26.4 C
Yerevan

Մենք Պատե­րազմում ենք ոչ թե Պատմա­վե­պե­րի, այլ Ժամա­նա­կա­կից Աշխարհի Դաժան Իրո­ղություննե­րի Պայմաննե­րում

Հակոբ Բադալյան

13, թե 14 կուսակցություննե­րի կոչին չանդրա­դարձա:

Կոչի շեշտադրումն ու ձեւը հավա­նության չէի արժա­նացնում, եւ հենց էդտեղ էլ հանրա­յին վատ ընկա­լումնե­րի «գաղտնիքն» է թերեւս, կարծում եմ: Բայց, անգամ էդ պարա­գա­յում, համա­րե­ցի եւ համա­րում եմ, որ կոչն ինքնին պետք է ընդունել ի գիտություն եւ անցնել առաջ, չվե­րա­ծե­լով ներքին հարա­բե­րություննե­րի ու հաշիվնե­րի մաքրման առի­թի: Բայց տեսնում եմ, որ էդ հարա­բե­րություննե­րի եւ հաշիվնե­րի մաքրման գործընթա­ցը ծավալվում է բազմա­կողմ լայն թափով, մի կողմից մյուսին էլ «անհայրե­նիք շակալ», էլ «օտա­րա­ծին վարձկան», էլ չգի­տես ինչ:

Վերջացրեք: Հերիք է: Ես վախե­նում եմ պատկե­րացնել, թե էս երկրում էդ առումով ինչ է սկսվե­լու պատե­րազմից հետո: Վերջացրեք, թողեք պատե­րազմի եւ հերոսնե­րի վրա չորս կողմից ինքնա­հաստատվե­լը: Այո, կան քաղա­քա­կան շահեր, կան խմբա­յին շահեր, կարող են լինել դրանցով թելադրվող քայլեր, կարող են լինել տհաճ, վատ քայլեր, բայց չի կարե­լի մթնո­լորտը լցնել հաշիվներ մաքրե­լով, չի կարե­լի: Եթե որեւէ մեկը ձեզ պես չի մտա­ծում կամ արել է ձեր պատկե­րա­ցումից դուրս մի բան, դեռ դավա­ճան չէ, հայրե­նիք ծախող չէ, էդ մարդիկ էլ ունեն առաջնագծում կռվող ու մեռնող եղբայր, քույր, հայր, մայր: Զգույշ եղեք, հաշիվ տվեք ամեն բառի հետ թե հերոսնե­րի, թե դավա­ճաննե­րի կատե­գո­րիա­ներ սահմա­նե­լիս: Մենք պատե­րազմում ենք ոչ թե պատմա­վե­պե­րի, այլ ժամա­նա­կա­կից աշխարհի դաժան իրո­ղություննե­րի պայմաննե­րում, որը մեզա­նից պահանջում ա հասունություն եւ հաղթա­նակ առա­ջին հերթին ինքներս մեր նկատմամբ:

Առաջնագծում հաղթա­նա­կի համար կռվում են կյանքը պետության համար դրած մեր տղա­նե­րը, թիկունքում մենք հանուն իրենց պետք է կարո­ղա­նանք կռվել ինքներս մեզ հաղթե­լու համար: Հաղթել ինքներս մեզ, նշա­նա­կում է գտնել ինքներս մեզ հետ ապրե­լու նոր ստանդարտներ: Սա շատ դժվար բան է, ոորովհե­տեւ արտա­քին կամ առե­րեւույթ թշնա­մու հետ գործ չունենք, այլ ամեն մեկիս մեջ նստա­ծի՝ մեր քաղա­քա­կան ու անձնա­կան համակրանք-հակակրանքնե­րի, դրանց պատմության, մեր անձնա­կան հավակնություննե­րի, փառա­սի­րության, փողա­սի­րության հետ: Մենք բառի բուն իմաստով ամեն մեկս անձամբ մեզ պետք է հաղթենք: Հակա­ռակ դեպքում թիկունք պահե­լը շատ բարդ է լինե­լու:

Երկու օր է գրա­ռում չէի արել, հետեւում էի, որո­շե­ցի արտա­հայտվել, որովհե­տեւ տեսնում եմ շատ քայքա­յիչ մթնո­լորտի կուտա­կում:

https://www.facebook.com/hakob.badalyan.7/posts/3668919916465116

Առնչվող Հոդվածներ