սոց ցանց

Հայուհին՝ Թե Թիկունքում եւ Թե Առաջագծում

Լաուրա Աբրոյան

Չէ մենք վախկոտ չենք, բայց էլ չասեք, որ մեզ չեք տանում զինավարժությունների որովհետև «ԱՂՋԻԿ» ենք, որ վարորդները շատ են ու կարիք չկա մեքենա վարել սովորել… որ մեր ԵՐԿԻՐԸ, ԱԶԳԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ քաջ գիտակցելով ամեն պահի հարձակման ենթարկվելու վտանգը, մեծամասամբ դրան պատրաստում է հայորդիներին… այնինչ շատ հաճախ հայուհուն դա հարիր չէ…

Եւ այո՛, մինչև մահ երախտապարտ ենք ու կլինենք մեր սահմաններում ծառայող զինվորներին…ու այստեղ՝ թիկունքում, ինչքան էլ մենք՝ ՀԱՅՈՒՀԻՆԵՐՍ, կազմակերպված ու չվհատվող կանայք ու աղջիկներ լինենք, ինչքան էլ անկոտրուն ոգի ու լավ դիվանագիտական հմտություններ ունենանք, պետք է ՊԱՏՐԱՍՏ լինենք ԱՄԵՆ ԻՆՉԻ, եւ եթե ոչ գոնե ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ, ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ գոնե անմիջականորեն ձեռնարկելու ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԾԵՐԵՐԻ ու ԵՐԵԽԱՆԵՐԻ պաշտպանությանը ուղղված քայլեր…

Հ.Գ. Այս ամենի ավարտին հույս ունեմ թե’ ՀՀ, թե’ ԱՀ կառավարությունները կնպաստեն և քայլեր կձեռնարկեն եթե ոչ ԿԱՆԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ապա պարտադիր զինվորական ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ վերաբերյալ։

#ՄենքքիչենքբայցմեզՀԱՅենասում

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Չէ, մենք վախկոտ չենք, բայց էլ չասեք, որ մեզ չեք տանում զինավարժությունների, որովհետև «ԱՂՋԻԿ» ենք, որ վարորդները շատ են…

Posted by Laura Abroian on Wednesday, October 21, 2020
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *