրաչ Քալսակյանը հստակ պատճառներ է բերել մի շարք ոլորտների (ներառյալ Հայաստանի Հանրապետությունը) վերակազմավորման համար:  Կբավարարվեմ մեկնաբանություններով ու նրա YouTube-յան ալիքը ցույց կտամ

Պարադիգմայի հերթափոխ՝

-եթե(80+10+ջիհադիստներ) դրվում են 3 մլն հայերի դեմ, ապա ավելի լավ է թեքվել դեպի անհամաչափ պատերազմ

-հայերը չեն կարող պատրաստվել ու նախորդ պատերազմը շարունակել: Վաղ թե ուշ այդ սխալը թանկ կնստի մեր վրա:

-ռազմական ծախսերի աճման ու քաղաքական խաղադրույքների բարձրացման ֆոնին այս պատերազմը վերածվել է գոյամարտի: Մենք չենք կարող մեզ պաշտպանել հնացած զենքով, ինչպես, որ չկարողացան արաբական երկրները(60-ական ու 70-ական թվականներին) օգտագործելով հին, խորհրդային տեխնիկան:

-Նոր սերնդի ռադիոլոկացիոն համակարգն ու իսրայելյա-թուրքական տեխնոլոգիաների անօդաչու սարքերի ինտեգրված հարվածները թույլ են տվել դիմակայել ռուսական/հայկական տանկերին ու հաուբիցներին:  Տակտիկական պատրատվածությունն ու խիզախությունն ավելի հեռու են գնում քան բալանսավորումը:

-եթե «Հայ Դատի» կոմիտեների հասարակային աշխատանքը 50 տարվա ընթացքում չեն հասել ցեղասպանության ճանաչմանը, ապա ժամանակն է վերանայելու ու ընթացքը փոխելու, եթե դա անհրաժեշտ է: Հայկական Սփյուռքի դերը պիտի փոխվի միջոցնրի հայթայթման բազայից: Մենք բազմաթիվ «Հայ Դատի» գրասենյակներ ունենք: Ժամանակն է դրանք ամրացնելու ու կողմնորոշելու ռազմական աջակցության:

-Ի վերջո հստակ պատճառներ կան, որ Հարավային Կովկասը վերածվում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման դաշտի: Անհրաժեշտ է պաշտպանել բնակչությանը այդ ամենի ավերիչ ուժից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *