26.4 C
Yerevan

Առանց Ցեղասպանվա­ծի Հոգե­բա­նության

Անուշ Հովհաննիսյան

Պատե­րազմի ողջ ընթացքում բոլորս միա­հա­մուռ ուժե­րով գոռում ենք‘ կրկին թուրքը ուզում է մեզ կոտո­րել, իսպառ ջնջել երկրի երե­սից, այս անգամ առանց մի հայ անգամ թողնելու:Գոնե մենք գիտենք‘ եթե ոչ մեկ, ապա կես դար է գոռում ենք‘ կոտորվել ենք, մեզ վերացնել են ցանկա­ցել ու դեռ շարունա­կում են ցանկա­նալ: Գոռում ենք, որ չմո­ռա­նանք, ու չմո­ռացվի մեր ցավը:

Հայ Դատի աշխարհսփյուռ կառույցնե­րը պայքա­րում են, որ ընդունվեն դատա­պարտող բանաձև­եր, որ ճանաչվի Հայոց Ցեղասպա­նությունը և դատա­պարտվի միջազգա­յին հանրության կողմից: Այո մենք էական հաջո­ղություններ ենք գրանցել այս ուղղությամբ: Ու դեռ , ես վստահ եմ, արդեն պետա­կան օժանդա­կությամբ շարունա­կե­լու ենք պայքա­րել, որ այն դառնա­լու է ազգա­յին օրա­կարգի մաս:

Ինձ համար երկու բան հստակ է.

  • Նույն չէ իրա­վի­ճակն այսօր: Այո, այսօր էլ մենք աշխարհով մեկ գոռում ենք Արդբե­ջա­նի ձեռքով Թուրքիա­յի արյունա­լի քաղա­քա­կա­նության մասին: Բնա­կան է, անմտություն կլի­ներ դա չանե­լը: Բայց դադա­րել ենք անել դա ցեղասպանվա­ծի հոգե­բա­նությամբ: Հա հա ցեղասպանվա­ծի: Էն ցեղասպանվա­ծի, ում նախանձում է նաև թշնա­մին, ով չի տեսել ո’չ 1915, ո’չ էլ Սումգայիթ:Մենք առա­վե­լա­պես հաղթա­հա­րել ենք այդ հոգե­բա­նությունը: Մեզ ստի­պեց հաղթա­հա­րել պատե­րազմը: Մեզ հաղթա­հա­րել պարտադրեց ու շարունա­կում է պարտադրել Հայոց բանա­կը, էն 18–20 տարե­կան երի­տա­սարդնե­րը, իրենց շուրջ համախմբված կամա­վորներն ու պահեստա­զո­րա­յիննե­րը‘ տղա­ներն ու աղջիկնե­րը, թիկունքը: Այ իրենց հոգին հանձնվել չգի­տի: Մեզ պարտադրեց Հայոց պետա­կա­նությունը, որը մերն է պատմա­կան տարածքնե­րում, այլ ոչ թէ ինչ որ տեղ Արևի տակ:
  • Բոլոր ճակատնե­րում նոր նշա­ձող ենք սահմա­նում. աշխարհին պարտադրում ենք մեր տեսա­կը, պարտադրում ենք մեր տեսա­կե­տը, լինի դա միայնակ‘ ռազմա­ճա­կա­տում, թե ուրիշնե­րի օժանդակմամբ‘ դիվա­նա­գի­տության մեջ:

Կերտե­լու ենք մեր երազանքների‘ՄԻԱՑՅԱԼ և ԱՆԿԱԽ Հայաստա­նը:

https://www.facebook.com/anushik.hovhannisyan.52/posts/2495815103896557

Առնչվող Հոդվածներ