26.4 C
Yerevan

Հաղթե­լու է նա, ում հաղթե­լու վճռա­կա­նությունն անկոտրում է

Սուրեն Սահակյան

Մի կողմից շատ լավ ա, որ պաշտո­նա­կան տեղե­կատվությունը լռում ա կոնկրետ հաջո­ղություննե­րի ու կոնկրետ նահանջնե­րի մասին։ Մյուս կողմից դա հանրության երև­ա­կա­յությունը գրգռում ա ու սնում տարբեր երև­ա­կա­յա­կան պատկերներ։ Լավ ա, որովհետև ժամա­նա­կա­կից պատե­րազմի էությունը չհասկա­նա­լով, մարդը կարող ա երկրորդ համաշխարհա­յի­նի տրա­մա­բա­նությամբ նայի քարտե­զին ու չափից շատ ոգև­որվի կամ հիասթա­փության նոպա­ներ ունե­նա։ Մյուս կողմից էլ մինչև լուրը Հադրութից Երև­ան ա հասնում, 7 անգամ տրանսֆորմացվում ա։

Նախ, ուրա­խա­լի լուր ա, որ վիրա­վորնե­րի ու զոհե­րի քանա­կի աճի դինա­մի­կան, համե­մա­տած առա­ջին երկու շաբա­թի հետ, զգա­լո­րեն կրճատվել ա։ Ըստ հակա­ռա­կորդի տվյալնե­րի, իրենք նախկի­նում զբա­ղեցրած դիրքե­րից զգա­լի նահանջ ունեն։ Նույնիսկ իրենց առցանց քարտեզնե­րում, որտեղ նախկի­նում Հադրութի և Վարանդա­յի (Ֆիզուլի) շրջաննե­րի մեծ մասը գրավված էին համա­րում, հիմա քիչ-քիչ հակա­ռակ գույնի են ներկում։ Իսկ մեզ մոտ օրերս շրջա­նառվեց տեսանյութ, որտեղ մերոնք Ջրա­կանն (Ջեբրա­յիլ) էին վերաա­զա­տագրել։ Եթե էսօր կռիվ ա գնում Բերձո­րից ու Մարտունու շրջաննե­րից հարավ ընկած հատվածնե­րում, ապա Ջրա­կա­նը պետք ա թուրքե­րի խորը թիկունքը լիներ։ Այնինչ Ջրա­կա­նում մերոնք հանգիստ մտնում ու դուրս են գալիս։ Նույն Ջրա­կան մտնող խումբը կարող ա գնալ Լելե-Թեփե էն պայմաննե­րում, երբ մարտեր են ընթա­նում Խնձո­րեսկից մի տաս կիլո­մետրի վրա։

Թշնա­մին կորցրել ա հարձա­կո­ղա­կան մարտեր վարե­լու թերևս ամե­նա­կարև­որ բաղադրիչնե­րից զրա­հա­տեխնի­կա­յի գերակշիռ մեծա­մասնությունը։ Օդում հակա­ռա­կորդի զգա­լի առա­վե­լությունը զգա­լիո­րեն չեզո­քացվել ա։ Հարձակվե­լիս այլևս նույնքան պաշտպանված չեն, որքան առա­ջին օրե­րին ու շաբաթնե­րին։ Հակա­ռա­կորդը հասել ա բնագծե­րի, որտե­ղից մեր ուժե­րը ցանկա­ցած կուտա­կում կարող են հեշտ խոցել։ Թշնա­մին փոխել ա մարտա­վա­րությունն ու սկսել ա գործել դիվերսիոն խմբե­րով։ Սա, ըստ իս, կարող ա երկու նպա­տակ ունե­նալ։ Նախ, ինչպես հայտնեց ՊՆ ներկա­յա­ցուցի­չը, խուճա­պի տարա­ծումն ա։ Վառ օրի­նա­կը՝ Հադրութը։ Հադրութում դիվերսիոն խմբեր են շրջում, ոչ թե կանո­նա­վոր զորք։ Երբ հետ քաշված հայկա­կան ուժե­րը սարե­րից իջնում են ու էնտեղ մի տասնյակ ահա­բե­կիչ չեզո­քացնում, թշնա­մին ցրվում ա անտառնե­րով․ Հադրութը դառնում ա հայկա­կան։ Հետո նրանք են հարձակվում կամ երբ մերոնք են քաշվում սարեր, Հադրութը դառնում ա նրանցը։ Բայց Երև­ա­նում ի՜նչ տագնաա­պա­լի ա հնչում, չէ՞, թե Հադրութն այլևս մերը չէ։ Մինչդեռ խոսքը գնում ա մեծ ու փոքր դիվերսիոն ջոկատնե­րի մասին։ Որ պահին Հադրութում լինեն հայկա­կան կանո­նա­վոր ուժեր, էդ հարցը, թերևս, վերջնա­կա­նա­պես կլուծվի։ Երկրորդ խնդի­րը, որ լուծում են էդ դիվերսիոն խմբե­րը, Ալիևի արկա­ծախնդրությունը որպես «հաղթարշավ» ներկա­յացնելն ա։ Նրանց անընդհատ նոր գյուղե­րում ծածանվող ադբե­ջա­նա­կան նոր դրոշներ են պետք։ Հա, մտնում են մի տեղ դնում, ծեծ ուտում, քաշվում մի անկյուն։ Դա ներկա­յացվում ա որպես գրավյալ տարածք, դրա մասին ուրա­խության արցունքներն աչքե­րին պատմում են ադրբե­ջա­նա­կան հեռուստա­տե­սությամբ ու ոչ մեկին չի հուզում, որ վաղը տասնյակ ու հարյուրա­վոր զոհեր տալով մի 15 կմ հետ են շպրտվե­լու։ Փոխա­րե­նը Ալիևը երե­կո­յան իր թվի­թե­րում գրե­լու բան կունե­նա։

Ըստ էության, հակա­ռա­կորդի առաջխա­ղա­ցումը կասեցվել ա։ Օդում հավա­սա­րակշռությունը քիչ-քիչ կվե­րա­կանգնվի։ Ինչպես նախկի­նում էլ տեսել ենք, դիվերսիոն խմբե­րով գրավված տարածքնե­րը շատ հեշտ կարող են անցնել մեր տիրա­պե­տության տակ մանա­վանդ էն դեպքում, երբ բնագծե­րը թույլ են տալիս ջարդել թշնա­մու մեծա­թիվ մարդուժը նույն կերպ, ոնց հյուսի­սում։ Այնուա­մե­նայնիվ, պատե­րազմը մնում ա պատե­րազմ։ Այն առաջ ա բերում օպե­րա­տիվ խնդիրներ, որոնք լուծե­լու ժամա­նակ, կամք ու հմտություններ են պահանջվում։ Եթե նախկի­նում դա օդա­յին հավա­սա­րակշռությունը վերա­կանգնելն էր, հիմա էլ դիվերսիոն խմբերն են։ Երբ դիմացդ բանակ կա, գիտես՝ ոնց խոցել։ Երբ մի 150 հոգա­նոց դիվերսիոն խմբի 50 հոգուն ոչնչացնում ես, իսկ մնա­ցա­ծը ցրվում են 3 գյուղե­րով, մի քանի օր ա պանաջվում, մինչև սանրես ու մաքրես տարածքդ։ Բայց դա էլ ա լուծե­լի։ Հուսանք, որ առա­ջի­կա օրե­րին ռազմի դաշտում բեկում կլի­նի։

Կարե­լի ա էս օրե­րի հայկա­կան բանա­կի հերո­սա­կան շատ դրվագներ պատմել։ Բոլորս էլ լսում ու տեսանյութեր ենք տեսնում Արաքսի հովտում ջարդվող ահա­բե­կիչնե­րի աննպա­տակ թափա­ռող խմբակնե­րի մասին։ Բայց հիմա հասել ա նյարդե­րի պատե­րազմի ժամա­նա­կը։ Հաղթե­լու ա նա, ում հանրությունն ավե­լի ամուր ու միա­կամ գտնվի։ Որ հանրությունը շուտ փլուզվեց, նա էլ պարտվե­լու ա։ Թե ով ում նամակ գրեց, ով պատասխա­նեց, ով՝ ինչ խոսեց, ով՝ լռեց, էսօր երկրորդա­կան ա։ Կարև­ո­րը՝ իրար միս չուտենք։ Ամեն մեկս մեր տեղը՝ թիկունքում, թե առաջնագծում, համե­րաշխ, հավա­տանք մեր ուժե­րին, մեր բանա­կին, մեր հաղթա­նա­կին ու ամեն ինչ անենք դրա համար։

Հաղթե­լու ա նա, ում հաղթե­լու վճռա­կա­նությունն անկոտրում ա, ով հավա­տում ա հաղթա­նա­կին։

https://www.facebook.com/usernameisavailablenow/posts/2065283953603316

Առնչվող Հոդվածներ