16.5 C
Yerevan

Մնացե՛ք կանգուն և անսա­սան՝ Արցա­խի ազատ լեռնե­րի պես:

Ժիրայր Սեֆիլյան

Արցա­խաբնակ սիրե­լի հայրենակիցնե՛ր

Կրկին պատե­րազմ է և կրկին հիմնա­կան ծանրությունը ձեր ուսե­րին է:

Բայց դուք մենակ չեք:

Երև­ա­նը, Հայաստա­նի մյուս մարզե­րը և ամբողջ Սփյուռքը ձեզ հետ են և ձեր թիկունքին են: Սա մի նոր Սարդա­րա­պատ է, ուստի համայն հայության և ամբողջ Հայաստա­նի պատե­րազմն է:

Երբեք չմտա­ծեք, թե Հայաստա­նի և հայության ռեսուրսն այն է, ինչ դուք եք տեսնում:

Մենք դեռ նոր ենք մոբի­լի­զացվում և կազմա­կերպվում:

Շուտով դուք տեսնե­լու եք, թե ինչպես է համազգա­յին բռունցքը խորտա­կիչ հարված հասցնե­լու թշնա­մուն:

Այս պատե­րազմը վերջա­նա­լու է մեծ հաղթա­նա­կով և շատ թանկ է նստե­լու թշնա­մու վրա. ոչ միայն Արցա­խը, այլև Քուռի ամբողջ աջ ափը և Նախիջև­ա­նը մաս են կազմե­լու միացյալ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը:

Պատե­րազմի նպա­տա­կը հենց այդպի­սի միասնա­կան, հզոր և ինքնիշխան պետությունն է:

Այդ նպա­տա­կի մասին ենք երա­զում ավե­լի քան 30 տարի: Դրա համար են իրենց կյանքը զոհա­բե­րում մեր լավա­գույն զավակնե­րը:

Մնացե՛ք կանգուն և անսա­սան‘ Արցա­խի ազատ լեռնե­րի պես:

Առնչվող Հոդվածներ